Թռիչքի վայելք

variacianerՄի՛ մտածիր, թե ուրիշների կյանքը զարդարված է երջանկության շողշողուն լույսերով, և միայն դու ես տարիներդ ապրում այսպես՝ չիրականացող երազների, անդարձ կորուստների ու տագնապախռիվ սպասումների այս մղձավանջում, որը, անկախ ամեն ինչից, կյանք է կոչվում։

Մի՛ կարծիր, թե կողքովդ բոլոր անցնողները քեզնից երջանիկ են, ուժեղի և թույլի խնդիր է, ուժեղը կարողանում է իր ներսում սեղմել բոլոր տվայտանքները՝ թույլ չտալով, որ որևէ մեկն իրեն խղճա, իսկ թույլի հոգին յոթ տեղից ճաք է տալիս, ցավի ձայնը ջրի խշշոցի պես լցվում է ամբողջ ներսը, հորդում շուրթերից…

Continue reading “Թռիչքի վայելք”

Advertisements

Ինքնաորոնում տառապանքի լույսով

Ահա քանի գիշեր նստում եմ սեղանի առջև ու չեմ կարողանում մտածումներս հանձնել թղթին։ Տարակուսում եմ՝ կյանքի դառն ու դաժան հարվածներից հետո Հովհաննես Ղազարյանը ինչպե՞ս է տակավին կարողանում զբաղվել բանաստեղծությամբ, ավելին՝ ստեղծել նուրբ ու հրաշալի այնպիսի գործեր, որոնք կշարժեին բարեկեցիկ պայմաններում ապրող ու ստեղծագործող շատ-շատերի նախանձը։ Continue reading “Ինքնաորոնում տառապանքի լույսով”