«Հեռավոր զանգերի կանչը»

heravorzangerikanchyԶանգերը ժամանակների հեռվից ընթերցողին են հասցնում «Այրում» կայարանում անցյալ դարի 50-60-ականներին ապրած մի սերնդի ճակատագրի ղողանջները: Թվում է` հետպատերազմական զրկանքներով, ստալինյան բռնությունների իրողությամբ մթագնած ու անորոշ հույսերի այդ ժամանակաշրջանը այսօրվա ընթերցողին պետք է որ չհետաքրքրի. այժմ ապրում ենք բոլորովին այլ մի իրականության մեջ, երբ ապրողներին հուզողը մոտիկ անցյալի ու հոգսաշատ ներկայի թելադրած և հրատապ լուծում պահանջող նոր խնդիրներն են: Սակայն…

Սակայն եթե  «Հեռավոր զանգերի կանչը» գիրքը ձեռքն առնողը այսպիսի խոհերով այն ցած դնի` առանց ընթերցելու ամբողջական գեղարվեստական պատումի մեջ ամփոփված առանձին պատմվածքները, անշուշտ, կկորցնի իսկական գեղարվեստին առնչվելու, գրքից գեղագիտական հաճույք ստանալու մի լավ հնարավորություն:

Continue reading “«Հեռավոր զանգերի կանչը»”

Advertisements

Մինչև որ Լույսը երևա…

IgnatMamyan«Սեր: Մաքու՜ր, հզո՜ր սեր՝ անկախ այն բանից՝ այդ սերը որտեղից է բխում և ու°ր է ուղղված: Առանց դրա ապրել հնարավոր չէ: Ինձ սերն է ապրեցնում: Եթե մարդու մեջ սեր չկա, նա ընդամենը դատարկ ու տխուր անոթ է»: Սրանք Իգնատ Մամյանի՝ իմ միակ և անվերադարձ սիրո վերջին խոսքերն են և մեր համատեղ կյանքի միակ թալիսմանը:

Continue reading “Մինչև որ Լույսը երևա…”

«Պիտի այնքան գնաս, մինչև Լույսը երևա»

Հայաստանի գրողների միության հրատարակչությունը, համախոհ գրչընկերների աջակցությամբ, լույս է ընծայել բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Իգնատ Մամյանի «Հեռավոր զանգերի կանչը» ժողովածուն։ Ավաղ, գրքի հրատարակման բերկրանքը վայելել վիճակված չէր ամիսներ առաջ կյանքին հրաժեշտ տված 61—ամյա տաղանդավոր գրողին։ Continue reading “«Պիտի այնքան գնաս, մինչև Լույսը երևա»”

Բի­ջոն ծո­վափ է գնում

Մենք բոլորս դատապարտված ենք օձի սարսափին։ Քանի՜ քանիսին սպանեցին՝ բարաքաշարի տակ, շրջակա մացառուտներում, նույնիսկ տների մեջ՝ մահճակալների տակ գալարված, ու դարձյալ նա կա ու կա։ Ահա Բիջոն գործից եկել, մազերն ու թավ հոնքերը ցեմենտի փոշուց ճերմակած նստել է բռնչենու տակ՝ իրենց փակ տնակի դիմաց ու դանթում է։ Continue reading “Բի­ջոն ծո­վափ է գնում”

Լիա­լուս­նի քմայ­քը

Բժիշկը Գրիգորին ասել էր՝ եթե ուզում եք երեխա ունենալ, փոխեք կլիման, դուրս եկեք այս հին ու դաժան ձորից, որ լիքն է ամեն տեսակ անեծքներով, գնացեք Սև ծովի ափերը, որտեղ ձեր համշենահայ հարազատներն են ապրում։ Ասել էր՝ այնտեղ միջավայրը տաք է ու բարեբեր, և կանայք շատ հեշտ են հղիանում։ Continue reading “Լիա­լուս­նի քմայ­քը”

Երամի վերջին կռունկը

Ձո­րի շքեղ լու­սա­բաց­ներն ու պայ­ծառ մայ­րա­մուտ­ներն ան­վախ­ճանո­րեն կրկնվե­լու են, ու ե­րա­նի նրան, ով ա­վե­լի եր­կար կեր­թա այդ լու­սա­բաց­նե­րի ու մայ­րա­մուտ­նե­րի մի­ջով: Իմ հո­րեղ­բայր Մա­նու­կը-վերջ, այլևս չ­կա դրախ­տա­յին ձո­րով անց­նող­նե­րի եր­թում: Նա իր ե­րա­մի վեր­ջին կռունկն էր՝ հող­մե­րի մեջ թրծված, ու­ժեղ և ի­մաս­տուն, և դեռ եր­կար կշա­րու­նա­կեր թռիչ­քը դե­պի մեծ ե­րա­զի խորհր­դա­վոր բլուր­նե­րը, բայց, ինչ­պես թե­լադ­րում է բնութ­յան օ­րեն­քը, միայ­նակ կռուն­կի ճախ­րը ա­նի­մաստ է ու երկն­քի հա­մար ա­նըն­դու­նե­լի: Ուս­տի նա մեծ, հան­դարտ մի շրջա­դարձ կա­տա­րեց լեռ­նե­րի ու ան­տառ­նե­րի վրա­յով և ա­նէութ­յան քա­մուն հանձն­ված՝ ի­ջավ դե­պի անդ­րաշ­խար­հի շամ­բուտ­նե­րը… Continue reading “Երամի վերջին կռունկը”