ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Վաղնջական ցոլքերից նաիրական հրի
Դու հառնում ես անվախճան – որպես հավետ վկա,
Որպես մի հին պատմություն մեր սեպագիր քարի՝
Կասկածներով հալումաշ, ուժով առնական:

Կարսը՝ հեռու և մշուշ-մորմոք ու այգի,
Եվ Կարինե Քոթանջյան, և տետրեր կապույտ,
Եվ խառնված հողմերին քո ժամանակի՝
Քարուխռիվ օրերով թռչում ես անփույթ:

Թող սպասեն գառները եկեղեցու բակում:
Դու գնում ես, որ դառնաս խարազան ու համբույր՝
Հավիտյանս թողնելով միգամած այգում
Եվ Կարինե Քոթանջյան, և տետրեր կապույտ:

Եվ շրջում ես գյուղից գյուղ, քաղաքից քաղաք,
Եվ մայրամուտը քո դեմ – կարմիր է որդան,
Գնում ես դու՝ կամ ըմբոստ, կամ լուռ – գլխահակ,
Ոտքերիդ տակ՝ հառաչող ծաղիկներ գողթան:

Եվ քեզ ի՞նչ փույթ՝ վերևում Աստված կա,՜ չկա՜,
Դու մոլեգին հեթանոս ու կենդանի խաչ,
Դու նաիրյան մորմոքի անվախճան վկա –
Եվ ալեկոծ մեր հոգու հավերժական կանչ:

©Իգնատ Մամյան
«Պոետներ նաիրական», «Վայրի մեղր», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999
«Երկնաքարեր», Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.