ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԻ…

Անձրևը շուտով կփոխվի ձյունի,
Արդեն շնչում է հողմը տանիքին։
Իմ խրճիթն այնքա՜ն բաց ճեղքեր ունի,
Ո՞նց եմ ապրելու սառնամանիքին։

Մի՛ վերադարձիր, պարզապես արի,
Օգնիր՝ նորոգենք այս տնակը խեղճ,
Ախր դու գիտես, թե բուքն ինչ կանի,
Դու էլ ես, ախր, ապրել նրա մեջ։ Շարունակել կարդալ “ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԻ…”

ԳԱՂՏՆԻՔԻ ՊԵՍ…

Մոմի լույսը բեկբեկուն,
Ծիծաղի պես, թե լացի,
Ցոլցլում է կիսափակ
Աչքերի մեջ մեռածի:

Նրա սրտում ինչքան ցավ
Ու տագնապներ որ կային,
Հիմա ճախրում են արձակ
Հովիտներում աստղային: Շարունակել կարդալ “ԳԱՂՏՆԻՔԻ ՊԵՍ…”

ՀԵԹԱՆՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ

Խաչդ հեռու տար, օրհնյալ քահանա,
Ես ոչինչ չունեմ խոստովանելու,
Ես այս աշխարհից պիտի հեռանամ՝
Իմ ապրած կյանքը զանգահարելով։

Որքան Էլ քաղցած, որքան Էլ տկար,
Ես չբախեցի դարպասները ձեր,
Մարմինս՝ թշվառ, հոգուս մեջ սակայն
Ղողանջում Էին երկնային գանձեր։ Շարունակել կարդալ “ՀԵԹԱՆՈՍ ԽՈՍՏՈՎԱՆՈԻԹՅՈԻՆ”

Աշխարհն իր ողջ խնդությամբ

Աշխարհն իր ողջ խնդությամբ
Ու ցավերով իր անքուն
Փոքրիկ մի պահ է միայն
Ցոլում մարդու հայացքում։

Մի ակնթարթ… ու մեկեն,
Այդ պահի մեջ փութանցիկ,
Պարզ են դառնում անմեկին
Ամեն խորհուրդ ու գաղտնիք։ Շարունակել կարդալ “Աշխարհն իր ողջ խնդությամբ”

Հ Ե Ռ Ա Ց Ո Ղ Ի Ն

Արդեն ուշ է, հարազատս, արդեն ուշ է,
Բախտը՝ դաժան, հույսն՝ ավելորդ, մորմոքն՝ իզուր…
Ո՞ւր ես գնում, դեմդ՝ անձրև, դեմդ՝ գիշեր,
Ու ոչ մի տեղ, քեզ ոչ մի տեղ չեն սպասում։

Անցյալն ի՞նչ է. չարչարանքի տխրահանդես—
Մարող ձայներ, մշուշոտված պատկեր ու գիծ.
Դառնատեսիլ օրերի մեջ ոչ դու, ոչ ես
Չփրկվեցինք հավերժական տառապանքից։ Շարունակել կարդալ “Հ Ե Ռ Ա Ց Ո Ղ Ի Ն”

ՁԻԱՎՈՐՆԵՐՍ

Ի՜նչ ձիեր էին, ի՜նչ ձիավորներ,
Ո՞վ ինձ անիծեց, հանցանքս ո՞րն էր..

Այն ե՞րբ էր, այն երբ. չդիմանալով
Վիրավորներիս վերքերի ցավին՝
Նրանք գնացին ինչ-որ աշխարհից
Բերելու ինչ-որ անմահական ջուր:
Որտե՞ղ մնացին,
Ինչո՞ւ ուշացան:

Հպում եմ հողին ականջս թաքուն՝
Լսելու հեռվից դոփյուն ու խրխինջ,
Բայց ցա՜վն է միայն աճում իմ հոգում,
Ես հեռուներից չեմ լսում ոչինչ: Շարունակել կարդալ “ՁԻԱՎՈՐՆԵՐՍ”

ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ-1

Ծովի, երկնքի և լեռների մեջ
Ես մենա՜կ, մենա՜կ, մենա՜կ մնացի…

Տարերքի շաչուն լույսերի միջով
Հողմերը ոսկե ավազներ տարան,
Լցված հեռավոր ափերի տենչով՝
Լեռները ճամփորդ նժույգներ դառան,
Եվ չնվաճած բարձրության կանչով
Հավքերը ձյունոտ գագաթներ թռան։

Փուլ եկավ հեռվում ոսկեղեն մի ամպ —
Կաթիլներ ընկան փափուկ շառաչով,
Եվ խոտերն ինչ-որ անուշ տխրությամբ
Ինձ տանում էին անձրևի միջով։ Շարունակել կարդալ “ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ-1”

ԵՐԳ ԱՆՁՆԱԿԱՆ

Իմ մահվան օրը կիջնի տխրություն…
ՉԱՐԵՆՑ

Խնջույք կլինի կամ ինչ-որ հանդես,
Կամ սովորական մի հավաքույթում
Անունս կտան, և դու կլսես
Ծովի հեռավոր ալեբախություն։

Այդ գիշեր երկար քունդ չի տանի,
Կհիշես դեպքեր — մոռացված արդեն,
Խուլ դարակներից հին պահարանի
Կհանես դեղնած հանդեսներ, թերթեր, Շարունակել կարդալ “ԵՐԳ ԱՆՁՆԱԿԱՆ”

ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ-2

Ներսը թախի՜ծ,
Դուրսը թախի՜ծ,
Հատակը պաղ, պատերը թաց,
Սարդը կախվել առաստաղից
Կամաց-կամաց իջնում է ցած։

Ներսը մշո՜ւշ,
Դուրսը մշո՜ւշ,
Ի՜նչ աղոտ է փայլն ապակու…
Կատվի ձագը՝ կորած մի հուշ,
Մլավում է ձեղնահարկում։ Շարունակել կարդալ “ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ-2”