ՀԱՅԸ

Տերը թռչունին ստեղծեց երկու սքանչելի նպատակով. երկնքի ամայությունը մխիթարելու և նրա ամպ ու անձրևի տակ տառապող մարդու մեջ երազանքը պահպանելու համար: Նայի՛ր թռչունին, տե՛ս նրա ճախրը ազատության ոլորտներում, և տանջանքին վերանալով գնա: Դեպի խորհրդավորը, հրաշալին, անվախճանը: Հասնելը կարևոր չէ, հասնելու տենչով ապրելն է կարևորը:
Այս իմացությունը մեր մեջ թափանցում է երևի թե առաջին սիրո հետ, և վաղ պատանության այն օրերին, երբ ես ճանաչեցի Գևորգ Գրիգորյանին, մենք արդեն վայելում էինք չբացատրված այդ հոգեկան առնչությունը: Չգիտեմ ով, չգիտեմ ինչու կամեցավ, որ հինգ տարով ես հեռանայի սերերի ու տագնապների իմ էություն-աշխարհից և աննպատակ գոյություն քարշ տայի առողջարանային մի փոքրիկ քաղաքում: 15 տարեկան պատանի, ամբողջ ներսս հեռավոր լեռներից եկող զանգի ղողանջ (որը հետո պիտի կոչվեր բանաստեղծություն), և իմ ապրումների հետ որևէ կապ չունեցող զբաղմունք` ոչխարաբուծության ու կաթի տեխնոլոգիայի ուսանում: Continue reading “ՀԱՅԸ”

Advertisements

«ԻՄ ՍԻՐՏՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ Է ՏՐՈՓՈՒՄ…»

ԳԻՐ ՀԵՌԱՎՈՐ ԲԱՐԵԿԱՄԻՍ

Տաիկոս փողոցը ծնվել է Վիլինյուսի նոր թաղամասի հետ: Բարձր, ճերմակ շենքեր` շրջապատված վառ կանաչ թփերով, մատղաշ կեչիներով ու շագանակենիներով:

N 88 տան չորրորդ հարկից երևում է հին Վիլնյուսը. երկինք միտվող կարմրավուն տանիքներ, նեղ ու ծուռումուռ, սալարկած փողոցներ, և այդ ամենի վրա` երանելի խաղաղություն, չափազանց մաքուր երկինք: Continue reading “«ԻՄ ՍԻՐՏՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ Է ՏՐՈՓՈՒՄ…»”