Հավերժական պատարագ

Երկիրը պատող ցուրտ ու խավարի մեջ թույլ ներշնչանքները կամ իսպառ հանգչում են, կամ երբևէ կրկին ճառագելու աղոտ հույսով փակվում իրենց խեցիներում: Իսկ զորեղները կարողանում են երկրային հոգսերի խառնարանից վերանալ ոգու օթևանները, որտեղից նրանց լույսն ավելի պայծառ ու ավելի անհրաժեշտ է շողում: Այդ լույսն է, որ մեզ՝ ցածում տառապողներիս, սովորեցնում է ցավն ու կարիքն արհամարհելու, այսինքն՝ մարդ մնալու շքեղ արվեստը: Մեր վերջին այդ ուսուցիչը Համո Սահյանն էր: Նա էր, որ 1990-93 թթ. ծանր տարիներին ոչ միայն չհանձնվեց ներշնչանքների համատարած տեղատվությանը, այլև հանճարեղորեն ըմբոստացավ սեփական խոսքի դեմ, թե՝ «Մայրամուտի ժամանակ արևը թույլ է լինում, /Հողմերը ծույլ են լինում մայրամուտի ժամանակ…»: Continue reading “Հավերժական պատարագ”

Advertisements

Չլդրանի կռիվը

Հատված «Արծիվների օրենքը» փաստագրական վիպակից

Արծիվների առաջին գումարտակը կազմավորվեց ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Նախապատրաստության բոլոր հարցերում արարողապետը Գարիկ Շառոյանն էր: Զինյալ շարժմանը նա մասնակցում էր առաջին օրից, Նոյեմբերյանում ջոկատ էր ղեկավարել, Գորիսի ինքնապաշտպանական կռիվներում գումարտակ էր առաջնորդել՝ դառնալով իսկական կադրային հրամանատար, և պատահաբար չէ, որ նրան էր վստահված դեպի Ղարաբաղ ելնող «Արծիվ-1»-ի ամբողջ նախապատրաստությունը: Continue reading “Չլդրանի կռիվը”

Ձիերը եղեգնուտում

Տխուր ու գեղեցիկ պատմվածք, որի հերոսն իրական մարդ է եղել

«Միայնակ մարդիկ» շարքից

Առաջին անգամ Հարութ Օհանյանն այդ երազը տեսել էր մորդովական անտառի մի լքված խրճիթում: Քնել էր կրակի մոտ, գլուխը եղևնու ճյուղերից պատրաստած փափկոցին: Լճափի խաղաղ, մայրամուտի վերջին ցոլքերով արբած եղեգնուտ էր, և երեք ձիեր՝ սև, սպիտակ ու կարմիր, իջել էին եղեգնուտ ջուր խմելու: Սևը գեղեցիկ գլուխը վեր բարձրացրած երգեցիկ եղեգնուտի միջով, նիրհող լճի վրայով նայում էր նարնջագույն մթնշաղին խառնվող հեռավոր սարերին, սպիտակը դեռ ջուր էր խմում, իսկ կարմիրը ջուր խմելն ընդհատած՝ տագնապով նայում էր աջ՝ դեպի եղեգնուտի մթնող խորքը: Եղեգնուտի խորքից, թեև դեռ ոչինչ տեսանելի չէր, ուր որ է պիտի շողային դարանակալ մոտեցող հովազի դեղին, մահափայլ աչքերը: Ու հենց այդ ճակատագրական պահին մորդովական անտառի լքված խրճիթում Հարութ Օհանյանը վեր թռավ թիկունքին իջած խզակոթի սոսկալի հարվածից: Նրան վերադարձրին ճամբար, ու երկար ժամանակ այլևս ոչ մի երազ չէր տեսնում: Continue reading “Ձիերը եղեգնուտում”

Զորավարին

andranikozanianԶենքերի զնգոց, հոգնած ձիերի խրխինջ ու դոփյուն-
Ոգեղեն լույսը հրավառել է գիշերը խավար,
Ռազմադաշտերի փոշին ոտքերիդ դու գալիս ես տուն
Եվ փառքի շունչ է բարձունքներն ի վեր, հովիտներն ի վար:

Եվ Առաքելոց որբացած վանքի զանգն է ղողանջում,
Եվ արևային խշշոց են հագնում անտառները մերկ,
Եվ անդունդներից ահա ելնում են հուժկու շառաչով
Մեր հին լեռների, մեր հպարտության արծիվները շեկ:

…Եկար, Զորավար: Արդյոք ուշացա՞ծ, թե ժամանակին,
Երկիրը դարձյալ նավ է՝ ալեկոծ հողմերին տրված,
Տառապյալ ազգը ահա կծկվել ցավ ու զրկանքից
Ու գաղթական է դառնում վերստին քամուց հալածված: Continue reading “Զորավարին”

Ես կգրեմ այդ բանաստեղծությունը…

aravot-Գուցե սկսենք այն պահից, երբ առաջին անգամ զգացիր կորստի ցավը:

— Դա իմ ամենահին, ամենատխուր ու ամենապայծառ հիշողության մեջ է: Սարերում սքանչելի մայրամուտ էր, և մայրամուտի միջով մեր աստղաճակատ ալվան եզը տանում էին մսամթերման: Սարերն ինձ համար դատարկվեցին, առաջին անգամ զգացի, որ ԲԱՆ ԵՄ ԿՈՐՑՆՈՒՄ, ամբողջ գիշեր լաց էի լինում լեռնաձորի թանձր մոռուտում, աշխարհից թաքնված: Իսկ մոռուտում գազանի վտանգը շատ էր իրական, ու այդ գիշեր նաև հասկացա, որ ցավը հաղթում է վախին: Continue reading “Ես կգրեմ այդ բանաստեղծությունը…”

Արտավազդ Սահակյանին

Երկտող բարեկամիս

24236739Հոգսից ճնշվածների, քամուց քշվածների այս ժամանակն իր ճեղքերից դեռ ունի ներթափանցող լույսի ցոլքեր, որի համար պիտի ցրտից ու տապից ճաքճքված մեր շուրթերով փառք տանք Աստծուն:

Գոհություն հայտնենք, որ դեռ ուժ ու կամք ունենք մեր միջի լավին, արժանավորին, նվիրյալին հողմերի բերանը չտալու: Նաև խոստովանենք, որ դրա համար մեր ուժն ու կամքը երևի թե քիչ է, ու երբ այլ-հեռավոր վայրերում մեծ փառքերի ենթակա մեր նվիրյալը հավատարիմ է մնում մեզ ու ազգային մեր հույսի անընդհատ ցնցվող ու ճաքճքվող պատին՝ ապա նախ և առաջ իր սեփական արժանապատվության ոսկե մեխերի շնորհիվ: Continue reading “Արտավազդ Սահակյանին”

Իսկ Եգիպտոսը շատ է հեռու

Արդեն 20 տարի շիկացած մեխի նման ուղեղիս մեջ խրված է Հրանտ Մաթևոսյանի մի եզրահանգումը, թե` կռունկներից ոչ մեկն առանձին չգիտի Եգիպտոսի տեղը, բայց երամը գիտի: Եվ գրեթե նույնքան ժամանակ իմ ներսում աղետալի ճիչով թևաբախում է Ջողազի ջրամբարի խաբուսիկ հարթության վրա կործանված երամի ողբերգությունը: Նրա կռունկներից մի քանիսին ես տեսա այստեղ-այնտեղ պահպանված, գուցեև ողջ էին մնացել բոլոր կռունկներն առանձին-առանձին, բայց երամը, որպես ամբողջական կառուցվածք ու իրողություն, կործանված էր, չկար: Եգիպտոսն ինչ-որ տեղ, բնական է, կար: Բայց չկար առանձին կռունկներից և անգամ ամբողջական երամից առավել կարևորը` համախումբ ընթացքը դեպի Եգիպտոս: Continue reading “Իսկ Եգիպտոսը շատ է հեռու”

3.Անապատ և արմավենի

Վաղ առավոտյան հրաժեշտ ենք տալիս Հալեպին: Մնաս բարով, արևելքի հին ու սքանչելի քաղաք, տա Աստված, որ կյանքում գոնե մեկ անգամ էլ բախտ ունենամ միջնաբերդիդ բարձր աշտարակից նայելու հավերժական քո պատկերին:

Գնում ենք Դամասկոս: Ես ո՞ վ եմ, իմ ի՞ նչ գործն է, բայց խանդում եմ, որ Սիրիայի մայրաքաղաքը Դամասկոսն է և ոչ Հալեպը: Բեյրութից այնտեղ է գալու նաև Հայաստանի գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանը, և միասին հանդիպելու ենք Սիրիայի առաջադեմ գրողներին, գրական առաջնորդին` կնքելու ստեղծագործական համագործակցության պայմանագիր: Continue reading “3.Անապատ և արմավենի”