Եռերգություն Երևանին

  1. Հավերժության բանաձև

Նիրհեք հանգիստ հողի տակ, օ՛ քաղաքներ կործանված
Արքաներով իմաստուն, տաճարներով լուսաշող,
Ձեզ տրվել էր ամեն ինչ՝ սեր ու պատիվ, փառք ու հաց,
Դուք ունեցաք ամեն ինչ՝ բացի… Ոգին հավերժող։

  1. Քաղաքը

Մասիսների բիբլիական շուքի տակ,
Մասիսների հավերժությամբ ներշնչված,
Ապրում է հի՜ն, նաիրական մի քաղաք՝
Ներսում արև ու լեգենդներ աստղամած։

Ներսում կարոտ և աղոթքներ տունդարձի
Գիր ու մատյան, մեղեդիներ հոգեթով,
Ու նաև ցավ, որ կրում են առնացի
Հնամենի զորությամբ ու հավատով…

Ու որպես նավ՝ Հավերժության օվկիանում,
Ճերմակ Մասիսն արած կայմ ու առագաստ,
Դեպի շքեղ հորիզոններ է տանում
Մեր սերերն ու երազները աստղավարս։ Continue reading “Եռերգություն Երևանին”

Advertisements