Իգնատ Մամյան. բանաստեղծություններ

Կարդում է ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը
Օպերատոր՝ Միքայել Սերունց

Սամվել Բեգլարյան. «Ես մեկ այլ բանաստեղծ չգիտեմ, ով այդքան կապված լիներ իր հողին»


Իգնատ Մամյանի 70-ամյակին նվիրված գրական երեկո: Նոյեմբերյան, հոկտեմբեր 2017 թ.:

Կաղնիները խշխշում, քե՛զ են հիշում, բանաստեղծ


Կարդում է բանաստեղծ Զավեն Պետրոսյանը
Նոյեմբերյան, 28/10/2017թ., Տավուշի մարզպետարանի աջակցությամբ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի նախաձեռնած՝ Իգնատ Մամյանի 70-ամյակին նվիրված գրական երեկո:

Լ. Անանյան. «Մամյանը շարունակեց պահել մեր մեծերի բացած հունը»

Շատ դժվար է անցյալ ժամանակով խոսել Իգնատ Մամյանի մասին, ընկերոջ մասին, գրողի մասին, հայրենասեր մարդու մասին:

Իգնատ Մամյանը իսկական տաղանդ էր, ով ուներ մի քանի շերտեր: Էդ տաղանդի յուրաքանչյուր առանձնահատկությունը կարող էր մի մարդ ապրել 60, 70, 80 տարի և համարեր, որ ապրել է լիակատար կյանքով: Continue reading “Լ. Անանյան. «Մամյանը շարունակեց պահել մեր մեծերի բացած հունը»”

Երկնային աղերս

… Եվ կռունկն ընկավ թևատարած:
Եվ մեծ երամի հին օրենքով
Ընկածի տեղը – վերքի պես բաց,
Չի լրանալու ուրիշ մեկով:

Ընկածի տեղը – իրենն է լոկ.
Նա պիտի ահեղ համբերությամբ՝
Գոյի ձևերում փոխարկվելով,
Դառնալով ծաղիկ, արցունք ու ամպ,

Continue reading “Երկնային աղերս”

Բ Ա Ռ Ը (Տեսանյութ)

eveningՆա ինձ երևաց կաղնու ստվերում՝
Անձրևի կապույտ շղարշը հագին,
Մի ձեռքով լույս էր խոտերին ցանում,
Մյուսով շոյում եղնիկի ձագին։

Մոտ արի, ասաց, մի վախեցիր, գառ,
Երբվանի՜ց այստեղ քեզ եմ սպասում…
Եվ արցունքներս սրբեց քնքշաբար,
Եվ տարածելով ձեռքը մշուշում՝
Ինձ տվեց մի բուռ կայծկլտուն ասուպ։ Continue reading “Բ Ա Ռ Ը (Տեսանյութ)”