ԳԱՂՏՆԻՔԻ ՊԵՍ…

Մոմի լույսը բեկբեկուն,
Ծիծաղի պես, թե լացի,
Ցոլցլում է կիսափակ
Աչքերի մեջ մեռածի:

Նրա սրտում ինչքան ցավ
Ու տագնապներ որ կային,
Հիմա ճախրում են արձակ
Հովիտներում աստղային: Continue reading “ԳԱՂՏՆԻՔԻ ՊԵՍ…”

Advertisements

Երկնային աղերս

… Եվ կռունկն ընկավ թևատարած:
Եվ մեծ երամի հին օրենքով
Ընկածի տեղը – վերքի պես բաց,
Չի լրանալու ուրիշ մեկով:

Ընկածի տեղը – իրենն է լոկ.
Նա պիտի ահեղ համբերությամբ՝
Գոյի ձևերում փոխարկվելով,
Դառնալով ծաղիկ, արցունք ու ամպ,

Continue reading “Երկնային աղերս”

Բ Ա Ռ Ը (Տեսանյութ)

eveningՆա ինձ երևաց կաղնու ստվերում՝
Անձրևի կապույտ շղարշը հագին,
Մի ձեռքով լույս էր խոտերին ցանում,
Մյուսով շոյում եղնիկի ձագին։

Մոտ արի, ասաց, մի վախեցիր, գառ,
Երբվանի՜ց այստեղ քեզ եմ սպասում…
Եվ արցունքներս սրբեց քնքշաբար,
Եվ տարածելով ձեռքը մշուշում՝
Ինձ տվեց մի բուռ կայծկլտուն ասուպ։ Continue reading “Բ Ա Ռ Ը (Տեսանյութ)”

ԱՆԾԱՆՈԹԸ

776699Ոչ անունն եմ հիշում, ոչ՝ պատկերը հիմա—
Ո՞վ Էր, ո՞ւր էր գնում թխպոտ արահետով,
Հին սրինգը ծոցում հառաչում էր կամաց,
Ու մախաղն էր լցվում անձրևային մութով։

Ա՜խ, սրինգը ծոցում, մաշված մախաղն ուսին,
Մինչ օրորում էին ցուրտն ու մշուշը մեզ,
Նա պատմում էր շքեղ անհայտության մասին,
Եվ շողշողում էին բառերն աստղերի պես։

Այնտեղ, ասում էր նա, չկա ոչինչ թաքուն,
Չկա վախ ու տագնապ, մոռացումի թախիծ,
Կյանքը ճախրանք է հեգ, մահն՝ արծվային անկում,
Ու չեն տնքում մարդիկ կորուստների ցավից։ Continue reading “ԱՆԾԱՆՈԹԸ”

Ա Ն Ա Ռ Ա Կ Ը

8432701639Հայացքս շաղված, մարմինս հիվանդ
Եվ աչքերիս տակ — կապտավուն բծեր,
Աղոտ մի հույսով, թե վերջին պահին
Ճակատագիրն ինձ տեր լինի գուցե,

Ես փախչում էի մութ փողոցներով՝
Մահվան ոռնացող սարսափն իմ հոգում,
Ու իմ ետևից վառվող ջահերով
Հորձանք էր տալիս ամբոխն ահարկու։

— Լի՛րբ,- մռնչում էր ու նետում քարեր,-
Մեղանչած մարմին, մեղքերի խորան,
Քո պատճառով են երաշտ ու մորեխ
Չոքել մեր ծաղկած դաշտերի վրա… Continue reading “Ա Ն Ա Ռ Ա Կ Ը”

ԼԱՐԱԽԱՂԱՑԸ

ignatmamyanՆա — սփոփանք և ամոքում.
Նա եկել էր իբրև տեսիլք,
Որ ամբոխի մռայլ հոգում
Սփռի հունդեր ծաղկալույսի։

… Կանաչ հովիտ, հանգչող ցոլքեր—
Մեղմ հնչում էր նվագածուն,
Չէր ունեցել ամբոխը դեռ
Այդպիսի սեր ու հիացում։

Հագել էր նա կանաչ ատլաս
Ու կապել էր կարմիր գոտի,
Վառվում էին շորերը խաս
Ցոլքերի մեջ մայրամուտի։ Continue reading “ԼԱՐԱԽԱՂԱՑԸ”

ԱՂՈԹՔՆԵՐ ՄՈՐՍ ՇԻՐՄԻՆ

Օգոստոսի 22-ը բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս
Իգնատ Մամյանի ծննդյան օրն է…

* * *

Մեծ աշխարհի փոքր անկյունում նրա վերջին լուսանկարը: 23/06/2008թ.
Մեծ աշխարհի փոքր անկյունում նրա վերջին լուսանկարը: 23/06/2008թ.

1. Թաղում

Ձյուն էր, դագաղ ու քամի,
Ու մրսող թափոր:
Դեմքը հպած դագաղին՝
Տնքում էր մի որբ:

Ծեր էր մայրը դագաղում,
Եվ քիչ էր լացը…
Որբը այնպե՜ս էր ուզում
Հեկեկալ բարձր,

Նա տնքում էր ու երդվում
Մշուշից ձյունե,
Թե մայրերը ծերություն
Եվ տարիք չունե՜ն… Continue reading “ԱՂՈԹՔՆԵՐ ՄՈՐՍ ՇԻՐՄԻՆ”

ԴԱՀԻՃԸ

eveningՈւ երբ փայլեց կացինն օդում՝
Գլխատելու դարձյալ մեկին,
Դիմակն ընկավ… և ապշահար
Ոռնաց ամբոխը զարմանքից։

Նրա առջև — դահճի շորում
Կանգնել էր խեղճ մի հպատակ,
Որ երգում էր տոն օրերին
Եկեղեցու զանգերի տակ։

Եվ աղոթում էր տանջահար՝
Երկինք պարզած դեմքն աղերսող,
Թե՝ զարդարիր այս կյանքը պաղ
Անմեղության շքեղ լույսով…
Continue reading “ԴԱՀԻՃԸ”

ՄԵՐԺՎԱԾԸ

IgnatMamyanԱրևոտվել էր գմբեթը վանքի
Եվ բակում արդեն նվագ էր հնչում:
Սպիտակ գառան երակների մեջ
Զոհաբերության արյունն էր ճչում:

Քահանան օրհնեց, գառը մորթեցինք՝
Փառաբանելով մաքուրն ու բարին,
Եվ տաք արյունով խաչեր դրեցինք
Բախտից ալեկոծ մեր ճակատներին: Continue reading “ՄԵՐԺՎԱԾԸ”

Եղերերգ անձնական

Լուսանկարում՝ ձախից աջ Առաջին շարքում-Անուշ Աղաբաբյան (Իգնատ Մամյանի քրոջ դուստրը), Լևոն Բլբուլյան, Նիկոլ Աղաբաբյան (քրոջորդին), Արսեն Աղաբաբյան (քրոջորդին), Ալինա Աղաբաբյան (քրոջ դուստրը), Լաուրա Մամյան (քույրը), Համլետ Մուղդուսյան (ավագ քրոջ ավագ որդին) Երկրորդ շարքում-Սերյոժա Մամյան (Իգնատ Մամյանի ավագ եղբայրը), Արմենուհի Ծատուրյան (Ի.Մամյանի կինը), Հմայակ և Սաթենիկ Մամյաններ (Ի. Մամյանի ծնողները), Իգնատ Մամյան Երրորդ՝ թոռների շարքում – Դավիթ Մամյան, Հասմիկ Մուղդուսյան, Սասուն Մամյան Ընտանեկան ալբոմից- Նոյեմբերյան, Վարդավառ, 1980 Լուսանկարը՝ Սեյրան Մալինցյանի
Լուսանկարում՝ ձախից աջ
Առաջին շարքում-Անուշ Աղաբաբյան (Իգնատ Մամյանի քրոջ դուստրը), Լևոն Բլբուլյան, Նիկոլ Աղաբաբյան (քրոջորդին), Արսեն Աղաբաբյան (քրոջորդին), Ալինա Աղաբաբյան (քրոջ դուստրը), Լաուրա Մամյան (քույրը), Համլետ Մուղդուսյան (ավագ քրոջ ավագ որդին)
Երկրորդ շարքում-Սերյոժա Մամյան (Իգնատ Մամյանի ավագ եղբայրը), Արմենուհի Ծատուրյան (Ի.Մամյանի կինը), Հմայակ և Սաթենիկ Մամյաններ (Ի. Մամյանի ծնողները), Իգնատ Մամյան
Երրորդ՝ թոռների շարքում – Դավիթ Մամյան, Հասմիկ Մուղդուսյան, Սասուն Մամյան
Ընտանեկան ալբոմից- Նոյեմբերյան, Վարդավառ, 1980
Լուսանկարը՝ Սեյրան Մալինցյանի

Շքեղ բացվել է աշնան տաք օրը,
Շռայլ բուրում է խունկն առավոտի.
Մայրս կանչում է իմ մեծ եղբորը,
Որ գա, մեր կարմիր աքլորը մորթի:

Եվ թթենու տակ սեղանը բացել,
Գալիս են հերթով, շուրջը բոլորում,
Մաճառը կարգին գինի չի դարձել,
Ըմբոստ խշշում է կավե սափորում: Continue reading “Եղերերգ անձնական”