ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Շեկ ցոլանքները հանգան,
Անձրևի ձայնն է լռում։
Փչակներում ամպրոպի
Արձագանքն է մարմրում։

Եվ ճյուղերով բքահար,
Արմատներով հոգնամած,
Հևո՜ւմ էին մշուշում
Կաղնիները ծանր ու թաց։

…Ու ծեր կաղնին իր ճյուղի
Կոտրվածքից շշնջաց.
– Երկինք, քո մեջ դեռ որքա՞ն
Շանթեր ունես զսպըված,

Ինչքա՞ն դավեր ունես դեռ
Մութ ամպերիդ անձավում…
Երկինք, ասա գոնե մեզ,
Թե ո՞ւմ մեղքերն ենք քավում։

©Իգնատ Մամյան
«Երկնաքարեր»-Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.