ՀՐԱԺԵՇՏ ՀՈՐՍ

Ձյունախառն անձրև ու քամի է պաղ,
Անտեր թախիծ է թաղման մեղեդու:
Իմ ընկերների ուսերի վրա
Հայրս գնում է ի հավերժություն:

Էհ, բարով գնաս, իմ հոգնած ծերուկ,
Քո խեղճ կյանքը քեզ շատ էր չարչարել,
Բայց պառավներ կան սգո թափորում,
Որ լա՛վ են հիշում օրերդ ջահել…

Մի քիչ գինեպաշտ, մի քիչ կնասեր՝
Շռայլ էիր, բայց և` բարի անուն,
Ու չեմ կարծում, թե դատավորը սև
Անունդ գտնի մեղաց մատյանում:

Ինչե՜ր եմ, սակայն, հիմարաբանում,
Էլ ի՞նչ քննություն հոգսի ու մեղքի,
Տե՛ս, ծիծաղում են խոսքերիս վրա
Հրեշտակները երկնքի ճեղքից:

Եղել ես՝ չկաս: Էլ ուրիշ-ոչինչ:
Լույս իջնի շիրմիդ ու քեզ բարի քուն:
Իսկ ապրած կյանքդ՝ ուրախ, թե չնչին,
Տրված է արդեն անձրևաքամուն:

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր»-Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999
«Համայնապատկեր», Գլենդել, թիվ 17, 2002թ.

Advertisements

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.