ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ

Ներսը թախի՜ծ,
Դուրսը թախի՜ծ,
Հատակը պաղ, պատերը թաց,
Սարդը կախվել առաստաղից
Կամաց-կամաց իջնում է ցած։

Ներսը մշո՜ւշ,
Դուրսը մշո՜ւշ,
Ի՜նչ աղոտ է փայլն ապակու…
Կատվի ձագը՝ կորած մի հուշ,
Մլավում է ձեղնահարկում։
Սերը գնա՜ց,
Սերը չկա,
Եվ հողմահար, և մարմրուն
Նրա ձայնը հնչում է դեռ
Մոռացության քարայրներում։ Continue reading “ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ”

Advertisements

ԱՆԾԱՆՈԹԸ

776699Ոչ անունն եմ հիշում, ոչ՝ պատկերը հիմա—
Ո՞վ Էր, ո՞ւր էր գնում թխպոտ արահետով,
Հին սրինգը ծոցում հառաչում էր կամաց,
Ու մախաղն էր լցվում անձրևային մութով։

Ա՜խ, սրինգը ծոցում, մաշված մախաղն ուսին,
Մինչ օրորում էին ցուրտն ու մշուշը մեզ,
Նա պատմում էր շքեղ անհայտության մասին,
Եվ շողշողում էին բառերն աստղերի պես։

Այնտեղ, ասում էր նա, չկա ոչինչ թաքուն,
Չկա վախ ու տագնապ, մոռացումի թախիծ,
Կյանքը ճախրանք է հեգ, մահն՝ արծվային անկում,
Ու չեն տնքում մարդիկ կորուստների ցավից։ Continue reading “ԱՆԾԱՆՈԹԸ”