ՀԵԹԱՆՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ

Խաչդ հեռու տար, օրհնյալ քահանա,
Ես ոչինչ չունեմ խոստովանելու,
Ես այս աշխարհից պիտի հեռանամ՝
Իմ ապրած կյանքը զանգահարելով։

Որքան Էլ քաղցած, որքան Էլ տկար,
Ես չբախեցի դարպասները ձեր,
Մարմինս՝ թշվառ, հոգուս մեջ սակայն
Ղողանջում Էին երկնային գանձեր։

Ինքս եղա ինձ և՛ ծառա, և՛ տեր,
Իմ խոտորվողն ու իմ խորհրդատուն,
Էլ ես ո՞ւմ համար պիտի աղոթեմ,
Ումի՞ց աղերսեմ վերին թողություն։

Ձեր կյանքը ոսկու փայլով Է լեցուն,
Իմը՝ սերերի շունչ ու շառաչով,
Դժոխքի շունը զուր է կաղկանձում
Ինձ հոշոտելու սրբազան տենչով։

Սիրե՞լ եմ, այո (այն էլ քանիսի՜ն),
Տիրե՞լ եմ, այո (և ի՜նչ սրտերի)՝
Արհամարհելով ձեր ոխը զազիր
Եվ ի հեճուկս ձեր օրենքների:

Թե սերն է՝ էլ ինչ մեղավո՜ր, անմե՜ղ,
Ո՞վ է հորինել դժոխք ու դրախտ,
Արգելաբանող այս կարգերն ամեն
Կյանքի խեղճերն են մոգոնել հաստատ։

Աջդ հեռու տար։ Երդվել եմ վաղուց՝
Միայն շուրթեր եմ ես համբուրելու,
Իսկ խոստովանել… հարց է, թե մեզնից
Ո՞վ է ում առաջ խոստովանելու։

«Առավոտ», 12/12/1998
«Ոգեկանչ», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1996

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.