Հազարից մեկ գրվող բանաստեղծություն

Բանաստեղծ Իգնատ Մամյանը 18 գրքի հեղինակ է: Զարմանալի կհնչի, սակայն այդքանից միայն 5-ն է բանաստեղծությունների ժողովածու: Գրողը մտել է նաև արձակի տարածք, և սա է արձանագրված փաստը: Չբացատրի, չապացուցի էլ՝ ամենավերջին քերթվածը («Հին ընկերներիս») կարդում ես ու հասկանում, որ ժանրային անցումը փուլային անհրաժեշտություն չի եղել, այլ հոգու կատարելագործված պահանջ:

* * *

Հին ընկերներիս

Շքեղ գնացքները կհեռանան կրկին
Իրենց երանելի նվագներո՜վ, լույսո՜վ,
Ու հին կայարանի անձրևահար մայթին
Մենք կմնանք դարձյալ մեր հի՜ն մի քանիսով:

Մենք եմ ասում, սակայն ես ձերը չեմ արդեն,
Ոչ էլ իմն եմ, ոչ էլ մեկինն այս աշխարհում,
Ես մշուշի խորքում տարուբերվող լապտեր
Ու չգիտեմ՝ արդյոք ո՞ւմ համար եմ վառվում…

Իմ լույսն իմ օրերի հիշողությունն է թանկ
Ու խավարն ու քամին որքան էլ ինձ տանջեն,
Ես չեմ կարող փոխել իմ սերն ատելության
Եվ անիծել մեկին, ում եղբայր եմ կոչել …

Ես ձեր մեջ եմ սփռել կարոտներն իմ անքուն,
Երազներն իմ բոլոր ձեզ եմ շշնջացել,
Եվ հին սիրո լույսն եմ ահա շողարձակում,
Լույսը, որ ոչ ոքի հարկավոր չէ գուցե:

…Սերերում այս հանգչող, երգերում այս տկար
Ես ձերը չեմ հիմա, ոչ էլ իմն եմ արդեն,
Սակայն պիտի ցոլամ, պիտի վառվեմ այնքան,
Մինչև մառախուղից ինձ քարերով ջարդեն:

Continue reading “Հազարից մեկ գրվող բանաստեղծություն”

Advertisements

Արծաթե եզերքի անմար Լույսը

hovhannesghazaryan2Քո խաչը ծանր է, ճանապարհը՝ ձիգ,
Բայց մի՛ անիծիր բախտն ու արարչին,
Քեզ չէ՞ որ ինքդ դատապարտեցիր
Այս ճամփորդությանն ու ծանր խաչին… Continue reading “Արծաթե եզերքի անմար Լույսը”

Ինձ սերն է ապրեցնում

Բանաստեղծ Իգնատ ՄԱՄՅԱՆԸ` գրականության ու ժամանակի մասին

Ignat_Mamyan— Նյութի համատարած գերիշխանության, կոպիտ բախումների ու քաղաքական գռեհիկ աղմուկների այս ժամանակում ի՞նչ է բանաստեղծությունը կամ նա կա՞ ընդհանրապես…

— Տայգայի խորքերում կան տնակներ, որ նախատեսված են որսորդներին ձնաբքերից, գազաններից ու այլ աղետներից պաշտպանելու համար: Դրանցում պարտադիր լինում են առաջին անհրաժեշտության որոշ պարագաներ` լուցկի, նավթավառ, չոր փայտ, վառարան և այլն: Բանաստեղծությունն ինձ համար այդպիսի տնակ է: Ներս եմ մտնում, դուռն ամուր փակում ներսից և հանձնվում նրա երանելի առանձնությանը: Ի՛նձ ինչ, թե ո՞վ պատգամավոր ընտրվեց կամ ո՞ւմ նշանակեցին նախարար: Իհարկե չեմ կարող անտարբեր լինել իմ շուրջը կատարվող իրադարձությունների հանդեպ, շատ բաների համար տխրում եմ կամ ուրախանում, բայց իմ կյանքի գործը պոեզիան է: Ես բանաստեղծության մեջ եմ, բանաստեղծությունը` իմ մեջ: Continue reading “Ինձ սերն է ապրեցնում”