Իգնատ Մամյան. «Հանճարների մահը ոչ թե վախճան է, այլ հավերժության սկիզբ»

Լոռվա երկնքում դեռ կենդանի են այն արծիվները , որոնց ճախրանքով հիացել է Թումանյանը: Դեռ խշշում են այն կաղնիները, որ հազարավոր ձեռքերով հեռվից կանչում էին հիվանդ բանաստեղծին: Ի վերջո այսօր աշխարհում կան 135-ը բոլորած երկարակյացներ: Բայց ժամանակի ստուգաբանությունը չի վերաբերում հանճարներին, որոնց համար «Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ….»:

Հանճարների մահը ոչ թե վախճան է, այլ հավերժության սկիզբ՝ հավերժություն, որ նրանք զգում ու վայելում են դեռևս մահվանից առաջ՝ «Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր»…. Շարունակել կարդալ “Իգնատ Մամյան. «Հանճարների մահը ոչ թե վախճան է, այլ հավերժության սկիզբ»”

Գրքի շնոհանդես Կոթիում

martnchoghlernahovitՎերջերս Կոթիի մշակույթի տանը տեղի ունեցավ Իգնատ Մամյանի «Մարտնչող լեռն հովիտ» գրքի շնորհանդես: Բազմամարդ էր մշակույթի տունը: Ներկա էին գյուղի բնակիչները, հանրապետության տարբեր վայրերում ապրող կոթեցիներ, հյուրեր: Վերջիններիս թվում էին ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Իգնատ Մամյանը, Սամվել Խաչիկյանը, Շիրակ Շահնազարյանը, Հովիկ Հախվերդյանը, ուրիշներ: Արարողությունը բացեց գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: Ելույթով հանդես եկավ Լ. Անանյանը: Շարունակել կարդալ “Գրքի շնոհանդես Կոթիում”