ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Մենք փոքրի՜կ, փոքրիկ թագավորներ ենք
Մեր փոքրի՜կ, փոքրիկ տիրություններով։
Եվ դրոշները մեր արքայական
Ծփում են բոլոր քամիների մեջ,
Եվ նժույգները մեր արքայական
Վրնջում են խուլ
Դարպասների դեմ Անհայտ աշխարհի,
Եվ նիզակներից մեր արքայական
Աստղերի դեղին արյունն է ծորում։ Continue reading “ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ”

ՀՐԱԺԵՇՏ ՀՈՐՍ

Ձյունախառն անձրև ու քամի է պաղ,
Անտեր թախիծ է թաղման մեղեդու:
Իմ ընկերների ուսերի վրա
Հայրս գնում է ի հավերժություն:

Էհ, բարով գնաս, իմ հոգնած ծերուկ,
Քո խեղճ կյանքը քեզ շատ էր չարչարել,
Բայց պառավներ կան սգո թափորում,
Որ լա՛վ են հիշում օրերդ ջահել… Continue reading “ՀՐԱԺԵՇՏ ՀՈՐՍ”

ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ

Շեկ ցոլանքները հանգան,
Անձրևի ձայնն է լռում։
Փչակներում ամպրոպի
Արձագանքն է մարմրում։

Եվ ճյուղերով բքահար,
Արմատներով հոգնամած,
Հևո՜ւմ էին մշուշում
Կաղնիները ծանր ու թաց։ Continue reading “ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ”

Գիրք՝ ապրելու ժամանակների

«Կյանքս չի փոխվել իմ ծննդյան օրից: Ես աճել, զորացել եմ անթիվ հազարամյակների ընթացքում»:

Ջեկ Լոնդոնի այս իմաստությունն է իր «Ոգեկանչը» գրքի բնաբան ընտրել Իգնատ Մամյանը: Մարդը ծնվում է ինչ-որ թվականի, բայց նրա ոգին ծննդյան թվական չունի: Այն գալիս է անհիշելի ժամանակներից, գալիս է ամեն ինչ տեսած, ամեն վերելք ու վայրէջք ապրած, գալիս է երջանիկ ու ապաբախտ, հաղթանակած ու պարտված, այդ ամենի մեջ մշտական երիտասարդություն նվաճած, գալիս է «խաչակիր անցյալով» ու ապագայի երազանքներով: Եվ նա, այդ ոգին, այդ աննկուն ուղևորը, առաջինը ճանաչում է իրեն անցյալում, հետո միայն ներկայում:

Continue reading “Գիրք՝ ապրելու ժամանակների”

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ՄԱՀ

Դարեր անցան, ու այդպես էլ չհասկացանք, որ հայրենիքի սեր կոչվածը կեղծ և սխալ արտահայտություն է: Սիրում են կնոջը, երեխային, մերձավորին: Հայրենիքը հեռու կամ մոտ որևէ մեկը չէ, որին սիրես կամ չսիրես: Մի՞թե հնարավոր է սիրել օդը, որ շնչում ենք, ջուրը, որ խմում ենք, արևի տաք լույսը, որի ներքո հարատևում է մարդկային գոյությունը: Դրանք կենսական և բացարձակ անհրաժեշտություններ են, առանց այդ ամենի բացառվում է կյանքը՝ ոչ միայն տխուր կամ ուրախ, այլև ընդհանրապես: Եվ իր ազգի արյունն ու ճակատագիրը կրող մարդու համար ամենայն ինչ բացառվում է նախ և առաջ առանց հայրենիքի: Եղել են ու կան Սարոյանի պես վիթխարի անհատականություններ, ովքեր պարզապես ապրելուց բացի ազգային գեներով, հավատով ու նպատակներով դրսևորվել են նաև հայրենիքի աշխարհագրական տարածքից դուրս: Բայց դրանում գաղտնիք չկա. այդ մեծերը հայրենիքը կրում են իրենց մեջ… Continue reading “ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ՄԱՀ”