Եռերգություն Երևանին

  1. Հավերժության բանաձև

Նիրհեք հանգիստ հողի տակ, օ՛ քաղաքներ կործանված
Արքաներով իմաստուն, տաճարներով լուսաշող,
Ձեզ տրվել էր ամեն ինչ՝ սեր ու պատիվ, փառք ու հաց,
Դուք ունեցաք ամեն ինչ՝ բացի… Ոգին հավերժող։

  1. Քաղաքը

Մասիսների բիբլիական շուքի տակ,
Մասիսների հավերժությամբ ներշնչված,
Ապրում է հի՜ն, նաիրական մի քաղաք՝
Ներսում արև ու լեգենդներ աստղամած։

Ներսում կարոտ և աղոթքներ տունդարձի
Գիր ու մատյան, մեղեդիներ հոգեթով,
Ու նաև ցավ, որ կրում են առնացի
Հնամենի զորությամբ ու հավատով…

Ու որպես նավ՝ Հավերժության օվկիանում,
Ճերմակ Մասիսն արած կայմ ու առագաստ,
Դեպի շքեղ հորիզոններ է տանում
Մեր սերերն ու երազները աստղավարս։ Continue reading “Եռերգություն Երևանին”

Advertisements

«Հեռավոր զանգերի կանչը»

heravorzangerikanchyԶանգերը ժամանակների հեռվից ընթերցողին են հասցնում «Այրում» կայարանում անցյալ դարի 50-60-ականներին ապրած մի սերնդի ճակատագրի ղողանջները: Թվում է` հետպատերազմական զրկանքներով, ստալինյան բռնությունների իրողությամբ մթագնած ու անորոշ հույսերի այդ ժամանակաշրջանը այսօրվա ընթերցողին պետք է որ չհետաքրքրի. այժմ ապրում ենք բոլորովին այլ մի իրականության մեջ, երբ ապրողներին հուզողը մոտիկ անցյալի ու հոգսաշատ ներկայի թելադրած և հրատապ լուծում պահանջող նոր խնդիրներն են: Սակայն…

Սակայն եթե  «Հեռավոր զանգերի կանչը» գիրքը ձեռքն առնողը այսպիսի խոհերով այն ցած դնի` առանց ընթերցելու ամբողջական գեղարվեստական պատումի մեջ ամփոփված առանձին պատմվածքները, անշուշտ, կկորցնի իսկական գեղարվեստին առնչվելու, գրքից գեղագիտական հաճույք ստանալու մի լավ հնարավորություն:

Continue reading “«Հեռավոր զանգերի կանչը»”

…Ու դատարկությունը չի լցվելու

MherArghamanyanՍկիզբը չեմ գտնում… Վերջի հոգեմաշող ցավն ամբողջը մշուշել–իր մեջ է կլլել ու լավ չի երևում։ Սկիզբը ուզում եմ տեսնել սարաշխարհիդ «նախնական լուսաբացների պայծառ ու մաքուր ցոլքերի», «քնած մանուկների պես արթնացող աղբյուրների», «դրախտների հավքի թևաբախումից շնչավորվող խոտ ու ծաղկունքի»՝ ռունգերդ սարսռող բույրերի մեջ, մեծ աշխարհի փոքր անկյուն Այրումի բարաքաշարի «պատուհաններին քսվող մշուշների միջով երևացող կաղնիներից» ծորացող թախծի ու այնտեղ ապրող կարծես ուրիշ աշխարհներից եկած մարդկանց փոխանցած ջղագրգիռ հոգեհոսքի մեջ… Continue reading “…Ու դատարկությունը չի լցվելու”

Մեհմանա՝ տխուր և փոքրիկ գյուղ…

-Ճանապարհը չգիտեմ,- ասաց առաջին տաքսու վարորդը:- Մեհմանա ո՞վ է գնում, որ ես գնամ։ Երկրորդը՝ ճերմակ մազերով մի տարեց մարդ, առաջարկեց.

-Արի ես քեզ տանեմ մինչև Դրմբոն, բայց հեռու է՝ մոտ հարյուր կիլոմետր, և պիտի վճարես նաև ետդարձի համար։ Continue reading “Մեհմանա՝ տխուր և փոքրիկ գյուղ…”

«Ես լապտերավառն եմ, զանգահարը հետո պիտի գա»

Իգնատ Մամյանր 60 տարեկան է: Հոբելյանական երեկոյին, որը տեղի ունեցավ ՀՀ գրողների միության դահլիճում, ներկա էին ընկերներր, բարեկամներն ու հարազատները, նրա ստեղծագործությունների երկրպագուները: Դահլիճը լեփ-լեցուն էր: Բեմում, իր համար մի քիչ անսովոր կարգավիճակով, Իգնատ Մամյանն ընդունում էր ծափողջույները, նվերներն ու շնորհավորանքները, նաև՝ ընկերների հիշողությունները՝ ապրած, անցած կյանքի լուսավոր պատմությունները: Continue reading “«Ես լապտերավառն եմ, զանգահարը հետո պիտի գա»”

Բի­ջոն ծո­վափ է գնում

Մենք բոլորս դատապարտված ենք օձի սարսափին։ Քանի՜ քանիսին սպանեցին՝ բարաքաշարի տակ, շրջակա մացառուտներում, նույնիսկ տների մեջ՝ մահճակալների տակ գալարված, ու դարձյալ նա կա ու կա։ Ահա Բիջոն գործից եկել, մազերն ու թավ հոնքերը ցեմենտի փոշուց ճերմակած նստել է բռնչենու տակ՝ իրենց փակ տնակի դիմաց ու դանթում է։ Continue reading “Բի­ջոն ծո­վափ է գնում”

Եվ եղավ պատերազմ…

Նոր գիր­ք` նվիր­ված Տավուշի մարզի Ոս­կե­պար գյու­ղի 1990-1992թթ. ինք­նա­պաշտ­պա­նութ­յա­նը Continue reading “Եվ եղավ պատերազմ…”