Ոսկեպարյան ողբերգության իրապատումը

«20-րդ դարավերջն է, համաշխարհային քաղաքակրթության արծաթե կարգերը ղողանջելով անցնում են մարդկային բանականության պողոտաներով, իսկ ես կրկնում եմ միջնադարի իմ ցավեղբոր հառաչանքը.

-Արցունքոտ է գիրս ու գրիչս դողդոջ, զի նորեն եկավ աղետ և թափվեց արյուն… Ցավ են սփռում զանգերը, և մութից արյան հոտ է փչում… Երկրի հողը տնքում է չարի ոտքերի տակ, երկիրը լցվում է նահատակների հառաչանքով: Ահավասիկ դարձյալ եկել է արյունարբուն` բերելով արցունք ու ավեր, ու նորեն պիտի գա, զի կարեկից է ամենայն ոք, բայց` ոչ օգնական… »:  Continue reading “Ոսկեպարյան ողբերգության իրապատումը”

Advertisements

Եվ եղավ պատերազմ…

Նոր գիր­ք` նվիր­ված Տավուշի մարզի Ոս­կե­պար գյու­ղի 1990-1992թթ. ինք­նա­պաշտ­պա­նութ­յա­նը Continue reading “Եվ եղավ պատերազմ…”

ԵՂԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ

Egherakanlusabac«Նարեկացի» հրատարակչությունը լույս է ընծայել ճանաչված լրագրող, հրապարակախոս, բանաստեղծ ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆԻ «ԵՂԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ» վերնագիրը կրող գրքույկը, որում զետեղված գեղարվեստական ակնարկները պատմում են 1991 թվականի մայիսին Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում եղերաբար զոհված միլիցիայի աշխատակիցների մասին: Գրքույկում հեղինակը մանրամասնորեն ներկայացնում է մայիսյան այն զարհուրելի գիշերվա ողբերգությունը, երբ Նոյեմբերյանի միլիցիայի կարգախումբը` քսան մարդ, չորս քաղաքացիական ուղեկիցներով, ընկավ ռուս դեսանտայինների ու ադրբեջանական ՕՄՕՆ-ի պատրաստած դավադիր ծուղակը և քաղաքակիրթ հորջորջվող այս ժամանակին անհարիր վայրենությամբ գերեվարվեց, խոշտանգվեց, սպանվեց: Continue reading “ԵՂԵՐԱԿԱՆ ԼՈՒՍԱԲԱՑ”

ԵՎ ԵՂԱՎ ԱՐՅՈՒՆ…

Այո, եղավ արյուն: Եղավ այն, ինչից վախենում, խուսափում, զգուշանում էինք մեր շարժման ամբողջ ընթացքում: Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ: Կենտրոնական հեռուստատեսությունը, որ մարգարեաբար կանխագուշակել էր կատարվելիքը, չհապաղեց շրխկացնել հերթական պիտակը` տեռորիստ: Այս ո՞ւր հասանք: Հուսանք, որ կպարզվի, թե ովքեր են եղել ողբերգության կազմակերպիչները և ում խղճին է նստած երկու տասնյակից ավելի մարդկանց արյունը, որոնց մեծ մասը բացարձակապես կապ չունի կատարվածի հետ: Եվ, անկախ նրանից, թե ինչ կպարզի հետաքննությունը, մի բան հաստատ է` կատարվածի համար պատասխանատու են նաև նրանք, ովքեր մեր ժողովրդին հասցրեցին այս վիճակին` մեծապետական դաժան որոշումներով ու հարկադրանքներով:  Continue reading “ԵՎ ԵՂԱՎ ԱՐՅՈՒՆ…”