«ՄԱՐԼԵԶՈՆՅԱՆ ԲԱԼԵՏ»

Դարձյալ հարկադիր ետդարձ դեպի իրադարձության սկզբները

1991թ.-ի գարնանը չծավալված պատերազմի նախաբեմերում մենք արդեն ունեինք կռիվ ու արյուն տեսած հարյուրավոր տղերք, որ արիության դասեր էին անցել Արցախի լեռներում, Հայաստանի հարավային սահմանների պահպանության մարտերում: Continue reading “«ՄԱՐԼԵԶՈՆՅԱՆ ԲԱԼԵՏ»”

Advertisements

Նվիրում Ոսկեպարի մարտերի 15-ամյակին

1991 թ. մայիսի 6-ին, Ոսկեպար սահմանամերձ գյուղը շրջափակված էր խորհրդային բանակի զորքով ու օմօնականներով: Հրաման տրվեց գյուղը դատարկել պաշտպաններից` հիմնականում ոստիկաններից… Գյուղի ինքնապաշտպանության համար մղված կռվում ոստիկանությունը ապացուցեց, որ ինքը ոչ միայն երկրի ներսի կարգ ու կանոնը պահպանելու համար է, այլեւ զենքը ձեռքին կռվելու: Ոսկեպարը լինելով հարավային դարպասը, կարեւոր նշանակություն ու դեր խաղաց` թշնամուն հետ շպրտելով սահմանամերձ տարածքներից: Continue reading “Նվիրում Ոսկեպարի մարտերի 15-ամյակին”

«Վիրավոր լեռան ճիչը» իմ բողոքի ձայնն է

ignatmamyanԱսում է հեղինակը՝ գրող, հրապարակախոս Իգնատ Մամյանը

– Շուրջ մեկուկես տասնամյակ առաջ, Ոսկեպար գյուղի 1991 թվի մայիսյան արյունոտ դեպքերի կապակցությամբ Դուք տպագրեցիք «Եղերական լուսաբաց» գիրքը՝ այն կոչելով ցավի ու հիշողության մատյան։ Առաջաբանում խոստացել էիք ողբերգական իրադարձություններին անդրադառնալ նաեւ տարիներ անց՝ բոլոր հանգամանքների մանրազնին վերլուծությունից հետո։ Եվ ահա լույս է տեսել Ձեր՝ «Վիրավոր լեռան ճիչը» հրապարակախոսական վեպը։ Կարո՞ղ ենք ասել, թե Դուք կատարեցիք Ձեր խոստումը։
– Չգիտեմ։ 14 տարի շարունակ ես զբաղվել եմ հայ ոստիկանների կոտորածի եւ գերեվարության հանգամանքների ուսումնասիրմամբ։ Հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց, գրի առել տասնյակ կարծիքներ եւ իմ եզրահանգումներով դրանք ներկայացրել ընթերցողին։ Կատարվածին վերջնական գնահատական տալը մի հոգու բան չէ, հիմա՝ գրքի տպագրությունից հետո, մենք միասին պիտի արտահայտենք մեր կարծիքը։ Continue reading “«Վիրավոր լեռան ճիչը» իմ բողոքի ձայնն է”

Վիրավոր լեռան հիշողությունը

Այս գիրքն անտարբերների համար չէ, համակերպվողների, այսպահային շահը նախընտրողների համար չէ, նրանց համար չէ նաև, ովքեր սիրում են անհիշողության խաղաղ բացատները կամ մանկուրտի հայրենազուրկ ապագան: Այս գիրքը նրանցն է, ովքեր երկրի ու ժողովրդի կենսագրությունն ապրում են որպես սեփական կյանքի ժամանակ, յուրաքանչյուր ծնունդ ու մահ ընկալում իբրև սեփական սկզբի ու վերջի խորհուրդ: Continue reading “Վիրավոր լեռան հիշողությունը”

Եվ եղավ պատերազմ…

Նոր գիր­ք` նվիր­ված Տավուշի մարզի Ոս­կե­պար գյու­ղի 1990-1992թթ. ինք­նա­պաշտ­պա­նութ­յա­նը Continue reading “Եվ եղավ պատերազմ…”