Կարևոր ներկայություն

ngmDn9gNZvdScji4YjVgdnJrAXՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ
«Գրական թերթ», 02/11/2007

Մեր Իգնատ Մամյանը բազմաշնորհ գրող է, ասացի՝ մեր, որովհետև նա բոլորին է պատկանում և ոչ թե գրական հոսանքի այս կամ այն երևույթին: «Հանդի հաց», «Երկնաքարեր», «Ոգեկանչ», «Վայրի մեղր» Ժողովածուներում նա զգացմունքային բանաստեղծ է, «Մեթերհեմ բանտի կալանավորը», «Վիրավոր լեռան ճիչը» և «Մարտնչող լեռնահովիտ» գրքերում՝ կյանքը հիանալի ճանաչող վիպասան, նաև տասնյակ պատմվածքներ, ակնարկներ ու էսսեներ է գրել: Նրա գլխավոր ժանրերից է և հրապարակախոսական հոդվածը, այստեղ նա գտնվում է մեր լավագույն հրապարակագիրների շարքում և, հակառակ ոմանց, չի նեղվում այդ հարևանությունից, քանի որ ունի և՛ կենսական ասելիք, և՛ արտահայտման ինքնահատուկ միջոցներ: Պիտի նշեմ՝ Իգնատը, ոմանց նման, մրցության մեջ չէ, նա մրցում է իր հետ՝ ջանալով հաղթել ոչ թե ուրիշներին, այլ իրեն՝ գրքից գիրք ավելի գեղեցիկ ու բովանդակալից գրականություն աստեղծելով: Կարծում եմ, սա ստեղծագործողի բարոյականություն է՝ գրական աշխատանքը չվերածել սպորտի, հատկապես՝ ծանրամարտի, և սեր ու պատասխանատվություն՝ գրականության հանդեպ:

Բանաստեղծ Իգնատ Մամյանը տուրք չի տալիս ժամանակակից ձևակառուցվածքներին, որոնք այսօր գրեթե օրենք-օրինաչափություն են, բայց դա նրան չի խանգարում լինելու ժամանակակից ՝ շնորհիվ մերօրյա զգացմունքների ու խոհականության: Գեղարվեստական արձակում նույնպես «պահպանողական» հայացք ունի և պատկերում է կյանքը «ինչպես որ է», սակայն այդ կյանքը, որքան էլ մեզ ծանոթ, նրա ստեղծագործության մեջ ձեռք է բերում նորովի իմաստ՝ դառնալով ասես նոր բացահայտված իրականության պատկեր:

Անցյալ տարի Իգնատը «Գրական թերթում» տպագրեց հիանալի մի պատմվածք՝ «Երկնքի ընտրյալը», պարզ շարադրանք, սյուժեի անակնկալ շրջադարձեր, հերոսի տխրությունն ու դրաման պատմում է չպատմելու պես, գործողությունն ինքն է իրեն մատուցում ընթերցողին, և այդ պարզությունը քեզ զարմանք ու հիացմունք է պատճառում: Այդ պատմվածքը Մամյանի արձակի ասես մանրակերտը լինի՝ նրա ընդհանուր ստեղծագործական հայացքին բնորոշ նշաններով: Նրա համար առաջնակարգ նշանակություն ունեն թեման, հերոսը, գաղափարը, սյուժեն, միտքն ու զգացմունքը: Եվ՝ հայոց լեզուն: Թե՛ բանաստեղծության մեջ և թե՛ արձակում ու հրապարակախոսական հոդվածներում նրա հայերենն ընտիր գրական նկարագիր ունի՝ հարուստ բառապաշար և բնական, հայաշունչ շարահյուսական ձևվածքներ:

Տասնամյակների ընթացքում Իգնատ Մամյանը չդավեց իրեն և հավատարիմ եղավ իր մարդկային ու գրական կերպին, որը շարունակություն է ունենալու: Դա սեր է ու հավատարմություն գրականության հանդեպ:

Advertisements

One thought on “Կարևոր ներկայություն

  1. ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ, Մեծատառով մարդ, մեծություն, հրաշք ու կամեցող ընկեր, բարության խորհրդանիշ, ազնվության ու վեհության մարմնացում, հավերժ թանկ ու սիրելի իմ ավագ ԸՆԿԵՐ՝ խոնարհվում եմ սուրբ շիրմիդ առաջ:

    ԱՍՏԾՈ կողմից ինձ տրված ամենաթանկ ու նվիրական ԸՆԿԵՐ… ԱՍՏՎԱԾ հոգիդ լուսավորի ու թող փառավորվի երկնային հավերժության մեջ։

    Ների՛ր ինձ, որ արդեն շուրջ 8 տարի չեմ կարողացել այցի գալ սուրբ շիրմիդ ՝ իմ ավագ ԸՆԿԵՐ…

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.