Անիծյալ կորուստ

Ախր զենքն Ասլանի ինչի՞ն էր պետք: Նրա պես բարի, ազնիվ, աշխատավոր մարդն ի՞նչ գործ ուներ այդ սատանայի սարքի հետ: Չգիտեր էլ՝ մեջը փամփուշտ կա՞, թե չկա, կրակո՞ւմ է, թե փչացած է: Իրենից առաջ հայրը՝ Ավետիքն էր երեսուն տարի կրել այն, երբ աշխատում էր գաղտնի փոստի առաքիչ կոչվող այդ անիծյալ պաշտոնում: Թոշակի գնաց եւ պաշտոնը, ձին ու նագանը հանձնաժողովի ակտով փոխանցեց Ասլանին, որը փոստի վարիչի համաձայնությամբ փոխարինելու էր հորը: Կրակ էր՝ մեջն ընկավ: Քանի անգամ վարիչին խնդրեց, թե՝ էս անտերը թույլ տուր քո երկաթե պահարանում պահեմ, ամեն օր քամակիցս կախած այստեղից Այրում եմ հասցնում, հետ բերում, ինչի՞ս է պետք, ինձ թալանողն ո՞վ էL: Բայց միշտ փոստի վարիչը կտրականապես մերժել էր՝ -Ո՛չ, նագանը նախատեսված է գաղտնի փոստի պահպանության համար: Բա որ Ծակ քարի անտառում վրադ հարձակվե՞ն… Continue reading “Անիծյալ կորուստ”

Advertisements

Ալեկոծ հովտի կանչը

JanvelyanԼույս տեսավ Իգնատ Մամյանի «Մարտնչող լեռնահովիտ» փաստագրական վեպը՝ նվիրված Կոթիի ինքնապաշտպանությանը: «Արզնի» ԹՏԽ ԲԲԸ նախագահ Մարատ Ջանվելյանի հովանավորությամբ այն հրատարակվում է 1800 օրինակով: Այդ առթիվ «Առավոտը» մի քանի հարց ուղղեց Մարատ Ջանվելյանին: Continue reading “Ալեկոծ հովտի կանչը”

«Վիրավոր լեռան ճիչը» իմ բողոքի ձայնն է

ignatmamyanԱսում է հեղինակը՝ գրող, հրապարակախոս Իգնատ Մամյանը

– Շուրջ մեկուկես տասնամյակ առաջ, Ոսկեպար գյուղի 1991 թվի մայիսյան արյունոտ դեպքերի կապակցությամբ Դուք տպագրեցիք «Եղերական լուսաբաց» գիրքը՝ այն կոչելով ցավի ու հիշողության մատյան։ Առաջաբանում խոստացել էիք ողբերգական իրադարձություններին անդրադառնալ նաեւ տարիներ անց՝ բոլոր հանգամանքների մանրազնին վերլուծությունից հետո։ Եվ ահա լույս է տեսել Ձեր՝ «Վիրավոր լեռան ճիչը» հրապարակախոսական վեպը։ Կարո՞ղ ենք ասել, թե Դուք կատարեցիք Ձեր խոստումը։
– Չգիտեմ։ 14 տարի շարունակ ես զբաղվել եմ հայ ոստիկանների կոտորածի եւ գերեվարության հանգամանքների ուսումնասիրմամբ։ Հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, գրի առել տասնյակ կարծիքներ եւ իմ եզրահանգումներով դրանք ներկայացրել ընթերցողին։ Կատարվածին վերջնական գնահատական տալը մի հոգու բան չէ, հիմա՝ գրքի տպագրությունից հետո, մենք միասին պիտի արտահայտենք մեր կարծիքը։ Continue reading “«Վիրավոր լեռան ճիչը» իմ բողոքի ձայնն է”

ԱՌԱՔՅԱԼՆԵՐ, ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ…

«Էս երկրին ոչ թե պատգամավորներ են հարկավոր, այլ այգեպաններ»

Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանամերձ տարածքում իմ շրջագայությունը մեկ նպատակ ուներ` տեսնել և իմանալ, թե մի շարք աղետներ տեսած, հոգսերի բեռան տակ կքած ժողովուրդն ինչպե՞ս է վերաբերում ԱԺ պատգամավորության իր թեկնածուներին և ընդհանրապես այս ընտրությանը:    Continue reading “ԱՌԱՔՅԱԼՆԵՐ, ԶԳՈՒՅՇ ԵՂԵՔ…”

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ

Untitled-23 copy(Հատված անտիպ գրքից)

Գիշերային ձյունախռիվ երկինքը պահ առ պահ ծվատվում է հրթիռների հրեղեն լույսով: Պայթող արկերի որոտներն արձագանքելով` հանգչում են դատարկ քաղաքի մռայլ փողոցներում: Մշուշախեղդ այգիներից երբեմն-երբեմն ոռնում են քաղցած ու միայնակ շները: Պատերազմ է, և մահաշունչ այս պատկերները սովորական բաներ են, դրանց թախիծն ու ողբերգականությունը չեն թափանցում մեր ոգիներից ներս: Կամ էլ չենք ուզում, որ թափանցեն: Մի քանի ժամ առաջ, դիրքերի թանձր կավացեխի մեջ, ես երանի էի տալիս այն պահին, երբ կվերադառնանք զորանոց և մեռածի պես կփռվեմ մահճակալին: Բայց հիմա քունս չի տանում: Զգուշորեն, որպեսզի չարթնացնեմ մյուսներին, դուրս եմ գալիս: Զորանոցի առաջ օրապահ զինվորները բորբոքում են խարույկը: Այն պիտի վառվի մինչև լույս: Continue reading “ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ”