Խոսք ընկերոջս սիրով ու հպարտությամբ

Լուսանկարը՝ «Aravot.am»-ի
Լուսանկարը՝ «Aravot.am»-ի

Մեր սերունդը տեսել է գրականության երանելի ժամանակ՝ 1970-1980 թվականները, երբ մեր հոգևոր կենտրոնը «Գարուն» ամսագիրն էր, հանդիպավայրը «Առագաստ» սրճարանը՝ իր սուրճով, գինով ու անթշնամանք թեթև վեճերով: Դա մի հրաշալի ժամանակաշրջան էր, երբ այլակերպ ու անբարո ոչ մի հորինվածք չէր կարող կոչվել բանաստեղծություն, և կարևորը ստեղծածի արժեքն էր, ոչ թե նրա հեղինակի որտեղացի լինելը: Continue reading “Խոսք ընկերոջս սիրով ու հպարտությամբ”

Advertisements

Արտավազդ Սահակյանին

Երկտող բարեկամիս

24236739Հոգսից ճնշվածների, քամուց քշվածների այս ժամանակն իր ճեղքերից դեռ ունի ներթափանցող լույսի ցոլքեր, որի համար պիտի ցրտից ու տապից ճաքճքված մեր շուրթերով փառք տանք Աստծուն:

Գոհություն հայտնենք, որ դեռ ուժ ու կամք ունենք մեր միջի լավին, արժանավորին, նվիրյալին հողմերի բերանը չտալու: Նաև խոստովանենք, որ դրա համար մեր ուժն ու կամքը երևի թե քիչ է, ու երբ այլ-հեռավոր վայրերում մեծ փառքերի ենթակա մեր նվիրյալը հավատարիմ է մնում մեզ ու ազգային մեր հույսի անընդհատ ցնցվող ու ճաքճքվող պատին՝ ապա նախ և առաջ իր սեփական արժանապատվության ոսկե մեխերի շնորհիվ: Continue reading “Արտավազդ Սահակյանին”