2. Անապատ և արմավենի

Ես չեմ գալիս տեսնելու ճերմակ ոսկորների աղոտ փայլը անապատի կարմիր լուսնի տակ: Ոչ էլ` հոգուս մխիթարության համար փնտրելու ուղտի արցունքից ծնվող ամայության ցայգածաղիկ: Ես` հայս, մարդկային այն ցեղից չեմ, որ սեփական ողբերգության անվերջ ու տանջալի վերապրումներս ցավագին վայելքի պես ինչ-որ բան դարձրած` փորձեմ ինձ վրա սևեռել աշխարհի գութն ու խղճահարությունը: Կոտորել են, ջարդել են, ճիշտ է: Բայց հատուցման համար ժամանակ կա, պատմության ընթացք կա: Հանգիստ, իմ վրեժի տերը, իմ թափված արյան տերը ես եմ: Ես չեմ գալիս արտասուք թափելու այս անապատում վայրագորեն հոշոտված իմ հարյուր հազարավոր հարազատների ավազեբաց շիրիմների վրա: Ես գալիս եմ սեփական աչքերով տեսնելու, որն անհրաժեշտ է իմ բաժին հատուցման համար: Continue reading “2. Անապատ և արմավենի”

Advertisements

1.Անապատ և արմավենի

Թռչում ենք մառախուղի միջով: Այսինքն, չենք տեսնելու Բինգյոլն ու Սիփանը: Վանա լիճն ու Աղթամար կղզին, կարոտյալ երկրի ոչ մի երանելի պատկեր: Մնում է աղոթել, որ վերադարձին օրը պայծառ լինի, երկինքը թափանցիկ, և կարողանանք գոնե Արարատը տեսնել մյուս երեսից: Թռչում ենք Հալեպ: Մեզ հետ թռչում է առևտրական կանանց մի աղմկոտ երամ: Սխալ ասացի: Թռչում են` նույն օդանավով, բայց ոչ մեզ հետ: Մենք թռչում ենք դեպի հայ ժողովրդի ողբերգական պատմության մայրաքաղաքներից մեկը, դեպի Տեր-Զոր ու Միջերկրականի` գաղթական հայեր ապաստանած տաք-ոգեղեն ափերը, նրանք`դեպի չուլու-փալասի էժանագին շուկաներ: Մենք թռչում ենք դեպի ոգին, նրանք` դեպի հացը: Բայց նրանք մերն են, մենք ենք նրանց պարտադրել այս հացիվ դեգերումները և իրավունք չունենք օտարի նման նայելու և չհասկանալու այս ամենի տառապագին իմաստը: Հետո այսպես էր ասելու նաև Հալեպի մեր հյուպատոսը:   Continue reading “1.Անապատ և արմավենի”

Հարյուր տարի անց

0035Նոր դարը մոտենում էր ծանր ու սև կառքի մահաշունչ դղրդյունով` անիվների տակ ճզմելով համաշխարհային կարծիք, արդարություն ու կարեկցանք: Գուժկան զանգերը ձիերի պարանոցներից հնչում էին կորստյան ու աղետի ողբերգական նվագով ու այնուհետև մնում էր հերոսական նահատակությունների հրեղեն շքահանդեսը, որը չէր կարող անվախճան լինել:
Ուղիղ հարյուր տարի առաջ Մշո Մեթերհեմ բանտի զնդանում իմ վիպակի հերոս Սարգիս Ծովանյանը մարմնական սոսկալի չարչարանքներն արհամարհած` մոտեցող սև կառքի դղիրդը լսելով, այսպես միտք էր անում հայոց ու Հայաստանի ճակատագրի մասին:  Continue reading “Հարյուր տարի անց”

Եվ հոգում՝ Գանձասարի ղողանջող գանգը…

Բաց նամակ Արցախյան հերոսամարտի մասնակից եւ տարեգիր, Քաշաթաղի գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

0141

Երկրի ճակատագրի միջով անցնող բոլոր ճանապարհները վերջանում են հավերժության մեծ լույսի տակ ծփացող սրբատան՝ Ոգու տա­ճարի առջև։ Մեղավոր թե անմեղ, հպարտ թե ավեր­ված, մենք պիտի հայտնվենք ճանապարհի վերջին, որ տա­ճարի սկիզբն է. եւ շա՜տ քչե­րիս, մեր յուրաքանչյուր հա­զարից հազիվ մեկին է վի­ճակվելու անցնել ներս, ուր խնկալույս պատերից հնչում են աստվածաշնչյան երանիները։ Continue reading “Եվ հոգում՝ Գանձասարի ղողանջող գանգը…”

«Պիտի այնքան գնաս, մինչև Լույսը երևա»

Հայաստանի գրողների միության հրատարակչությունը, համախոհ գրչընկերների աջակցությամբ, լույս է ընծայել բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Իգնատ Մամյանի «Հեռավոր զանգերի կանչը» ժողովածուն։ Ավաղ, գրքի հրատարակման բերկրանքը վայելել վիճակված չէր ամիսներ առաջ կյանքին հրաժեշտ տված 61—ամյա տաղանդավոր գրողին։ Continue reading “«Պիտի այնքան գնաս, մինչև Լույսը երևա»”

Սարաշխարհ

«Հայաստանի Հանրապետություն», 2009 թ.

Արդեն մեկ տարի է՝ Իգնատ Մամյանը մեզ հետ չէ։ Արդեն մեկ տարի է՝ մանրամասն սիրվելու կարիք ունեցող Հայաստան աշխարհի նրա փոքրիկ անկյունում՝ Երկիր-ծննդավայրում, մի տեղ թափուր է։ Արդեն մեկ տարի է՝ վայրի մեղրը կարծես մի տեսակ կորցրել է համը, հանդի հացը չորացել-մնացել է, երկնքից առկախվել է մի երկնաքար։ Բայց հեռավոր զանգերը շարունակում են կանչել դեպի սարաշխարհ, Սրբասար, Այրումի ձոր… Continue reading “Սարաշխարհ”

Միշտ թամբի վրա

Ժամանակակից հայ գրականության ամլության մասին տեղի–անտեղի ճամարտակողներին չէր խանգարի, եթե երբեմն–երբեմն ձեռքներն առնեին այդ իբր չունեցած գրականության թեկուզ սակավ տպաքանակով լույս ընծայվող էջերից եւ փորձեին հասկանալ այսօրվա գրողի ցավն ու մտահոգությունները։ Ցավը, որովհետեւ գրականությունը, եւ ամենից առաջ պոեզիան, հենց ցավի ծնունդ է, իսկ ցավով աշխարհ եկած ցանկացած ստեղծագործություն մաքուր է ու անաղարտ։ Մտահոգությունները, որովհետեւ գրականություն ստեղծող մարդը մատը միշտ ժամանակի զարկերակի վրա է պահում, իսկ այդ զարկերակի տրոփյունները հաճախ խիստ անկանոն են… Continue reading “Միշտ թամբի վրա”

Շնորհանդես լեռնահովտում

Ներկայացվեց Իգնատ Մամյանի «Մարտնչող լեռնահովիտ» փաստագրական վեպը
main20061114_10Նոյեմբերի 11—ին Տավուշի մարզի Կոթի գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Իգնատ Մամյանի՝ Կոթիի ինքնապաշտպանությանը նվիրված «Մարտնչող լեռնահովիտ» գրքի շնորհանդեսը։ Continue reading “Շնորհանդես լեռնահովտում”