ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ

Մենք փոքրի՜կ, փոքրիկ թագավորներ ենք
Մեր փոքրի՜կ, փոքրիկ տիրություններով։
Եվ դրոշները մեր արքայական
Ծփում են բոլոր քամիների մեջ,
Եվ նժույգները մեր արքայական
Վրնջում են խուլ
Դարպասների դեմ Անհայտ աշխարհի,
Եվ նիզակներից մեր արքայական
Աստղերի դեղին արյունն է ծորում։

Գահե՜ր ենք տիրում,
Զորքե՜ր ենք ցրում,
Տիրակալներ ենք վերցնում գերի,
Ու հանուն այդ մեծ հաղթանակների‘
Խնջույք ենք սարքում աստղերի գինով
Անհայտ աշխարհի ճանապարհներին։ Continue reading “ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ”

Advertisements

ԵՐԳ ՊԱՏԱՆՈՒԹՅԱՆ

Անտառավերջի կաղնիների տակ
Մենք բաժանվեցինք։
Եվ նա՝ արարված
Ամպրոպի լույսից, մեղրի բուրմունքից
Ու մթնշաղից,
Մնաց հավիտյան այն հովիտներում,
Որպես կաղնուտում նվագող քամի
Եվ լեռնաձիու

Խոնավ աչքերում շողացող թախիծ։
Նա մնաց որպես
Հավիտենական ձայնը ջրվեժի-
Անդունդների մեջ
Անվախճանորեն հնչող արձագանք,
Եվ ձորերն ի վար, հովիտներն ի վար
Ահա խենթորեն
Ծաղկաթերթեր է թափում կապուտակ։

Continue reading “ԵՐԳ ՊԱՏԱՆՈՒԹՅԱՆ”

ՄՈԻՐԱՑԿԱՆԻ ՄԱՀԸ

Սիրտը ճչում հին մեղքերից,
Ցավը մարմինն էր ծվատում:
Մրոտ խորշի թաց պատերից
Գարշահոտ ջուր էր կաթում:

Վերջն էր, ու նա դողդողալով
Մոտիկ մահվան ահեղ շնչից,
Խեղված մարմինը քարշ տալով՝
Մի կերպ ելավ մռայլ որջից:

Մի կերպ հասավ ու վախվորած
Բախեց դուռը եկեղեցու.
— Ես երկինք եմ գնում, ասաց,
Ի՞նչ հաղորդեմ տեր Աստըծուն: Continue reading “ՄՈԻՐԱՑԿԱՆԻ ՄԱՀԸ”

ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԻ…

Անձրևը շուտով կփոխվի ձյունի,
Արդեն շնչում է հողմը տանիքին։
Իմ խրճիթն այնքա՜ն բաց ճեղքեր ունի,
Ո՞նց եմ ապրելու սառնամանիքին։

Մի՛ վերադարձիր, պարզապես արի,
Օգնիր՝ նորոգենք այս տնակը խեղճ,
Ախր դու գիտես, թե բուքն ինչ կանի,
Դու էլ ես, ախր, ապրել նրա մեջ։ Continue reading “ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԻ…”

ՀԵԹԱՆՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ

Խաչդ հեռու տար, օրհնյալ քահանա,
Ես ոչինչ չունեմ խոստովանելու,
Ես այս աշխարհից պիտի հեռանամ՝
Իմ ապրած կյանքը զանգահարելով։

Որքան Էլ քաղցած, որքան Էլ տկար,
Ես չբախեցի դարպասները ձեր,
Մարմինս՝ թշվառ, հոգուս մեջ սակայն
Ղողանջում Էին երկնային գանձեր։

Ինքս եղա ինձ և՛ ծառա, և՛ տեր,
Իմ խոտորվողն ու իմ խորհրդատուն,
Էլ ես ո՞ւմ համար պիտի աղոթեմ,
Ումի՞ց աղերսեմ վերին թողություն։ Continue reading “ՀԵԹԱՆՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ”

Աշխարհն իր ողջ խնդությամբ

Աշխարհն իր ողջ խնդությամբ
Ու ցավերով իր անքուն
Փոքրիկ մի պահ է միայն
Ցոլում մարդու հայացքում։

Մի ակնթարթ… ու մեկեն,
Այդ պահի մեջ փութանցիկ,
Պարզ են դառնում անմեկին
Ամեն խորհուրդ ու գաղտնիք։

Իմաստն ուրիշ է դառնում
Լույսի, օդի ու հողի,
Եվ դա լինում է վերջին
Հայացքի մեջ մեռնողի…

… Եվ ինչպիսին էլ ծնվեն,
Արքա ապրեն, թե անտուն,
Մարդիկ մեռնում են որպես
Հանճարեղ ու իմաստուն։

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», Երևան, 1999։

Հ Ե Ռ Ա Ց Ո Ղ Ի Ն

Արդեն ուշ է, հարազատս, արդեն ուշ է,
Բախտը՝ դաժան, հույսն՝ ավելորդ, մորմոքն՝ իզուր…
Ո՞ւր ես գնում, դեմդ՝ անձրև, դեմդ՝ գիշեր,
Ու ոչ մի տեղ, քեզ ոչ մի տեղ չեն սպասում։

Անցյալն ի՞նչ է. չարչարանքի տխրահանդես—
Մարող ձայներ, մշուշոտված պատկեր ու գիծ.
Դառնատեսիլ օրերի մեջ ոչ դու, ոչ ես
Չփրկվեցինք հավերժական տառապանքից։ Continue reading “Հ Ե Ռ Ա Ց Ո Ղ Ի Ն”