Հ Ե Ռ Ա Ց Ո Ղ Ի Ն

Արդեն ուշ է, հարազատս, արդեն ուշ է,
Բախտը՝ դաժան, հույսն՝ ավելորդ, մորմոքն՝ իզուր…
Ո՞ւր ես գնում, դեմդ՝ անձրև, դեմդ՝ գիշեր,
Ու ոչ մի տեղ, քեզ ոչ մի տեղ չեն սպասում։

Անցյալն ի՞նչ է. չարչարանքի տխրահանդես—
Մարող ձայներ, մշուշոտված պատկեր ու գիծ.
Դառնատեսիլ օրերի մեջ ոչ դու, ոչ ես
Չփրկվեցինք հավերժական տառապանքից։

Նավակները մամռոտեցին ծովախորշում,
Եվ այնտեղ, ուր պիտի ցոլար Ոսկե Խեցին,
Մութ ջրերում կոհակելով ցավի շրշյուն՝
Արտացոլվեց կապտած դեմքը ջրահեղձի…

Ու թող սակայն Տիրոջ փառքը հավետ շողա,
Քանզի տեսավ ու երկնային շռայլ գութով
Մեր ցուրտ կյանքի, չապրած կյանքի օրերը պաղ
Հրավառեց մի մե՜ծ, շքեղ մայրամուտով…

… Բայց գնում ես։ Եվ ի՞նչ ձայն է հեռվից կանչում,
Դու գնում ես, որ ո՞ւմ տեսնես, ի՞նչը հիշես…
Ո՜չ ոք չկա, ոչի՜նչ չկա ճամփիդ վերջում—
Արդեն ուշ է, հարազատս, արդեն ուշ է։

©Իգնատ Մամյան
«Հայաստանի Հանրապետություն», 12/11/1999
«Առավոտ», 12/12/1998

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s