Լուսեղեն երգի երևույթը

Ի՛նչ արագ է թռչում ժամանակը, Տե՜ր Աստված, հարազատ մարդու ժամանակը:

Քսանհինգ-երեսուն տարի է անցել, բայց նրա բանաստեղծական ճանապարհին երբեք մեգ ու մշուշ չի եղել, այլ միայն լույս ու բյուրեղյա մաքրություն, կապույտ ճախրանքի թափանցիկություն, արևային հրացոլք, իր իսկ «արծաթե եզերքից» բխող անլռելի, ոգեղեն մի ղողանջ…

Թվում է՝ երեկ էր այդ ամենը, բայց ժամանակը հաշվի չնստեց ո՛չ մեր հուզառատ հոգու, ո՛չ երանավետ սպասելիքների, ո՛չ կարոտների, ո՛չ էլ մարդկային առնչումներում երկյուղածորեն անխառն մնալու հետ, ու մի քանի ակնթարթում մեծ բարեկամս դարձավ… 60 տարեկան: Continue reading “Լուսեղեն երգի երևույթը”

Advertisements

ՈՐՊԵՍ ԱՊՐՈՂ ԱՌԱՍՊԵԼ

28

Ամեն ինչ եղել է ճիշտ այդպես` հետմիջօրեի արևացոլքը ջահել նահատակի պայծառ ճակատին, լեռներից փչող քամու ողբը` կարմիր դագաղի կողերին և ծանր կորստյան անփարատ ցավը`գերեզմանոցի ճամփով տվայտող թափորի հոգում: Թաղման մասնակիցները վկայում են, որ, այո, ամեն ինչ ճշգրիտ այդպես է եղել, իր նկարագրածով: Այսինքն` զոհվելուց դեռ ամիսներ առաջ տիեզերական անբացատրելի ինչ-որ կախարդանքով կամ պարզապես ներսում ապրող կանխագուշակ լույսով նա տեսել է սեփական թաղումը և այն նկարագրել սքանչելի բանաստեղծությամբ: Continue reading “ՈՐՊԵՍ ԱՊՐՈՂ ԱՌԱՍՊԵԼ”

ԵՎ ԵՂԱՎ ԱՐՅՈՒՆ…

Այո, եղավ արյուն: Եղավ այն, ինչից վախենում, խուսափում, զգուշանում էինք մեր շարժման ամբողջ ընթացքում: Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ: Կենտրոնական հեռուստատեսությունը, որ մարգարեաբար կանխագուշակել էր կատարվելիքը, չհապաղեց շրխկացնել հերթական պիտակը` տեռորիստ: Այս ո՞ւր հասանք: Հուսանք, որ կպարզվի, թե ովքեր են եղել ողբերգության կազմակերպիչները և ում խղճին է նստած երկու տասնյակից ավելի մարդկանց արյունը, որոնց մեծ մասը բացարձակապես կապ չունի կատարվածի հետ: Եվ, անկախ նրանից, թե ինչ կպարզի հետաքննությունը, մի բան հաստատ է` կատարվածի համար պատասխանատու են նաև նրանք, ովքեր մեր ժողովրդին հասցրեցին այս վիճակին` մեծապետական դաժան որոշումներով ու հարկադրանքներով:  Continue reading “ԵՎ ԵՂԱՎ ԱՐՅՈՒՆ…”