«Հարգում եմ աչքերի մեջ ուղի՛ղ նայող տղամարդկանց»

Հ Ե Տ Ք Ե Ր

«Հիշում եմ սարսուռով: 85-ի գարնանը իմ հայրենիքում կռունկների երամը կործանվեց ջրամբարում: Նրանք չվել էին աշնանը, երբ ջրամբարը դատարկ էր…Ցավալի է, իմ սերնդակից գրողների երամը ևս կործանվեց…»:

Սրանք գրող Իգնատ Մամյանի խոսքերն են,որ նա ցանկացավ տեսնել մեր հարցազրույցի առաջաբանում: Իգնատ Մամյանը Վանո Սիրադեղյանի նախընտրական շտաբի պետն էր, իսկ հարցազրույցը վերաբերում է Վանո Սիրադեղյանին:

-Պրն Մամյան, Վանո Սիրադեղյանն անմեղ չէ, ինչպես անմեղ չեն իր ընկերները, որոնք այսօր իշխանության բուրգում են:

-Իմ համոզմամբ, մեղավոր և անմեղ բառերը շատ ծանր հասկացություններ են: Ո՛չ ես , ո՛չ դու, ո՛չ էլ մեր գրական աշխարհը, ո՛չ էլ «Երկիրը» իրավունք չունեն ոչ միայն Վանոյին, այլև ցանկացած մեկին մեղավոր կամ անմեղ անվանել: Դրա համար կա դատարան: Միայն դատարանը կարող է ասել՝ այս մարդը հանցագո՞րծ է, թե՞ հանցագործ չէ: Continue reading “«Հարգում եմ աչքերի մեջ ուղի՛ղ նայող տղամարդկանց»”

Advertisements

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ. «…ԵՐԲ ՆՅՈՒԹԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՈԳՈՒՆ»

22082014Մեր թղթակցի հարցազրույցը բանաստեղծ Իգնատ Մամյանի հետ

«Հայաստան», 29/02/2000թ.

— Հայտնագործություն չենք անելու, եթե կարևորենք գրականության դերը սերունդներ դաստիարակելու, կրթելու գործում: Բայց այսօր իրողությունն այլ է՝ հիասթափեցնող. անգամ բուհերում ուսանող մեր երիտասարդության զգալի մասը, հավատացեք, չի ճանաչում Խորենացուն, ծանոթ չէ Նարեկացու անվանը, էլ չասենք՝ նրա հանճարեղ «Մատյան»-ին: Սոսկալի է, չէ՞…

-Սոսկալի ու կեղեքիչ ցավ է, բայց իմ ու քո կեղեքվելով ոչինչ չի փոխվի: Դա պիտի կեղեքի նրանց, ովքեր ժողովրդի ճակատագիրն են տնօրինում: Իսկ բուն իրեն՝ այս սերնդին մեղադրե՞լ, թե՞ չմեղադրել: Մեղադրելու հանգամանքը մի քիչ ավելի թույլ է, քան չմեղադրելու: Ինչու՞: Որովհետև ասող չկա, թե ինչը ինչպես անեն: Նրանք միայն մի բան են լսում իրենց տանը՝ օրվա հացի միջոցները վաստակիր… Վաստակիր ինչպես ուզում ես, ինչ կերպ ուզում ես: Չնայած այն ընտանիքներում, որտեղ հարգի են եղել Նարեկացու «Մատյանը», Խորենացու «Պատմությունը» կամ Չարենցի գրքերը, նման խորհուրդներ չեն տա: Այսինքն՝ ամեն ինչ գալիս է նախ և առաջ ընտանիքի՝ այսպես ասած՝ որակից… Continue reading “ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆ. «…ԵՐԲ ՆՅՈՒԹԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՈԳՈՒՆ»”

ՏԵ՛Ր ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՑԱՎԻՆ

ignathmayakimamyan

Հարցազրույց բանաստեղծ, հրապարակախոս, «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար
ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆԻ հետ
«Ժուռնալիստ» 09/1988

-Եթե  գաղտնիք չէ, Ձեր մեջ արդյո՞ք հաշտ ու խաղաղ են ապրում բանաստեղծն ու ժուռնալիստ- հրապարակախոսը:

-Ո՛չ: Երբեմն ամիսներով ոչ մի տող բանաստեղծություն չեմ գրում: Չի գրվում: Հրապարակախոսը ճնշում է բանաստեղծին իր հրատապ պահանջներով, ցավոտ հարցադրումներով: Այդ ինքնազրույցը հաճախ չափազանց սուր բնույթ է կրում: Օրինակ, հրապարակախոսն ասում է. «Դու կրքոտ բանաստեղծություն ես գրում ավերվող անտառի մասին, բայց, խոսքդ որքան էլ ճշմարիտ լինի ու անկեղծ, ասված է բանաստեղծությամբ: Ոչ մի պետական հիմնարկ չի նստում բանաստեղծություն քննարկելու, մանավանդ՝ նրա պատմած ցավի մեջ իրեն մեղավոր ճանաչելու: Չե՞ս կարծում, որ նման ասելիքներդ հրապարակախոսությա՛մբ պետք է ներկայացնես…»: Բանաստեղծն ընդվզում է՝ ես ուզում եմ գրել ոչ թե օրվա, այլ ժամանակի համար: Բայց հրապարակախոսը, որն այստեղ ճշմարիտն է, վեճն ավարտում է հաղթական եզրահանգումով. «Ժամանակը գոյանում է օրերի միացությունից»: Եվ ամիսներով բանաստեղծություն չի գրվում: Չեմ գրում: Գտնում եմ, որ մոր մասին ձոն գրելուց առաջ պետք է հոդված գրել ծերանոցներում թախծող որբ մայրերի և նրանց անարժան զավակների մասին: Ծաղիկների հմայքը երգելուց առաջ պետք է խորհել, թե վերջին կես դարում վայրի ծաղիկների քանի՞ տեսակ է անհետացել բնությունից: Նույնիսկ սիրո մասին գրելուց առաջ պետք է մտածել՝ մեր ժամանակի մարդկանց հարաբերությունների մեջ այդ բիբլիական զգացմունքը արդյոք նույն վեհն ու մաքու՞րն է մնացել… Continue reading “ՏԵ՛Ր ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՑԱՎԻՆ”

Ես կգրեմ այդ բանաստեղծությունը…

aravot-Գուցե սկսենք այն պահից, երբ առաջին անգամ զգացիր կորստի ցավը:

— Դա իմ ամենահին, ամենատխուր ու ամենապայծառ հիշողության մեջ է: Սարերում սքանչելի մայրամուտ էր, և մայրամուտի միջով մեր աստղաճակատ ալվան եզը տանում էին մսամթերման: Սարերն ինձ համար դատարկվեցին, առաջին անգամ զգացի, որ ԲԱՆ ԵՄ ԿՈՐՑՆՈՒՄ, ամբողջ գիշեր լաց էի լինում լեռնաձորի թանձր մոռուտում, աշխարհից թաքնված: Իսկ մոռուտում գազանի վտանգը շատ էր իրական, ու այդ գիշեր նաև հասկացա, որ ցավը հաղթում է վախին: Continue reading “Ես կգրեմ այդ բանաստեղծությունը…”

ԵԿԵԼ -ԱՆՑՆՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՎ…

Bumerang-Հարյուր տարի հետո, երբ մենք բոլորս հանձնված կլինենք հողին ու քամուն, տեսնես ովքե՞ր կհիշվեն այս ժամանակում ապրողներից:

-Քչերը: Շա՜տ քչերը: Գրականությունից՝ մի Հրանտ Մաթևոսյան, երաժշտությունից՝ մի Տիգրան Մանսուրյան, երևի մի քանիսն էլ՝ Սարյանի և Վահրամ Փափազյանի հետնորդներից: Բոլորը միասին ազատ կտեղավորվեն երկնային հյուրանոցի միջին մեծության մի սենյակում: Continue reading “ԵԿԵԼ -ԱՆՑՆՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀՈՎ…”

Լույսը կգա Քրիստոսի հետ

ignatmamyanԵթե մինչ այդ սերը չկործանվի

«Առավոտի» հարցերը բանաստեղծ

Իգնատ Մամյանին

— «Ես թղթի վրա ժայռ նկարեցի, ու ժայռից բխած ծիրանի մի ծառ»: Քսան տարի առաջ գրած մի բանաստեղծության մեջ դու այսպես ես ներկայացրել Հայաստանի հակիրճ պատկերը: Իսկ այսօր…

-Դա Հայաստան բառանվան խորհուրդն է, որն ինձ համար երբեք չի փոխվելու: Իսկ Հայաստանի այսօրվա պատկերը բոլորիս համար, բոլորիս աչքի առջև նույնն է. մի վիթխարի տոնավաճառ, ուր խառնուխռիվ հորձանքով վաճառվում են երշիկ, ցավ, լուսամփոփ, կոշիկ, հիշատակ,վերարկու սեր, խիղճ, հաց, պատիվ և այլն: Տոնավաճառ, ըստ ամենայնի՝ իր լարախաղացներով, ձեռնածուներով, փերեզակներով, այլադավան ու այլաբարբառ դերվիշներով, միջնորդներով ու գողերով և, իհարկե, այդ բոլորի ոտքերի տակ տրորվող թշվառ մուրացկաններով: Continue reading “Լույսը կգա Քրիստոսի հետ”

«Ծմակուտը ես եմ…»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԵՏ
«Գրական թերթ», 23.11.1984 թ.

* * *

– Ձեր առաջին գրական ելույթից անցել է քսանհինգ տարի: Ի՞նչ կասեք Ձեր անցած ստեղծագործական ուղու, Ձեր թեմայի մասին, ինքներդ ինչպե՞ս եք գնահատում քսանհինգ տարվա Ձեր գրական վաստակը:

– Քիչ եմ գրել և դրանում մեղքի իմ բաժինն այնքան էլ մեծ չէ: «Ահնիձորի» չափազանցված արձագանքը, «Մենք ենք, մեր սարերը» վիպակի և ապա կինոսցենարի վիճարկումը ինչքա՜ն ուժ խլեցին ինձանից, որ կարող էր դառնալ գրական վաստակ, գեղարվեստական արժեք: Continue reading “«Ծմակուտը ես եմ…»”

Ինձ սերն է ապրեցնում

Բանաստեղծ Իգնատ ՄԱՄՅԱՆԸ` գրականության ու ժամանակի մասին

Ignat_Mamyan— Նյութի համատարած գերիշխանության, կոպիտ բախումների ու քաղաքական գռեհիկ աղմուկների այս ժամանակում ի՞նչ է բանաստեղծությունը կամ նա կա՞ ընդհանրապես…

— Տայգայի խորքերում կան տնակներ, որ նախատեսված են որսորդներին ձնաբքերից, գազաններից ու այլ աղետներից պաշտպանելու համար: Դրանցում պարտադիր լինում են առաջին անհրաժեշտության որոշ պարագաներ` լուցկի, նավթավառ, չոր փայտ, վառարան և այլն: Բանաստեղծությունն ինձ համար այդպիսի տնակ է: Ներս եմ մտնում, դուռն ամուր փակում ներսից և հանձնվում նրա երանելի առանձնությանը: Ի՛նձ ինչ, թե ո՞վ պատգամավոր ընտրվեց կամ ո՞ւմ նշանակեցին նախարար: Իհարկե չեմ կարող անտարբեր լինել իմ շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ, շատ բաների համար տխրում եմ կամ ուրախանում, բայց իմ կյանքի գործը պոեզիան է: Ես բանաստեղծության մեջ եմ, բանաստեղծությունը` իմ մեջ: Continue reading “Ինձ սերն է ապրեցնում”