ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

yerkircnndavayrԿան գրողներ, ովքեր հաճախ են գրում ծննդավայր – եզերքի մասին, կան և գրողներ, ովքեր յուրօրինակ գրողական ճակատագրով են կապված իրենց բնօրրանի հետ: Այսպիսին է և գրող, հրապարակախոս Իգնատ Մամյանը, ում համար անսպառ է այս թեման, ինչպես անսպառ է նրա սերը ծննդավայր Նոյեմբերյանի ու նրա աշխատավոր մարդկանց հանդեպ: Դա են վկայում Մամյանի բազմաթիվ գործերը՝ արձակ թե չափածո: Այդ թեմային նվիրված նրա հերթական գիրքը վերջերս լույս տեսած «Երկիր ծննդավայրն» է, որը յուրօրինակ պատում է Հայաստանի հյուսիս–արևելքում ծվարած այս տարածաշրջանի մասին: Continue reading “ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ”

Advertisements

Սարաշխարհ

«Հայաստանի Հանրապետություն», 2009 թ.

Արդեն մեկ տարի է՝ Իգնատ Մամյանը մեզ հետ չէ։ Արդեն մեկ տարի է՝ մանրամասն սիրվելու կարիք ունեցող Հայաստան աշխարհի նրա փոքրիկ անկյունում՝ Երկիր-ծննդավայրում, մի տեղ թափուր է։ Արդեն մեկ տարի է՝ վայրի մեղրը կարծես մի տեսակ կորցրել է համը, հանդի հացը չորացել-մնացել է, երկնքից առկախվել է մի երկնաքար։ Բայց հեռավոր զանգերը շարունակում են կանչել դեպի սարաշխարհ, Սրբասար, Այրումի ձոր… Continue reading “Սարաշխարհ”

Ասք ծննդավայրի

Լույս է տեսել Իգնատ Մամյանի նոր գիրքը՝ «Երկիր Ծննդավայր», որը նվիրված է հեղինակի հայրենի քաղաք Նոյեմբերյանին, նրա պատմությանն ու մարդկանց:

Այս առիթով «Առավոտը» հյուրընկալեց գրողին:

— Ե՞րբ է գրվել գիրքը, ի՞նչ նպատակով ու ընդգրկումներով եւ ինչպե՞ս եք կարողացել ապահովել այսպիսի շքեղ ու բազմաքանակ հրատարակություն:

Continue reading “Ասք ծննդավայրի”

Նրա գրականության առանցքը հայ ժողովուրդն է

Իգնատ Մամյանը պոետիկ անձնավորություն է, որ կա­րողանում է ժամանակի տարուբերումների մեջ մնալ նույն վառ, ինքնատիպ անհատականությունը` ըմբոստ, պոռթկուն, ճշմար­տությունը ճակատին ասող։ Պատյանը, որով զրահավորում է հոգին, կարծր ու առնական է, միջուկը՝ նուրբ ու սրտահույզ, և այդ ամենը ճիշտ ու ճիշտ արտացոլվում է նրա ստեղծագոր­ծության մեջ։ Continue reading “Նրա գրականության առանցքը հայ ժողովուրդն է”

Անիծյալ կորուստ

Ախր զենքն Ասլանի ինչի՞ն էր պետք: Նրա պես բարի, ազնիվ, աշխատավոր մարդն ի՞նչ գործ ուներ այդ սատանայի սարքի հետ: Չգիտեր էլ՝ մեջը փամփուշտ կա՞, թե չկա, կրակո՞ւմ է, թե փչացած է: Իրենից առաջ հայրը՝ Ավետիքն էր երեսուն տարի կրել այն, երբ աշխատում էր գաղտնի փոստի առաքիչ կոչվող այդ անիծյալ պաշտոնում: Թոշակի գնաց եւ պաշտոնը, ձին ու նագանը հանձնաժողովի ակտով փոխանցեց Ասլանին, որը փոստի վարիչի համաձայնությամբ փոխարինելու էր հորը: Կրակ էր՝ մեջն ընկավ: Քանի անգամ վարիչին խնդրեց, թե՝ էս անտերը թույլ տուր քո երկաթե պահարանում պահեմ, ամեն օր քամակիցս կախած այստեղից Այրում եմ հասցնում, հետ բերում, ինչի՞ս է պետք, ինձ թալանողն ո՞վ էL: Բայց միշտ փոստի վարիչը կտրականապես մերժել էր՝ -Ո՛չ, նագանը նախատեսված է գաղտնի փոստի պահպանության համար: Բա որ Ծակ քարի անտառում վրադ հարձակվե՞ն… Continue reading “Անիծյալ կորուստ”