ԳԱՂՏՆԻՔԻ ՊԵՍ…

Մոմի լույսը բեկբեկուն,
Ծիծաղի պես, թե լացի,
Ցոլցլում է կիսափակ
Աչքերի մեջ մեռածի:

Նրա սրտում ինչքան ցավ
Ու տագնապներ որ կային,
Հիմա ճախրում են արձակ
Հովիտներում աստղային:

Շուրջը՝ դեղին կիսամութ,
Ծաղիկներ են ցանուցիր,
Որ հանգչում են փշրված
Ծիծաղի պես, թե լացի:

Հանգիստ, խաղաղ, անմեկին,
Հոգնած թևերը խաչել,
Ասես նայում է մեկին
Եվ ուզում է ճանաչել…

Ո՞ւմ է նայում, ո՞ւր է Նա,
Ո՞ր պատկերն է միրաժի…
Ով է՝ շուտով կիմանա
Եվ անունը կհիշի:

… Ու երկնային մի գաղտնիք,
Ծիծաղի պես, թե լացի,
Կղողանջի այս գիշեր
Շրթունքներից մեռածի:

©Իգնատ Մամյան
«Ոգեկանչ», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1996

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.