ԵՎ ԱՆՑԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Սիրելի՛ Իգնատ, թվում էր՝ անչափ հեշտ պիտի լինի քո մասին փոքրիկ մի խոսք գրելը. երկար տարիների մտերիմ ընկերոջ ու գրչեղբոր, խորունկ բանաստեղծի ու կրակոտ հրապարակախոսի մասին, ում հետ կապված հիշել- ասելու այնքա՜ն շատ բան կա: Բայց արի ու տես, որ հենց դա էլ ինձ խանգարում է կարծես, ո՞րն ասել ու ո՞րը թողնել, ինչի՞ց սկսել: Գուցե մեր առաջին իսկ «հանդիպումից» «Ավանգարդ» թերթի գրական էջում՝ «Երիտասարդ գրողների ծաղկաձորյան խորհրդակցությանն ընդառաջ» խորագրի ներքո: Բանաստեղծություններդ այնտեղ իսկույն գրավել էին ինձ քնարական շնչով ու անկեղծությամբ, իսկ կատարման վարպետությունը, զարմանալի սահուն, բարեհունչ հանգավորումը, ճիշտն ասած, նույնիսկ կասկած էին հարուցում. իրո՞ք երիտասարդ կամ սկսնակ բանաստեղծ է էջի իմ հարևանը… Continue reading “ԵՎ ԱՆՑԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ”

Advertisements

ՁԱՅՆ ՀԵՌԱՎՈՐԻ

Հին ընկերոջս

22082014

Շքեղ գնացքները կհեռանան կրկին
Իրենց երանելի նվագներով, լույսով,
Ու հին կայարանի անձրևահար մայթին
Մենք կմնանք դարձյալ մեր հին մի քանիսով:

Մենք եմ ասում, սակայն ես ձերը չեմ արդեն,
Ոչ էլ իմն եմ, ոչ էլ մեկինն այս աշխարհում,
Ես մշուշի խորքում տարուբերվող լապտեր
Ու չգիտեմ՝ արդյոք ում համար եմ վառվում… Continue reading “ՁԱՅՆ ՀԵՌԱՎՈՐԻ”

ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

yerkircnndavayrԿան գրողներ, ովքեր հաճախ են գրում ծննդավայր – եզերքի մասին, կան և գրողներ, ովքեր յուրօրինակ գրողական ճակատագրով են կապված իրենց բնօրրանի հետ: Այսպիսին է և գրող, հրապարակախոս Իգնատ Մամյանը, ում համար անսպառ է այս թեման, ինչպես անսպառ է նրա սերը ծննդավայր Նոյեմբերյանի ու նրա աշխատավոր մարդկանց հանդեպ: Դա են վկայում Մամյանի բազմաթիվ գործերը՝ արձակ թե չափածո: Այդ թեմային նվիրված նրա հերթական գիրքը վերջերս լույս տեսած «Երկիր ծննդավայրն» է, որը յուրօրինակ պատում է Հայաստանի հյուսիս–արևելքում ծվարած այս տարածաշրջանի մասին: Continue reading “ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ”

ԼԱՐԱԽԱՂԱՑԸ

ignatmamyanՆա — սփոփանք և ամոքում.
Նա եկել էր իբրև տեսիլք,
Որ ամբոխի մռայլ հոգում
Սփռի հունդեր ծաղկալույսի։

… Կանաչ հովիտ, հանգչող ցոլքեր—
Մեղմ հնչում էր նվագածուն,
Չէր ունեցել ամբոխը դեռ
Այդպիսի սեր ու հիացում։

Հագել էր նա կանաչ ատլաս
Ու կապել էր կարմիր գոտի,
Վառվում էին շորերը խաս
Ցոլքերի մեջ մայրամուտի։ Continue reading “ԼԱՐԱԽԱՂԱՑԸ”

«Ծմակուտը ես եմ…»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀԵՏ
«Գրական թերթ», 23.11.1984 թ.

* * *

– Ձեր առաջին գրական ելույթից անցել է քսանհինգ տարի: Ի՞նչ կասեք Ձեր անցած ստեղծագործական ուղու, Ձեր թեմայի մասին, ինքներդ ինչպե՞ս եք գնահատում քսանհինգ տարվա Ձեր գրական վաստակը:

– Քիչ եմ գրել և դրանում մեղքի իմ բաժինն այնքան էլ մեծ չէ: «Ահնիձորի» չափազանցված արձագանքը, «Մենք ենք, մեր սարերը» վիպակի և ապա կինոսցենարի վիճարկումը ինչքա՜ն ուժ խլեցին ինձանից, որ կարող էր դառնալ գրական վաստակ, գեղարվեստական արժեք: Continue reading “«Ծմակուտը ես եմ…»”

«Ես մի օր կրկին հարություն կառնեմ»

BlbulyanԻգնատ, վաղամեռիկ իմ գրչեղբայր, հին ու հավատարիմ ընկեր, ախր դեռ երեկ էր, որ խոսք էի գրում քո 60-ամյակի առիթով՝ ամենաջերմ զգա­ցումներով, հաճելի, լուսավոր հիշողությունների ուղեկցությամբ։ Այնքան բան կար հիշելու-վերապրելու. այնքան ձեռքբերումներ՜ նշելու-ընդգծե­լու…

Իսկ հիմա… Հիմա պարզապես կարկամել եմ վշտից. ու հեղձուկը սեղ­մում է կոկորդս։ Անսպասելի, անհավատալի քո մահվան հանդիման՝ փորձում եմ մխիթարական բան գտնել գոնե նրանում, որ մենք, այնուամենայնիվ, շուքով ու հանդիսավորությամբ նշեցինք քո հոբելյանը, ասացինք շնորհավորանքի, գնահատանքի այն խոսքերը, որոնց արժանի էիր: Continue reading “«Ես մի օր կրկին հարություն կառնեմ»”

Լուսեղեն երգի երևույթը

Ի՛նչ արագ է թռչում ժամանակը, Տե՜ր Աստված, հարազատ մարդու ժամանակը:

Քսանհինգ-երեսուն տարի է անցել, բայց նրա բանաստեղծական ճանապարհին երբեք մեգ ու մշուշ չի եղել, այլ միայն լույս ու բյուրեղյա մաքրություն, կապույտ ճախրանքի թափանցիկություն, արևային հրացոլք, իր իսկ «արծաթե եզերքից» բխող անլռելի, ոգեղեն մի ղողանջ…

Թվում է՝ երեկ էր այդ ամենը, բայց ժամանակը հաշվի չնստեց ո՛չ մեր հուզառատ հոգու, ո՛չ երանավետ սպասելիքների, ո՛չ կարոտների, ո՛չ էլ մարդկային առնչումներում երկյուղածորեն անխառն մնալու հետ, ու մի քանի ակնթարթում մեծ բարեկամս դարձավ… 60 տարեկան: Continue reading “Լուսեղեն երգի երևույթը”

ՈՐՊԵՍ ԱՊՐՈՂ ԱՌԱՍՊԵԼ

28

Ամեն ինչ եղել է ճիշտ այդպես` հետմիջօրեի արևացոլքը ջահել նահատակի պայծառ ճակատին, լեռներից փչող քամու ողբը` կարմիր դագաղի կողերին և ծանր կորստյան անփարատ ցավը`գերեզմանոցի ճամփով տվայտող թափորի հոգում: Թաղման մասնակիցները վկայում են, որ, այո, ամեն ինչ ճշգրիտ այդպես է եղել, իր նկարագրածով: Այսինքն` զոհվելուց դեռ ամիսներ առաջ տիեզերական անբացատրելի ինչ-որ կախարդանքով կամ պարզապես ներսում ապրող կանխագուշակ լույսով նա տեսել է սեփական թաղումը և այն նկարագրել սքանչելի բանաստեղծությամբ: Continue reading “ՈՐՊԵՍ ԱՊՐՈՂ ԱՌԱՍՊԵԼ”

ԵՎ ԵՂԱՎ ԱՐՅՈՒՆ…

Այո, եղավ արյուն: Եղավ այն, ինչից վախենում, խուսափում, զգուշանում էինք մեր շարժման ամբողջ ընթացքում: Ինչո՞ւ և ինչպե՞ս եղավ: Կենտրոնական հեռուստատեսությունը, որ մարգարեաբար կանխագուշակել էր կատարվելիքը, չհապաղեց շրխկացնել հերթական պիտակը` տեռորիստ: Այս ո՞ւր հասանք: Հուսանք, որ կպարզվի, թե ովքեր են եղել ողբերգության կազմակերպիչները և ում խղճին է նստած երկու տասնյակից ավելի մարդկանց արյունը, որոնց մեծ մասը բացարձակապես կապ չունի կատարվածի հետ: Եվ, անկախ նրանից, թե ինչ կպարզի հետաքննությունը, մի բան հաստատ է` կատարվածի համար պատասխանատու են նաև նրանք, ովքեր մեր ժողովրդին հասցրեցին այս վիճակին` մեծապետական դաժան որոշումներով ու հարկադրանքներով:  Continue reading “ԵՎ ԵՂԱՎ ԱՐՅՈՒՆ…”