Ոսկեպարյան ողբերգության իրապատումը

«20-րդ դարավերջն է, համաշխարհային քաղաքակրթության արծաթե կարգերը ղողանջելով անցնում են մարդկային բանականության պողոտաներով, իսկ ես կրկնում եմ միջնադարի իմ ցավեղբոր հառաչանքը.

-Արցունքոտ է գիրս ու գրիչս դողդոջ, զի նորեն եկավ աղետ և թափվեց արյուն… Ցավ են սփռում զանգերը, և մութից արյան հոտ է փչում… Երկրի հողը տնքում է չարի ոտքերի տակ, երկիրը լցվում է նահատակների հառաչանքով: Ահավասիկ դարձյալ եկել է արյունարբուն` բերելով արցունք ու ավեր, ու նորեն պիտի գա, զի կարեկից է ամենայն ոք, բայց` ոչ օգնական… »:  Շարունակել կարդալ “Ոսկեպարյան ողբերգության իրապատումը”

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ. «…ԵՐԲ ՆՅՈՒԹԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՈԳՈՒՆ»

Մեր թղթակցի հարցազրույցը բանաստեղծ Իգնատ Մամյանի հետ

«Հայաստան», 29/02/2000թ.

— Հայտնագործություն չենք անելու, եթե կարևորենք գրականության դերը սերունդներ դաստիարակելու, կրթելու գործում: Բայց այսօր իրողությունն այլ է՝ հիասթափեցնող. անգամ բուհերում ուսանող մեր երիտասարդության զգալի մասը, հավատացեք, չի ճանաչում Խորենացուն, ծանոթ չէ Նարեկացու անվանը, էլ չասենք՝ նրա հանճարեղ «Մատյան»-ին: Սոսկալի է, չէ՞… Շարունակել կարդալ “ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ. «…ԵՐԲ ՆՅՈՒԹԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՈԳՈՒՆ»”

Ի՞նչ կմնա ինձնից հետո

10805647_318224488381264_4444440718662796675_nՀին օրերի կարո՞տն էր բերել, սիրելի թերթի նոր խմբագրին մոտիկից ճանաչելու-զգալու շատ մարդկային ու հասկանալի ցան­կությո՞ւնը… չգիտեմ: Հեովից ես իրեն գիտեի ու ինձ համար շատ սիրելի էին դեպի մարդն ու բնությունը տանող իր բանաստեղծութ­յունները, կրքոտ ու շիկացած հրապարակախոսական հովածները: Շարունակել կարդալ “Ի՞նչ կմնա ինձնից հետո”