Կաղնիները խշխշում, քե՛զ են հիշում, բանաստեղծ

Իգնատ  Մամյանի հիշատակին

Կաղնիները խշխշում, քեզ են հիշում, բանաստեղծ,
Քեզ են հիշում լեռնային արծիվները սրընթաց,
Երկինքներում ճախրում են երազները քո անեղծ,
Ճամփաները շշնջում՝ պոետ, բարի վերադարձ:

Սպասում  են քո դարձին սարերը քո կարոտած,
Եվ աղբյուրները զուլալ՝ ծիծաղին քո արծաթե,
Նժույգներն են սլանում լեռնափեշին  ցողաթաց,
Ու՞ր է հեծվոր այն տղան, էլ աշխարհում չկա՞, թե՞. . . Continue reading “Կաղնիները խշխշում, քե՛զ են հիշում, բանաստեղծ”

Advertisements

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆԻՆ

(Ընկերոջս, լեռներն ու անապատները հոգում անթեղած բանաստեղծին)

Ձախից՝ Արծրուն Հարությունյան, Սամվել Բեգլարյան, Ֆրունզիկ Մամյան,Միշա Մուրադյան: Կենտրոնում՝ Իգնատ Մամյան:
Ձախից՝ Արծրուն Հարությունյան, Սամվել Բեգլարյան, Ֆրունզիկ Մամյան,Միշա Մուրադյան: Կենտրոնում՝ Իգնատ Մամյան:

Ձախից՝ Արծրուն Հարությունյան, Սամվել Բեգլարյան, Ֆրունզիկ Մամյան,Միշա Մուրադյան: Կենտրոնում՝ Իգնատ Մամյան:

 

Ինչքան սիրուն ես լեռներդ երգում,
Գնչուներ սիրում խելառ-խենթի պես,
Նժույգներին ինչպե՞ս ես սանձում
Արոտների մեջ իրենց հրակեզ:

Տխրում ես մենակ կաղնու ստվերում,
Մասրենու փուշը սրտիդ մի նիզակ,
Ապա բեդվին ես ավազուտներում,
Մենակ ցավերիդ հլու ու ներհակ… Continue reading “ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆԻՆ”

Իգնատ Մամյանի հիշատակին

Artashes AramԲանաստեղծները գնում են հանկա՛րծ,
Բանաստեղծները գնում են փութով։
Եվ համրանում է կանթեղը անկայծ,
Եվ լուռ մխում են այրված բառ ու տող։

Բանաստեղծները գնում են հանկա՛րծ,
Ինչ-որ կեռմանից շեղվելով ընդոստ։
Ապրում են սիրտը և նյարդերը՝ բաց,
Մանկորեն՝ անքեն, մանկորեն՝ ըմբո՛ստ։

Continue reading “Իգնատ Մամյանի հիշատակին”

Իգնատ Մամյանին

1

Զուլալ են քո երգերն, անկեղծ,
Տրոփյունով գրված սրտի,
Բերքդ առա~տ է, բանաստեղծ,
Բարի հունձ է հասո՜ւն արտի :

Թռչուններն են երգ ու ճախրով
Իմաստ տալիս երկնքին մով,
Կռունկներ ենք մենք էլ՝ գալիս
Ու չվում ենք մեր երամով… Continue reading “Իգնատ Մամյանին”

«Ես մի օր կրկին հարություն կառնեմ»

BlbulyanԻգնատ, վաղամեռիկ իմ գրչեղբայր, հին ու հավատարիմ ընկեր, ախր դեռ երեկ էր, որ խոսք էի գրում քո 60-ամյակի առիթով՝ ամենաջերմ զգա­ցումներով, հաճելի, լուսավոր հիշողությունների ուղեկցությամբ։ Այնքան բան կար հիշելու-վերապրելու. այնքան ձեռքբերումներ՜ նշելու-ընդգծե­լու…

Իսկ հիմա… Հիմա պարզապես կարկամել եմ վշտից. ու հեղձուկը սեղ­մում է կոկորդս։ Անսպասելի, անհավատալի քո մահվան հանդիման՝ փորձում եմ մխիթարական բան գտնել գոնե նրանում, որ մենք, այնուամենայնիվ, շուքով ու հանդիսավորությամբ նշեցինք քո հոբելյանը, ասացինք շնորհավորանքի, գնահատանքի այն խոսքերը, որոնց արժանի էիր: Continue reading “«Ես մի օր կրկին հարություն կառնեմ»”