Աշխարհն իր ողջ խնդությամբ

Աշխարհն իր ողջ խնդությամբ
Ու ցավերով իր անքուն
Փոքրիկ մի պահ է միայն
Ցոլում մարդու հայացքում։

Մի ակնթարթ… ու մեկեն,
Այդ պահի մեջ փութանցիկ,
Պարզ են դառնում անմեկին
Ամեն խորհուրդ ու գաղտնիք։

Իմաստն ուրիշ է դառնում
Լույսի, օդի ու հողի,
Եվ դա լինում է վերջին
Հայացքի մեջ մեռնողի…

… Եվ ինչպիսին էլ ծնվեն,
Արքա ապրեն, թե անտուն,
Մարդիկ մեռնում են որպես
Հանճարեղ ու իմաստուն։

©Իգնատ Մամյան
«Վայրի մեղր», Երևան, 1999։

Advertisements

ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐՈԻՆՈԻ ՄԱՀԸ

miaynakceruni

Նրան դուրս բերին անշուք դագաղով
Արվարձանային ինչ-որ նկուղից:
Ծանոթ-բարեկամ՝ մի քանի հոգով:
Ոչ նվագախումբ, ոչ սգո թախիծ:

Ինքն էր խաչել իր ձեռքերը կրծքին
Եվ մահից առաջ աչքերը գոցել:
Տանտերն ասում էր. ողորմի հոգուն,
Խեղճը հինգ ամսվա վարձը չէր մուծել… Continue reading “ՄԻԱՅՆԱԿ ԾԵՐՈԻՆՈԻ ՄԱՀԸ”

Ա Ռ Ա Ք Յ Ա Լ Ը

Ես մեր տիրոջ ձայնին հլոIgnatMamyanւ
Եվ չարչարյալ բախտիս կամոք
Գալիս էի փարատելու
Ձեր խեղճ հոգու ցուրտն անամոք:

Գալիս էի հաղորդելու
Մխիթարող լույսն Արարչի,
Որ քարացած ձեր սրտերում
Սիրո հունդը նորեն շնչի:

Եկա-տեսա՝ դռները փակ
Ու ինձ ոչ ոք չէր սպասում,
Անձրևահար քիվերի տակ
Թոքախտավոր մութն էր հազում: Continue reading “Ա Ռ Ա Ք Յ Ա Լ Ը”

ՈՐՊԵՍ ԼԱՐԱԽԱՂԱՑ

Ո՛չ հավատացյալ, ո՛չ էլ հերձվածող,
Հոգնել եմ ամեն ծես ու հանդեսից,
Դանեմարքայի տանջալի հարցով
Էլ չեմ կամենում խոշտանգել ես ինձ:

Լինել-չլինել… Կյանքում այս թխպած,
Թալանի, ստի այս երթում անղեկ
Ոչ լինելն է մի երանելի բան,
Ոչ չլինելը՝ սոսկալի աղետ:

Սակայն եթե կամ՝ ի՞նչ հույսի խաչվեմ
Եվ ի՞նչ խորհուրդներ շշնջամ որդուս,
Լինել-չլինել բառերի միջև
Կա՞ արդյոք այնչափ մի տարածություն, Continue reading “ՈՐՊԵՍ ԼԱՐԱԽԱՂԱՑ”

Երամի վերջին կռունկը

Ձո­րի շքեղ լու­սա­բաց­ներն ու պայ­ծառ մայ­րա­մուտ­ներն ան­վախ­ճանո­րեն կրկնվե­լու են, ու ե­րա­նի նրան, ով ա­վե­լի եր­կար կեր­թա այդ լու­սա­բաց­նե­րի ու մայ­րա­մուտ­նե­րի մի­ջով: Իմ հո­րեղ­բայր Մա­նու­կը-վերջ, այլևս չ­կա դրախ­տա­յին ձո­րով անց­նող­նե­րի եր­թում: Նա իր ե­րա­մի վեր­ջին կռունկն էր՝ հող­մե­րի մեջ թրծված, ու­ժեղ և ի­մաս­տուն, և դեռ եր­կար կշա­րու­նա­կեր թռիչ­քը դե­պի մեծ ե­րա­զի խորհր­դա­վոր բլուր­նե­րը, բայց, ինչ­պես թե­լադ­րում է բնութ­յան օ­րեն­քը, միայ­նակ կռուն­կի ճախ­րը ա­նի­մաստ է ու երկն­քի հա­մար ա­նըն­դու­նե­լի: Ուս­տի նա մեծ, հան­դարտ մի շրջա­դարձ կա­տա­րեց լեռ­նե­րի ու ան­տառ­նե­րի վրա­յով և ա­նէութ­յան քա­մուն հանձն­ված՝ ի­ջավ դե­պի անդ­րաշ­խար­հի շամ­բուտ­նե­րը… Continue reading “Երամի վերջին կռունկը”