ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԻ…

Անձրևը շուտով կփոխվի ձյունի,
Արդեն շնչում է հողմը տանիքին։
Իմ խրճիթն այնքա՜ն բաց ճեղքեր ունի,
Ո՞նց եմ ապրելու սառնամանիքին։

Մի՛ վերադարձիր, պարզապես արի,
Օգնիր՝ նորոգենք այս տնակը խեղճ,
Ախր դու գիտես, թե բուքն ինչ կանի,
Դու էլ ես, ախր, ապրել նրա մեջ։

(Ես ոչինչ, սակայն գուցե թե մի օր,
Երբ ձնաքամին դաշտերում երգի,
Դու հոգնած լինես, դու մենակ լինես
Եվ ապավինես նրա տանիքին…)

Ապակիները զնգզնգում են խուլ,
Թեքված երդիկից անձրև է կաթում,
Թրջված պատերն ու քիվերը խարխուլ
Ինձնից փրկության ելք են պաղատում։

Մի՛ վերադարձիր, պարզապես արի,
Օգնիր՝ նորոգենք այս տնակը հին,
Թե չէ անձրևը կփոխվի ձյունի
Եվ ո՜ւշ կլինի,
Եվ ո՜ւշ կլինի…

©Իգնատ Մամյան
«Վայրի  մեղր», Երևան,
«Նաիրի» հրատարակչություն, 1999

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.