ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Դեմքս հպել անցյալի խոնավ ապակուն –
Անձրևային մութի մեջ տեսնում եմ հազիվ.
Ճռնչում է հնօրյա կարուսելն այգում,
Առկայծում է մշուշից լապտերը գազի։

Դու հիվանդ ես։
Եվ հանգչող աչքերդ խոնավ
Մի տեսիլք են աղերսում հսկա խավարից.-
Քո դեմ վերջին մի անգամ ցոլցլում է Նա՝
Տխուրաչյա երկիրը – կապույտ Նաիրի։

Մի կառափ է գլորում փողոցով քամին։
Ատամների տակ սեղմած սևացած լեզուն՝
Գլորվում է,
Եվ մտքերն ամեն ցնցումից
Հառաչում են ցավագար կառափի ներսում։

Գառն է մայում մարմարե տաճարի բակում,
«(Ո՞ւմ պատկերն է հայելում ցուրտ ջրափոսի…)»,-
Ճռնչում է հուսահատ կարուսելն այգում։
Ախ, նրա երգը շուտով ոչ ոք չի լսի։

Դու հիվանդ ես։ Մղձավանջ։ Դատարկ փողոցում
Սև մտքեր են բարձրանում ջարդված կառափից։
Լույս է արդեն, և զուր է լապտերն առկայծում.
Այգաբացը՝ թաշկինակ, լապտերն՝ արյան բիծ…

Բոցկլտալով հանգչում է հնամյա մի սեր-
Ի՞նչ անուն են շշնջում շուրթերդ ծարավ…
Կանգնի՛ր, կանգնի՛ր, օրերի հոգնած կարուսել,
Քեզ էլ ոչ ոք չի լսում։- Պոետը հարյավ։

©Իգնատ Մամյան
«Պոետներ նաիրական», «Վայրի մեղր», Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999
«Երկնաքարեր», Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.