ՈՐ ՏԱՃԱՐԸ ՉԴԱՌՆԱ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ

IgnatMamyanՀարցազրույց բանաստեղծ և հրապարակախոս Իգնատ Մամյանի հետ

-Երկու ամսից տեղի կունենա Գրողների միության հերթական համագումարը: Հասարակության այն մասը, որին հետաքրքրում է մեր գրական կյանքը, ուշադիր հետևում է մերթընդմերթ բորբոքվող «կռիվներին»:

-Գրողների միությունը թատրոն չէ, որի ներկայացումները ձեր ասած հասարակությունը ընդունի կամ չընդունի: Նա կարող է գնահատել իրեն մատուցվող գրական արժեքը՝ ինչպես կարողանում է կամ ինչպես ուզում է: Բայց գրողի հետ հասարակությունը գործ չունի, ինչպես, ասենք, վերջին երկու տասնամյակում գործ չի ունեցել նրա հոգսի ու ցավի, տագնապի ու տառապանքի հետ: Մենք ի վիճակի ենք ինքներս քննելու և գնահատելու մեր ընտանիքում կատարվող երևույթները: Continue reading “ՈՐ ՏԱՃԱՐԸ ՉԴԱՌՆԱ ԲԱԲԵԼՈՆՅԱՆ ԱՇՏԱՐԱԿ”

Advertisements

ՀԵԹԱՆՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ

Խաչդ հեռու տար, օրհնյալ քահանա,
Ես ոչինչ չունեմ խոստովանելու,
Ես այս աշխարհից պիտի հեռանամ՝
Իմ ապրած կյանքը զանգահարելով։

Որքան Էլ քաղցած, որքան Էլ տկար,
Ես չբախեցի դարպասները ձեր,
Մարմինս՝ թշվառ, հոգուս մեջ սակայն
Ղողանջում Էին երկնային գանձեր։

Ինքս եղա ինձ և՛ ծառա, և՛ տեր,
Իմ խոտորվողն ու իմ խորհրդատուն,
Էլ ես ո՞ւմ համար պիտի աղոթեմ,
Ումի՞ց աղերսեմ վերին թողություն։ Continue reading “ՀԵԹԱՆՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ”

Հ Ե Ռ Ա Ց Ո Ղ Ի Ն

Արդեն ուշ է, հարազատս, արդեն ուշ է,
Բախտը՝ դաժան, հույսն՝ ավելորդ, մորմոքն՝ իզուր…
Ո՞ւր ես գնում, դեմդ՝ անձրև, դեմդ՝ գիշեր,
Ու ոչ մի տեղ, քեզ ոչ մի տեղ չեն սպասում։

Անցյալն ի՞նչ է. չարչարանքի տխրահանդես—
Մարող ձայներ, մշուշոտված պատկեր ու գիծ.
Դառնատեսիլ օրերի մեջ ոչ դու, ոչ ես
Չփրկվեցինք հավերժական տառապանքից։ Continue reading “Հ Ե Ռ Ա Ց Ո Ղ Ի Ն”

Լույսը կգա Քրիստոսի հետ

ignatmamyanԵթե մինչ այդ սերը չկործանվի

«Առավոտի» հարցերը բանաստեղծ

Իգնատ Մամյանին

— «Ես թղթի վրա ժայռ նկարեցի, ու ժայռից բխած ծիրանի մի ծառ»: Քսան տարի առաջ գրած մի բանաստեղծության մեջ դու այսպես ես ներկայացրել Հայաստանի հակիրճ պատկերը: Իսկ այսօր…

-Դա Հայաստան բառանվան խորհուրդն է, որն ինձ համար երբեք չի փոխվելու: Իսկ Հայաստանի այսօրվա պատկերը բոլորիս համար, բոլորիս աչքի առջև նույնն է. մի վիթխարի տոնավաճառ, ուր խառնուխռիվ հորձանքով վաճառվում են երշիկ, ցավ, լուսամփոփ, կոշիկ, հիշատակ,վերարկու սեր, խիղճ, հաց, պատիվ և այլն: Տոնավաճառ, ըստ ամենայնի՝ իր լարախաղացներով, ձեռնածուներով, փերեզակներով, այլադավան ու այլաբարբառ դերվիշներով, միջնորդներով ու գողերով և, իհարկե, այդ բոլորի ոտքերի տակ տրորվող թշվառ մուրացկաններով: Continue reading “Լույսը կգա Քրիստոսի հետ”

Հիշատակների լապտերավառը

12032016

Նամակ զինվորի հորը

Ինչպիսի խաղաղություն էլ աշխարհին իջնի, քո պատերազմը չի՛ վերջանալու, Վարոս Մինասյան: Քո պատերազմը մոռացություն ու հաշտեցում պարտադրող բիրտ ժամանակի դեմ է, որի կամքը կատարելու դեպքում մենք կդառնանք այթմատովյան մանկուրտներ, և մեր երկիրը մեզ համար կլինի աշխարհի այլ վայրերից ոչնչով չտարբերվող գորշ ու անորոշ տարածք: Քո կռիվը ժամանակիս կործանվող աոաքինության համար է, ազգային մեր խղճի համար, որը դարձել է շքեղ դղյակների ստվերում թափառող հալածական մուրացիկ: Continue reading “Հիշատակների լապտերավառը”

Ա Ռ Ա Ք Յ Ա Լ Ը

Ես մեր տիրոջ ձայնին հլոIgnatMamyanւ
Եվ չարչարյալ բախտիս կամոք
Գալիս էի փարատելու
Ձեր խեղճ հոգու ցուրտն անամոք:

Գալիս էի հաղորդելու
Մխիթարող լույսն Արարչի,
Որ քարացած ձեր սրտերում
Սիրո հունդը նորեն շնչի:

Եկա-տեսա՝ դռները փակ
Ու ինձ ոչ ոք չէր սպասում,
Անձրևահար քիվերի տակ
Թոքախտավոր մութն էր հազում: Continue reading “Ա Ռ Ա Ք Յ Ա Լ Ը”

Հեղեղը

«Հիշողության կղզիներ» վեպից

ayrumԲարաքաշարը քնած է շառաչուն անձրեւի տակ։ Պահ առ պահ պատուհանները բռնկվում են ամպրոպի ցոլքերով, եւ ձորը դղրդում է հուժկու որոտներից։ Բարաքաշարի մեր հատվածի հետնապատը դրսից ամուր սվաղված է եւ անձրեւաջուրը տակավին չի կարողանում ներս թափանցել։ Բայց դա չի նշանակում, թե մենք ըստ ամենայնի ապահովագրված ենք բնության աղետներից։ Փայտաշեն տնակների այս շարքը կառուցված է բարձր, քարքարոտ բլրի ստորոտում, եւ ամպրոպի հերթական ճայթյունից հետո ահա վերեւներից պոկված մի քար դղրդոցով բախվում է Գրիգորի տնակի մեջքին։ Հաջորդ պահին բնության շառաչի միջից լսվում է նրա ողբալի վայնասունը.
— Հասե՜ք, տունս քանդվեց… Continue reading “Հեղեղը”

Ասք ծննդավայրի

Լույս է տեսել Իգնատ Մամյանի նոր գիրքը՝ «Երկիր Ծննդավայր», որը նվիրված է հեղինակի հայրենի քաղաք Նոյեմբերյանին, նրա պատմությանն ու մարդկանց:

Այս առիթով «Առավոտը» հյուրընկալեց գրողին:

— Ե՞րբ է գրվել գիրքը, ի՞նչ նպատակով ու ընդգրկումներով եւ ինչպե՞ս եք կարողացել ապահովել այսպիսի շքեղ ու բազմաքանակ հրատարակություն:

Continue reading “Ասք ծննդավայրի”