ՄՈԻՐԱՑԿԱՆԻ ՄԱՀԸ

Սիրտը ճչում հին մեղքերից,
Ցավը մարմինն էր ծվատում:
Մրոտ խորշի թաց պատերից
Գարշահոտ ջուր էր կաթում:

Վերջն էր, ու նա դողդողալով
Մոտիկ մահվան ահեղ շնչից,
Խեղված մարմինը քարշ տալով՝
Մի կերպ ելավ մռայլ որջից:

Մի կերպ հասավ ու վախվորած
Բախեց դուռը եկեղեցու.
— Ես երկինք եմ գնում, ասաց,
Ի՞նչ հաղորդեմ տեր Աստըծուն:

Խոստովանելն այսքանն էր հենց,
Որ նա արեց խղճին հլու:
Եկեղեցու վարդերը թաց
Էլ ոչ ոք չէր գողանալու:

Հետո փորձեց հենվել ծառին,
Բունը գրկեց ու սահեց վար…
Հետո ծառին ու աշխարհին
Իջավ սառը, թանձր խավար:

Եվ քաղաքը լույսով օծվել.
Տոնն էր հորդում տարեմուտի,
Եվ ո՞վ պիտի ալեկոծվեր
Չնչին մեկի մահվան բոթից…

Ամպոտ աստղիկն էր երկնքում
Ցոլում որպես հուշի կրակ,
Եվ քամին էր եղերերգում
Մերկ ծառերի ճյուղքի վրա:

Չկար թափոր, Նարեկ ու խունկ,
Մղկիտ չկար հոգի մաշող,
Դեկտեմբերն էր նրան թաղում
Իր ձյուներով ու մշուշով:

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.