Հազարից մեկ գրվող բանաստեղծություն

Բանաստեղծ Իգնատ Մամյանը 18 գրքի հեղինակ է: Զարմանալի կհնչի, սակայն այդքանից միայն 5-ն է բանաստեղծությունների ժողովածու: Գրողը մտել է նաև արձակի տարածք, և սա է արձանագրված փաստը: Չբացատրի, չապացուցի էլ՝ ամենավերջին քերթվածը («Հին ընկերներիս») կարդում ես ու հասկանում, որ ժանրային անցումը փուլային անհրաժեշտություն չի եղել, այլ հոգու կատարելագործված պահանջ:

* * *

Հին ընկերներիս

Շքեղ գնացքները կհեռանան կրկին
Իրենց երանելի նվագներո՜վ, լույսո՜վ,
Ու հին կայարանի անձրևահար մայթին
Մենք կմնանք դարձյալ մեր հի՜ն մի քանիսով:

Մենք եմ ասում, սակայն ես ձերը չեմ արդեն,
Ոչ էլ իմն եմ, ոչ էլ մեկինն այս աշխարհում,
Ես մշուշի խորքում տարուբերվող լապտեր
Ու չգիտեմ՝ արդյոք ո՞ւմ համար եմ վառվում…

Իմ լույսն իմ օրերի հիշողությունն է թանկ
Ու խավարն ու քամին որքան էլ ինձ տանջեն,
Ես չեմ կարող փոխել իմ սերն ատելության
Եվ անիծել մեկին, ում եղբայր եմ կոչել …

Ես ձեր մեջ եմ սփռել կարոտներն իմ անքուն,
Երազներն իմ բոլոր ձեզ եմ շշնջացել,
Եվ հին սիրո լույսն եմ ահա շողարձակում,
Լույսը, որ ոչ ոքի հարկավոր չէ գուցե:

…Սերերում այս հանգչող, երգերում այս տկար
Ես ձերը չեմ հիմա, ոչ էլ իմն եմ արդեն,
Սակայն պիտի ցոլամ, պիտի վառվեմ այնքան,
Մինչև մառախուղից ինձ քարերով ջարդեն:

Այս փոքրիկ ոտանավորի պատկերներն այնքան նրբին են, ջինջ ու սրտահաճ, մտքերն այնքան խորախորհուրդ՝ անմիջնորդ զգում ես, որ չափածոն արձակին կամրջողը այդ հանգրվանին հասել է թրթիռ առ թրթիռ, պահ առ պահ:

Ասում է՝ հոգու տոնն է, որ բանաստեղծություն է դառնում, կյանքի ճշմարտացի արտացոլումը արձակի թափն ու կշիռն է պահանջում: Երբ մեկը ողջ խորքով տող է դառնում՝ արթնանալու հերթը մյուսինն է լինում: Անկախության անակնկալները, որ այլ բառապաշարով կարելի է դժնի իրականություն կոչել, Իգնատ Մամյանի գրչին ժամանակ առ ժամանակ պարտադրեցին լռեցնել հուզաշխարհը և վավերագրական պատումով հարգանքի տուրք մատուցել պատերազմի նահատակներին ու հերոսներին: Նրանցից շատերի կողքին, որդին էլ հետը կռվել է ռազմի դաշտում:

«Հայաստանի Զրուցակից», թիվ 14
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.