ԵՐԳ ՊԱՏԱՆՈՒԹՅԱՆ

Անտառավերջի կաղնիների տակ
Մենք բաժանվեցինք։
Եվ նա՝ արարված
Ամպրոպի լույսից, մեղրի բուրմունքից
Ու մթնշաղից,
Մնաց հավիտյան այն հովիտներում,
Որպես կաղնուտում նվագող քամի
Եվ լեռնաձիու

Խոնավ աչքերում շողացող թախիծ։
Նա մնաց որպես
Հավիտենական ձայնը ջրվեժի-
Անդունդների մեջ
Անվախճանորեն հնչող արձագանք,
Եվ ձորերն ի վար, հովիտներն ի վար
Ահա խենթորեն
Ծաղկաթերթեր է թափում կապուտակ։

Եվ ղողանջելով բարձրանում է նա
Կիրճ ու քարափով,
Եվ աստղերի հետ պիտի ջրերում
Քնքշորեն ցոլա,
Ու ես իզուր եմ նրան անվանում
Փշրված սափոր,
Ու ես իզուր եմ նրան համարում
Մշուշի քուլա։

Անխաթար է նա բուրմունքի նման
Ու մթնշաղից —
Տենչանք է հավերժ՝ լեռնաձիերի
Աչքերին տրված,
Ու եթե մեկը անհայտ է հիմա՝
Դա ե՜ս եմ, ո՛չ նա,
Ու եթե մեկը կորած է մեզնից,
Դա ես եմ կորած:

 

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.