ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ՄԱՀ

Դարեր անցան, ու այդպես էլ չհասկացանք, որ հայրենիքի սեր կոչվածը կեղծ և սխալ արտահայտություն է: Սիրում են կնոջը, երեխային, մերձավորին: Հայրենիքը հեռու կամ մոտ որևէ մեկը չէ, որին սիրես կամ չսիրես: Մի՞թե հնարավոր է սիրել օդը, որ շնչում ենք, ջուրը, որ խմում ենք, արևի տաք լույսը, որի ներքո հարատևում է մարդկային գոյությունը: Դրանք կենսական և բացարձակ անհրաժեշտություններ են, առանց այդ ամենի բացառվում է կյանքը՝ ոչ միայն տխուր կամ ուրախ, այլև ընդհանրապես: Եվ իր ազգի արյունն ու ճակատագիրը կրող մարդու համար ամենայն ինչ բացառվում է նախ և առաջ առանց հայրենիքի: Եղել են ու կան Սարոյանի պես վիթխարի անհատականություններ, ովքեր պարզապես ապրելուց բացի ազգային գեներով, հավատով ու նպատակներով դրսևորվել են նաև հայրենիքի աշխարհագրական տարածքից դուրս: Բայց դրանում գաղտնիք չկա. այդ մեծերը հայրենիքը կրում են իրենց մեջ… Continue reading “ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ՄԱՀ”

Advertisements

ՀԱՅԸ

Տերը թռչունին ստեղծեց երկու սքանչելի նպատակով. երկնքի ամայությունը մխիթարելու և նրա ամպ ու անձրևի տակ տառապող մարդու մեջ երազանքը պահպանելու համար: Նայի՛ր թռչունին, տե՛ս նրա ճախրը ազատության ոլորտներում, և տանջանքին վերանալով գնա: Դեպի խորհրդավորը, հրաշալին, անվախճանը: Հասնելը կարևոր չէ, հասնելու տենչով ապրելն է կարևորը:
Այս իմացությունը մեր մեջ թափանցում է երևի թե առաջին սիրո հետ, և վաղ պատանության այն օրերին, երբ ես ճանաչեցի Գևորգ Գրիգորյանին, մենք արդեն վայելում էինք չբացատրված այդ հոգեկան առնչությունը: Չգիտեմ ով, չգիտեմ ինչու կամեցավ, որ հինգ տարով ես հեռանայի սերերի ու տագնապների իմ էություն-աշխարհից և աննպատակ գոյություն քարշ տայի առողջարանային մի փոքրիկ քաղաքում: 15 տարեկան պատանի, ամբողջ ներսս հեռավոր լեռներից եկող զանգի ղողանջ (որը հետո պիտի կոչվեր բանաստեղծություն), և իմ ապրումների հետ որևէ կապ չունեցող զբաղմունք` ոչխարաբուծության ու կաթի տեխնոլոգիայի ուսանում: Continue reading “ՀԱՅԸ”

«ԻՄ ՍԻՐՏՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ Է ՏՐՈՓՈՒՄ…»

ԳԻՐ ՀԵՌԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄԻՍ

Տաիկոս փողոցը ծնվել է Վիլինյուսի նոր թաղամասի հետ: Բարձր, ճերմակ շենքեր` շրջապատված վառ կանաչ թփերով, մատղաշ կեչիներով ու շագանակենիներով:

N 88 տան չորրորդ հարկից երևում է հին Վիլնյուսը. երկինք միտվող կարմրավուն տանիքներ, նեղ ու ծուռումուռ, սալարկած փողոցներ, և այդ ամենի վրա` երանելի խաղաղություն, չափազանց մաքուր երկինք: Continue reading “«ԻՄ ՍԻՐՏՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ Է ՏՐՈՓՈՒՄ…»”