ԱՐՅՈՒՆՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՅԱԼԸ

ԳՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

meterhemՖիդայությունը հոգու պարտք է: Անշուշտ: Բայց դժբախտաբար այն ավելի շուտ և ավելի հաճախ մնաց միայն խոսքի սահմաններում: Եվ մենք անգամ մեզ նեղություն չտվեցինք գոնե խորապես ընկալելու, ընդունելու այն հայ նվիրյալների կյանքն ու գործը, ովքեր հստակ համոզմամբ գնում էին մահվանն ընդառաջ` փառքի ու հերոս դառնալու ակնկալություն չունենալով: Նրանց ուղեկիցը դարձավ Հայաստանի ազատագրության պայքարին, Հայ դատին անմնացորդ նվիրվելու պատգամը:

Մարդիկ, որոնց հրաշալիորեն բնութագրել է Հայ Հեղափոխական Դաշնակցության գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը. «…Ես շատ սերունդներ տեսա տարբեր վայրերու մեջ, բայց այդ սերունդին համն ու հոտը տարբեր էր, ինչպես Արտամետի խնձորինը, թեկուզ մեջը որդ ընկած լինի… »: Continue reading “ԱՐՅՈՒՆՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՅԱԼԸ”

Advertisements

«Մեթերհեմ բանտի կալանավորը»

ՈՐՊԵՍ ԱՌԱՋԱԲԱՆ

1908 թվականի նոյեմբեր: Ծանր փաթիլներով ձյուն է թափվում խոլերայից տնքացող կավաշեն Երևանի վրա: Մահվան հոտ է, կորուստների անմխիթար ցավ: Գորշ ցեխը. մշուշի քուլաներն ու մերկ ծառերից կռնչացող ագռավներն ամբողջացնում են հիվանդ քաղաքի ողբերգությունը: Վշտահար թափորների երթը սովորական է դարձել քաղաքում: Ապրողների և մեռնողների արանքում տարածություն գրեթե չի մնացել, ձմեռնամուտի պղտոր երկնքի տակ խոլերան ասպատակում է աջ ու ձախ՝ սփռելով կյանքի ու մահվան մղձավանջային խառնաշփոթ: Continue reading “«Մեթերհեմ բանտի կալանավորը»”