ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Մենք փոքրի՜կ, փոքրիկ թագավորներ ենք
Մեր փոքրի՜կ, փոքրիկ տիրություններով։
Եվ դրոշները մեր արքայական
Ծփում են բոլոր քամիների մեջ,
Եվ նժույգները մեր արքայական
Վրնջում են խուլ
Դարպասների դեմ Անհայտ աշխարհի,
Եվ նիզակներից մեր արքայական
Աստղերի դեղին արյունն է ծորում։

Գահե՜ր ենք տիրում,
Զորքե՜ր ենք ցրում,
Տիրակալներ ենք վերցնում գերի,
Ու հանուն այդ մեծ հաղթանակների‘
Խնջույք ենք սարքում աստղերի գինով
Անհայտ աշխարհի ճանապարհներին։
Խնջույք ենք սարքում,
Ու մեզ կոչելով աշխարհի տերը՝
Կրքով դատարկում
Ցավերի փոշուց շինած թասերը։
Հարբում ենք այսպես
Անհայտ աշխարհի ճանապարհներին։
Հարբում ու քնում։

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999
Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.