Գիրք՝ ապրելու ժամանակների

vogekanch

«Կյանքս չի փոխվել իմ ծննդյան օրից: Ես աճել, զորացել եմ անթիվ հազարամյակների ընթացքում»:

Ջեկ Լոնդոնի այս իմաստությունն է իր «Ոգեկանչը» գրքի բնաբան ընտրել Իգնատ Մամյանը: Մարդը ծնվում է ինչ-որ թվականի, բայց նրա ոգին ծննդյան թվական չունի: Այն գալիս է անհիշելի ժամանակներից, գալիս է ամեն ինչ տեսած, ամեն վերելք ու վայրէջք ապրած, գալիս է երջանիկ ու ապաբախտ, հաղթանակած ու պարտված, այդ ամենի մեջ մշտական երիտասարդություն նվաճած, գալիս է «խաչակիր անցյալով» ու ապագայի երազանքներով: Եվ նա, այդ ոգին, այդ աննկուն ուղևորը, առաջինը ճանաչում է իրեն անցյալում, հետո միայն ներկայում:

Continue reading “Գիրք՝ ապրելու ժամանակների”
Advertisements

ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ՄԱՀ

Դարեր անցան, ու այդպես էլ չհասկացանք, որ հայրենիքի սեր կոչվածը կեղծ և սխալ արտահայտություն է: Սիրում են կնոջը, երեխային, մերձավորին: Հայրենիքը հեռու կամ մոտ որևէ մեկը չէ, որին սիրես կամ չսիրես: Մի՞թե հնարավոր է սիրել օդը, որ շնչում ենք, ջուրը, որ խմում ենք, արևի տաք լույսը, որի ներքո հարատևում է մարդկային գոյությունը: Դրանք կենսական և բացարձակ անհրաժեշտություններ են, առանց այդ ամենի բացառվում է կյանքը՝ ոչ միայն տխուր կամ ուրախ, այլև ընդհանրապես: Եվ իր ազգի արյունն ու ճակատագիրը կրող մարդու համար ամենայն ինչ բացառվում է նախ և առաջ առանց հայրենիքի: Եղել են ու կան Սարոյանի պես վիթխարի անհատականություններ, ովքեր պարզապես ապրելուց բացի ազգային գեներով, հավատով ու նպատակներով դրսևորվել են նաև հայրենիքի աշխարհագրական տարածքից դուրս: Բայց դրանում գաղտնիք չկա. այդ մեծերը հայրենիքը կրում են իրենց մեջ… Continue reading “ՃԱՆԱՊԱՐՀԸ ՏԱՆՈՒՄ ԷՐ ԴԵՊԻ ՄԱՀ”

ՈՐ ՏԱՃԱՐԸ ՉԴԱՌՆԱ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ

IgnatMamyanՀարցազրույց բանաստեղծ և հրապարակախոս Իգնատ Մամյանի հետ

-Երկու ամսից տեղի կունենա Գրողների միության հերթական համագումարը: Հասարակության այն մասը, որին հետաքրքրում է մեր գրական կյանքը, ուշադիր հետևում է մերթընդմերթ բորբոքվող «կռիվներին»:

-Գրողների միությունը թատրոն չէ, որի ներկայացումները ձեր ասած հասարակությունը ընդունի կամ չընդունի: Նա կարող է գնահատել իրեն մատուցվող գրական արժեքը՝ ինչպես կարողանում է կամ ինչպես ուզում է: Բայց գրողի հետ հասարակությունը գործ չունի, ինչպես, ասենք, վերջին երկու տասնամյակում գործ չի ունեցել նրա հոգսի ու ցավի, տագնապի ու տառապանքի հետ: Մենք ի վիճակի ենք ինքներս քննելու և գնահատելու մեր ընտանիքում կատարվող երևույթները: Continue reading “ՈՐ ՏԱՃԱՐԸ ՉԴԱՌՆԱ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ”

Չլդրանի կռիվը

Հատված «Արծիվների օրենքը» փաստագրական վիպակից

Արծիվների առաջին գումարտակը կազմավորվեց ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Նախապատրաստության բոլոր հարցերում արարողապետը Գարիկ Շառոյանն էր: Զինյալ շարժմանը նա մասնակցում էր առաջին օրից, Նոյեմբերյանում ջոկատ էր ղեկավարել, Գորիսի ինքնապաշտպանական կռիվներում գումարտակ էր առաջնորդել՝ դառնալով իսկական կադրային հրամանատար, և պատահաբար չէ, որ նրան էր վստահված դեպի Ղարաբաղ ելնող «Արծիվ-1»-ի ամբողջ նախապատրաստությունը: Continue reading “Չլդրանի կռիվը”

«Հարգում եմ աչքերի մեջ ուղի՛ղ նայող տղամարդկանց»

Հ Ե Տ Ք Ե Ր

«Հիշում եմ սարսուռով: 85-ի գարնանը իմ հայրենիքում կռունկների երամը կործանվեց ջրամբարում: Նրանք չվել էին աշնանը, երբ ջրամբարը դատարկ էր…Ցավալի է, իմ սերնդակից գրողների երամը ևս կործանվեց…»:

Սրանք գրող Իգնատ Մամյանի խոսքերն են,որ նա ցանկացավ տեսնել մեր հարցազրույցի առաջաբանում: Իգնատ Մամյանը Վանո Սիրադեղյանի նախընտրական շտաբի պետն էր, իսկ հարցազրույցը վերաբերում է Վանո Սիրադեղյանին:

-Պրն Մամյան, Վանո Սիրադեղյանն անմեղ չէ, ինչպես անմեղ չեն իր ընկերները, որոնք այսօր իշխանության բուրգում են:

-Իմ համոզմամբ, մեղավոր և անմեղ բառերը շատ ծանր հասկացություններ են: Ո՛չ ես , ո՛չ դու, ո՛չ էլ մեր գրական աշխարհը, ո՛չ էլ «Երկիրը» իրավունք չունեն ոչ միայն Վանոյին, այլև ցանկացած մեկին մեղավոր կամ անմեղ անվանել: Դրա համար կա դատարան: Միայն դատարանը կարող է ասել՝ այս մարդը հանցագո՞րծ է, թե՞ հանցագործ չէ: Continue reading “«Հարգում եմ աչքերի մեջ ուղի՛ղ նայող տղամարդկանց»”

Ոսկեպարյան ողբերգության իրապատումը

«20-րդ դարավերջն է, համաշխարհային քաղաքակրթության արծաթե կարգերը ղողանջելով անցնում են մարդկային բանականության պողոտաներով, իսկ ես կրկնում եմ միջնադարի իմ ցավեղբոր հառաչանքը.

-Արցունքոտ է գիրս ու գրիչս դողդոջ, զի նորեն եկավ աղետ և թափվեց արյուն… Ցավ են սփռում զանգերը, և մութից արյան հոտ է փչում… Երկրի հողը տնքում է չարի ոտքերի տակ, երկիրը լցվում է նահատակների հառաչանքով: Ահավասիկ դարձյալ եկել է արյունարբուն` բերելով արցունք ու ավեր, ու նորեն պիտի գա, զի կարեկից է ամենայն ոք, բայց` ոչ օգնական… »:  Continue reading “Ոսկեպարյան ողբերգության իրապատումը”

ՀԱՅԸ

Տերը թռչունին ստեղծեց երկու սքանչելի նպատակով. երկնքի ամայությունը մխիթարելու և նրա ամպ ու անձրևի տակ տառապող մարդու մեջ երազանքը պահպանելու համար: Նայի՛ր թռչունին, տե՛ս նրա ճախրը ազատության ոլորտներում, և տանջանքին վերանալով գնա: Դեպի խորհրդավորը, հրաշալին, անվախճանը: Հասնելը կարևոր չէ, հասնելու տենչով ապրելն է կարևորը:
Այս իմացությունը մեր մեջ թափանցում է երևի թե առաջին սիրո հետ, և վաղ պատանության այն օրերին, երբ ես ճանաչեցի Գևորգ Գրիգորյանին, մենք արդեն վայելում էինք չբացատրված այդ հոգեկան առնչությունը: Չգիտեմ ով, չգիտեմ ինչու կամեցավ, որ հինգ տարով ես հեռանայի սերերի ու տագնապների իմ էություն-աշխարհից և աննպատակ գոյություն քարշ տայի առողջարանային մի փոքրիկ քաղաքում: 15 տարեկան պատանի, ամբողջ ներսս հեռավոր լեռներից եկող զանգի ղողանջ (որը հետո պիտի կոչվեր բանաստեղծություն), և իմ ապրումների հետ որևէ կապ չունեցող զբաղմունք` ոչխարաբուծության ու կաթի տեխնոլոգիայի ուսանում: Continue reading “ՀԱՅԸ”

Ձիերը եղեգնուտում

Տխուր ու գեղեցիկ պատմվածք, որի հերոսն իրական մարդ է եղել

«Միայնակ մարդիկ» շարքից

Առաջին անգամ Հարութ Օհանյանն այդ երազը տեսել էր մորդովական անտառի մի լքված խրճիթում: Քնել էր կրակի մոտ, գլուխը եղևնու ճյուղերից պատրաստած փափկոցին: Լճափի խաղաղ, մայրամուտի վերջին ցոլքերով արբած եղեգնուտ էր, և երեք ձիեր՝ սև, սպիտակ ու կարմիր, իջել էին եղեգնուտ ջուր խմելու: Սևը գեղեցիկ գլուխը վեր բարձրացրած երգեցիկ եղեգնուտի միջով, նիրհող լճի վրայով նայում էր նարնջագույն մթնշաղին խառնվող հեռավոր սարերին, սպիտակը դեռ ջուր էր խմում, իսկ կարմիրը ջուր խմելն ընդհատած՝ տագնապով նայում էր աջ՝ դեպի եղեգնուտի մթնող խորքը: Եղեգնուտի խորքից, թեև դեռ ոչինչ տեսանելի չէր, ուր որ է պիտի շողային դարանակալ մոտեցող հովազի դեղին, մահափայլ աչքերը: Ու հենց այդ ճակատագրական պահին մորդովական անտառի լքված խրճիթում Հարութ Օհանյանը վեր թռավ թիկունքին իջած խզակոթի սոսկալի հարվածից: Նրան վերադարձրին ճամբար, ու երկար ժամանակ այլևս ոչ մի երազ չէր տեսնում: Continue reading “Ձիերը եղեգնուտում”