«Հեռավոր զանգերի կանչը»

heravorzangerikanchyԶանգերը ժամանակների հեռվից ընթերցողին են հասցնում «Այրում» կայարանում անցյալ դարի 50-60-ականներին ապրած մի սերնդի ճակատագրի ղողանջները: Թվում է` հետպատերազմական զրկանքներով, ստալինյան բռնությունների իրողությամբ մթագնած ու անորոշ հույսերի այդ ժամանակաշրջանը այսօրվա ընթերցողին պետք է որ չհետաքրքրի. այժմ ապրում ենք բոլորովին այլ մի իրականության մեջ, երբ ապրողներին հուզողը մոտիկ անցյալի ու հոգսաշատ ներկայի թելադրած և հրատապ լուծում պահանջող նոր խնդիրներն են: Սակայն…

Սակայն եթե  «Հեռավոր զանգերի կանչը» գիրքը ձեռքն առնողը այսպիսի խոհերով այն ցած դնի` առանց ընթերցելու ամբողջական գեղարվեստական պատումի մեջ ամփոփված առանձին պատմվածքները, անշուշտ, կկորցնի իսկական գեղարվեստին առնչվելու, գրքից գեղագիտական հաճույք ստանալու մի լավ հնարավորություն:

Continue reading “«Հեռավոր զանգերի կանչը»”

Advertisements

Սարաշխարհ (Տեսանյութ)

Դրախտների մի հավք է անցնում լեռնաշխարհի վրայով, կախարդական մի թռչուն՝ աչքերում նախնական լուսաբացների պայծառ ու մաքուր ցոլքեր և փետուրների մեջ՝ Եդեմային հովիտների անաղարտ շունչը։ Նա երգում է ամպոտ բարձունքների վրա, և աստղերը՝ նրա երգով ներշնչված, մաքրվում են ձմռան թուխպ ու մշուշներից, հստակ ու երանելի շողում հավերժական լեռների Երկնքում։ Նրա թևաբախումից սարալանջերին արթնանում, շնչավորվում են խոտ և ծաղկունք՝ աշխարհը լցնելով անուշ բուրմունքներով։ Թևից զմրուխտե փետուր է ընկնում դատարկ, սարսռուն սարաշխարհին, և անտառները կանաչ սաղարթներ են հագնում, լցվում հեքիաթային խշշոցով։ Եվ աղբյուրներն են արթնանում քնած մանուկների պես, և մութ փչակներն ու ժայռախոռոչները լցվում են վայրի մեղուների տաք, բուրավետ ժխորով։ Անցնում է դրախտների թռչունը լեռնաշխարհի վրայով՝ սփռելով ներշնչանք, լույս ու շարժում։ Continue reading “Սարաշխարհ (Տեսանյութ)”

Հիշատակների լապտերավառը

12032016

Նամակ զինվորի հորը

Ինչպիսի խաղաղություն էլ աշխարհին իջնի, քո պատերազմը չի՛ վերջանալու, Վարոս Մինասյան: Քո պատերազմը մոռացություն ու հաշտեցում պարտադրող բիրտ ժամանակի դեմ է, որի կամքը կատարելու դեպքում մենք կդառնանք այթմատովյան մանկուրտներ, և մեր երկիրը մեզ համար կլինի աշխարհի այլ վայրերից ոչնչով չտարբերվող գորշ ու անորոշ տարածք: Քո կռիվը ժամանակիս կործանվող աոաքինության համար է, ազգային մեր խղճի համար, որը դարձել է շքեղ դղյակների ստվերում թափառող հալածական մուրացիկ: Continue reading “Հիշատակների լապտերավառը”

Գրադարանավարուհին

Ընկերոջս տանն էինք: Ներս մտավ նրա դպրոցական տղան՝ թևատակին ինչ-որ գեղարվեստական գիրք:

-Հայրի՛կ, գրադարանից եմ վերցրել, ընկեր Արևիկն ասաց՝ հրաշալի գիրք է…

Ես ու ընկերս ակամա նայեցինք միմյանց: Տղայի նշած անունը ծանոթ էր, մեր մեջ արթնացրեց սիրելի մի ձայն… Continue reading “Գրադարանավարուհին”

4 . ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆ

«Պատերազմի ճամփաներով» ակնարկաշարից

24-8-1-1Հրետանու դղիրդների մեջ մենք չլսեցինք առաջին ամպրոպների ճայթյունները սահմանային գորշ լեռների վրա: Գարնանը ոչ ոք չդիմավորեց: Ոչ ոք չզգաց առաջին անձրևի հետ արտերից բարձրացող վայրի համեմի հոտը, որովհետև արտեր չկային և ընդհանրապես բնության բոլոր բուրմունքները խեղդված էին վառոդի, բլինդաժներում վառվող կրակների ծխաշունչ մղձավանջի մեջ: Պատերազմը եղանակի փոփոխություններ չի ընդունում: Հարավային քաղաքում նույն թանձր ու մռայլ գիշերներն են՝ հատուկենտ շների վայրենացած կաղկանձով, տանիքներից պոկված թիթեղակտորների նյարդային աղմուկով: Continue reading “4 . ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆ”

3. Ու թվում էր, թե գալիս է…

horadiz«ՍՈՒ-25»  ռմբակոծիչը    մի քանի պտույտ կատարեց հարավային քաղաքի վրա, ռումբ նետեց, որն ընկավ ու պայթեց ամայի դաշտում, ու կրկին հետ գնաց դեպի իրանի սահմանները: Այդ պահերին սովորաբար երկուստեք անհանգստություն է առաջանում՝ դիրքերից իջած, բազայում հանգստացող զինվորները մտահոգվում են առաջին գծում կռվող իրենց ընկերների համար, և հակառակը:

-Այս ցեխից պրծում չենք ունենալու,- ասում է Արմենը: -Տարիներ հետո պատերազմ ասելով ես նախ այս ցեխն եմ հիշելու:

Մինչև ծնկները  մեզ պարուրող թանձր, կպչուն կավացեխը: Մենք աշխարհի այս դժոխային հատվածում պատերազմելու դատապարտվածներս, մեր թշնամու հետ միասին ոտքերով ու անիվներով, թրթուրներով ու արկերով արդեն քանի՜ օր տրորում ենք ցրտաշունչ կավը: Ի՞նչ ենք ուզում, նրանից խաղաղության սափո՞ր արարել: Continue reading “3. Ու թվում էր, թե գալիս է…”

2. Եվ ճչում էր հավքը կեռասենու ճյուղից

zorԵս չգիտեի, որ հարավային գիշերներն այսչափ խավար են ու ցուրտ: Լուսնի աղոտ մի կտոր անսփոփ կախվել է մռայլ այգիների, մեր ու թշնամու դիրքերի վրա: Նրանից վեր՝ տիեզերքի ամպամած խորքերում, ես փնտրում եմ մեր գթառատ ու պաշտպանող Աստծո դեմքը, որ պիտի այս դառը ժամին հակված լիներ հոգնությունից օրորվող տղաների ճակատագրին: Բայց ես ո՞վ եմ, որ Նա ինձ երևա:
Հազիվ մեկուկես ժամ դողալուց հետո մշուշոտ լուսնակտորը հանգչում-կորչում է ինչ-որ տեղ, և թանձր խավարի մեջ բարձրանում է շնագայլերի կաղկանձը: Continue reading “2. Եվ ճչում էր հավքը կեռասենու ճյուղից”

1. Խավարի միջով՝ դեպի պատերազմ

«Պատերազմի ճամփաներով» ակնարկաշարից

FizuliԲեռնատարները հեռացան, ու ես մեն-մենակ մնացի անծանոթ ափի խոր գիշերվա մեջ: Այնուհետև ճանապարհը պետք է շարունակեի՝ ապավինած սեփական խոհեմությանն ու ճակատագրին:

Այո, ճակատագրին: Որովհետև պատերազմական այս թանձր գիշերում թշնամու հետախուզական թափառախմբի հանդիպելը կամ հենց մերոնց կրակահերթով սպանվելը բնավ էլ չի բացառվում: Continue reading “1. Խավարի միջով՝ դեպի պատերազմ”