ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ՃԱՄՓԱ

Մտորումներ. ՄԵՐ ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ

Ես հիշում էի ծխացող վերքերը կանաչ սարի կողերին, իրիկնամուտի վերջին լույսը ուսուցչի և նրա երեք աշակերտների թարմ շիրիմների վրա, և ուղեղես տանջալի անորոշությամբ կեղեքում էր նույն հարցը` իսկ հետո՞, ի՞նչ է լինելու հետո, ու՞ր է հասցնելու մեզ գեղեցիկ նահատակությունների ու շքեղ թաղումների այս պատկերաշարը:

Դատարկ մայրուղու ձախ ափին Սևանն էր, իսկ աջից ուղեկցում էին ցուրտ ու խավար արտաշնչող գորշ, վայրի բլուրները: Հեռվում ծփացող հատուկենտ աղոտ լույսերը փորձում էին մի բան փրկել այս կողմերի երբեմնի ուրախ կյանքի անցյալից ու չէին կարողանում. լուսինն արյունոտ էր սարերի վրա: Continue reading “ՄԻ ԳԻՇԵՐՎԱ ՃԱՄՓԱ”

Advertisements

3.Անապատ և արմավենի

Վաղ առավոտյան հրաժեշտ ենք տալիս Հալեպին: Մնաս բարով, արևելքի հին ու սքանչելի քաղաք, տա Աստված, որ կյանքում գոնե մեկ անգամ էլ բախտ ունենամ միջնաբերդիդ բարձր աշտարակից նայելու հավերժական քո պատկերին:

Գնում ենք Դամասկոս: Ես ո՞ վ եմ, իմ ի՞ նչ գործն է, բայց խանդում եմ, որ Սիրիայի մայրաքաղաքը Դամասկոսն է և ոչ Հալեպը: Բեյրութից այնտեղ է գալու նաև Հայաստանի գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանը, և միասին հանդիպելու ենք Սիրիայի առաջադեմ գրողներին, գրական առաջնորդին` կնքելու ստեղծագործական համագործակցության պայմանագիր: Continue reading “3.Անապատ և արմավենի”

2. Անապատ և արմավենի

Ես չեմ գալիս տեսնելու ճերմակ ոսկորների աղոտ փայլը անապատի կարմիր լուսնի տակ: Ոչ էլ` հոգուս մխիթարության համար փնտրելու ուղտի արցունքից ծնվող ամայության ցայգածաղիկ: Ես` հայս, մարդկային այն ցեղից չեմ, որ սեփական ողբերգության անվերջ ու տանջալի վերապրումներս ցավագին վայելքի պես ինչ-որ բան դարձրած` փորձեմ ինձ վրա սևեռել աշխարհի գութն ու խղճահարությունը: Կոտորել են, ջարդել են, ճիշտ է: Բայց հատուցման համար ժամանակ կա, պատմության ընթացք կա: Հանգիստ, իմ վրեժի տերը, իմ թափված արյան տերը ես եմ: Ես չեմ գալիս արտասուք թափելու այս անապատում վայրագորեն հոշոտված իմ հարյուր հազարավոր հարազատների ավազեբաց շիրիմների վրա: Ես գալիս եմ սեփական աչքերով տեսնելու, որն անհրաժեշտ է իմ բաժին հատուցման համար: Continue reading “2. Անապատ և արմավենի”

1.Անապատ և արմավենի

Թռչում ենք մառախուղի միջով: Այսինքն, չենք տեսնելու Բինգյոլն ու Սիփանը: Վանա լիճն ու Աղթամար կղզին, կարոտյալ երկրի ոչ մի երանելի պատկեր: Մնում է աղոթել, որ վերադարձին օրը պայծառ լինի, երկինքը թափանցիկ, և կարողանանք գոնե Արարատը տեսնել մյուս երեսից: Թռչում ենք Հալեպ: Մեզ հետ թռչում է առևտրական կանանց մի աղմկոտ երամ: Սխալ ասացի: Թռչում են` նույն օդանավով, բայց ոչ մեզ հետ: Մենք թռչում ենք դեպի հայ ժողովրդի ողբերգական պատմության մայրաքաղաքներից մեկը, դեպի Տեր-Զոր ու Միջերկրականի` գաղթական հայեր ապաստանած տաք-ոգեղեն ափերը, նրանք`դեպի չուլու-փալասի էժանագին շուկաներ: Մենք թռչում ենք դեպի ոգին, նրանք` դեպի հացը: Բայց նրանք մերն են, մենք ենք նրանց պարտադրել այս հացիվ դեգերումները և իրավունք չունենք օտարի նման նայելու և չհասկանալու այս ամենի տառապագին իմաստը: Հետո այսպես էր ասելու նաև Հալեպի մեր հյուպատոսը:   Continue reading “1.Անապատ և արմավենի”