Տու՛ր ինձ ճյուղդ, հաճարենի

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», 1999
«Երկնաքարեր»,1985
«Գարուն» թիվ 3, 1979
Advertisements

ԵՍ ՔԵԶՆԻՑ ՄԻ ԲՈՒՌ ԼՈՒՅՍ ԱՂԵՐՍԵՑԻ

Ես քեզնից մի բուռ լույս աղերսեցի
Աչքերիս մութը ցրելու համար.
Դու կուրացուցիչ ցոլքեր տվեցիր
Ու ես կուրացա հավիտենաբար։

Քեզնից ծիծաղի մի բույլ խնդրեցի
Իմ տրտմությունը ցրելու համար,
Դու խելագարի քրքիջ տվեցիր
Ու ես աշխարհում մնացի խելառ… Continue reading “ԵՍ ՔԵԶՆԻՑ ՄԻ ԲՈՒՌ ԼՈՒՅՍ ԱՂԵՐՍԵՑԻ”

ՁԻԱՎՈՐՆԵՐՍ

Ի՜նչ ձիեր էին, ի՜նչ ձիավորներ,
Ո՞վ ինձ անիծեց, հանցանքս ո՞րն էր..

Այն ե՞րբ էր, այն երբ. չդիմանալով
Վիրավորներիս վերքերի ցավին՝
Նրանք գնացին ինչ-որ աշխարհից
Բերելու ինչ-որ անմահական ջուր:
Որտե՞ղ մնացին,
Ինչո՞ւ ուշացան:

Հպում եմ հողին ականջս թաքուն՝
Լսելու հեռվից դոփյուն ու խրխինջ,
Բայց ցա՜վն է միայն աճում իմ հոգում,
Ես հեռուներից չեմ լսում ոչինչ: Continue reading “ՁԻԱՎՈՐՆԵՐՍ”

ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ

Ծովի, երկնքի և լեռների մեջ
Ես մենա՜կ, մենա՜կ, մենա՜կ մնացի…

Տարերքի շաչուն լույսերի միջով
Հողմերը ոսկե ավազներ տարան,
Լցված հեռավոր ափերի տենչով՝
Լեռները ճամփորդ նժույգներ դառան,
Եվ չնվաճած բարձրության կանչով
Հավքերը ձյունոտ գագաթներ թռան։

Փուլ եկավ հեռվում ոսկեղեն մի ամպ —
Կաթիլներ ընկան փափուկ շառաչով,
Եվ խոտերն ինչ-որ անուշ տխրությամբ
Ինձ տանում էին անձրևի միջով։ Continue reading “ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ”

ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ

Ներսը թախի՜ծ,
Դուրսը թախի՜ծ,
Հատակը պաղ, պատերը թաց,
Սարդը կախվել առաստաղից
Կամաց-կամաց իջնում է ցած։

Ներսը մշո՜ւշ,
Դուրսը մշո՜ւշ,
Ի՜նչ աղոտ է փայլն ապակու…
Կատվի ձագը՝ կորած մի հուշ,
Մլավում է ձեղնահարկում։
Սերը գնա՜ց,
Սերը չկա,
Եվ հողմահար, և մարմրուն
Նրա ձայնը հնչում է դեռ
Մոռացության քարայրներում։ Continue reading “ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ”

ԱՆԾԱՆՈԹԸ

776699Ոչ անունն եմ հիշում, ոչ՝ պատկերը հիմա—
Ո՞վ Էր, ո՞ւր էր գնում թխպոտ արահետով,
Հին սրինգը ծոցում հառաչում էր կամաց,
Ու մախաղն էր լցվում անձրևային մութով։

Ա՜խ, սրինգը ծոցում, մաշված մախաղն ուսին,
Մինչ օրորում էին ցուրտն ու մշուշը մեզ,
Նա պատմում էր շքեղ անհայտության մասին,
Եվ շողշողում էին բառերն աստղերի պես։

Այնտեղ, ասում էր նա, չկա ոչինչ թաքուն,
Չկա վախ ու տագնապ, մոռացումի թախիծ,
Կյանքը ճախրանք է հեգ, մահն՝ արծվային անկում,
Ու չեն տնքում մարդիկ կորուստների ցավից։ Continue reading “ԱՆԾԱՆՈԹԸ”

ԵՐԿՐԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ

mamyanignatԳեղարվեստական երկ ծնվում է այն ժանամակ, երբ գրողը արտահայտում է ապրված զգացումներ և մտքեր, ելնում է իրականությունից: Ի. Մամյանի «Երկնաքարեր» բանաստեղծությունների ժողովածուն կրկին հաստատում է այս վաղեմի ու հանրահայտ, բայց երբեք չհնացող ճշմարտությունը, ժողովածու, որը ծնվել է գրողի պարտքի և քաղաքացիական պատասխանատվության խոր զգացումից: Continue reading “ԵՐԿՐԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ”

ԾԵՐԱՑԱԾ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՐԳԸ

IgnatMamyan
Տուր ինձ ճյուղդ, հաճարենի,
Գնանք, կորչենք այս աշխարհից…

Թեև ես՝ մարդ, և ծառ ես դու,
Եվ ուրիշ են խոհերը քո,
Բայց անօրենք այս աշխարհում
Մենք ապրեցինք նույն օրենքով,
Մաքառեցինք նույն քամու դեմ
Եվ թրջվեցինք նույն անձրևով,
Ծերացել ենք, ծա՜ռ իմ, արդեն
Եվ տնքում ենք դեռ նույն ցավով: Continue reading “ԾԵՐԱՑԱԾ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԵՐԳԸ”

Երբ ժամանակը ամեն ինչ տանի

1.
Երբ ժամանակը ամեն ինչ տանի,
Ուսերիս իջնի բեռը ծերության,
Երբ էլ գտնելու ոչինչ չլինի–
Կգամ, կբախեմ ես դուռը քո տան։

Կգամ անցածիս թելադրանքով,
— Շնորհակալ եմ,–կասեմ քեզ,–իմ սեր,
Քեզնից ստացած իմ տառապանքով
Երջանիկ եղա աշխարհում ես էլ: Continue reading “Երբ ժամանակը ամեն ինչ տանի”

ԹԱԼԻՆՈՒՄ

(Երկու խճանկար)

Վերինսասնաշենցի Բերսաբե մայրիկին
1.

yerknaqarerՔարերը տաք են մինչև կեսգիշեր:
Բլուրների տակ կաքավն է երգում:
Արարչագործման վսեմ տենչանքով
Ծիլն ապառաժի մարմինն է ճեղքում:

Հիշատակներ են աստղերը պայծառ՝
Կախված հին ու նոր սերերի վրա…
Եվ լավաշն այնպես բարակ են թխում,
Որ նրա միջով աստղերն երևան: Continue reading “ԹԱԼԻՆՈՒՄ”