ՍԵՐԸ

Ախ, ո՞ւր գնաց,
Ախ, ո՞ւր գնաց
Ոտաբոբիկ ու գլխաբաց…
Ես ամեն ինչ տվել նրան՝
Ապրում էի լոկ իղձերով,
Ի՞նչ էր ուզում, որ չունեցավ,
Կամ ինչի՞ց էր հոգին խռով:
Արդյոք ո՞ւր է հասել հիմա,
Ի՞նչ քամի է դեմքին փարվում,
Նրա անհայտ բախտի վրա
Ի՞նչ թռչուն է թափահարվում…
Ա՜խ, ո՞ւր գնաց,
Ա՜խ, ո՞ւր գնաց
Սիրտը՝ մոլոր, աչքերը՝ թաց…
Ձայնը՝ հեռու, պատկերն՝ աղոտ,
Կուչ է եկել՝ ցավը հոգում
Ինչ-որ հանգած խարույկի մոտ
Կամ թե ծառի մութ փչակում։
Գետ ու եղեգ, աստղ ու ամպեր
Ինձ ոչ մի լուր չեն ավետում,
Ոչ ոք նրան չի հանդիպել
Մոռացության պաղ թավուտում…
Ա՜խ, ո՞ւր գնաց,
Ա՜խ, ո՞ւր գնաց,
Հավերժորեն, անվերադարձ…

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր»-Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 1999
«Երկնաքարեր»-Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.