Հայ դասական քերթության ոգեկիրը

«Միջակին միջակ թե չկոչեմ,
Քանքարին ի՞նչ անունով կանչեմ»:
Այրում, 1997

Մեր շատ սիրելի հայրենակիցը, նվիրյալ հայորդին, նշանավոր հրապարակախոսն և  ակնարկագիրը (հիշենք` գեղարվեստական ակնարկներ ժողովածուն), վաստակաշատ  լրագրողն ու խմբագրապետը (վկա` իր բազմամյա և բեղուն գործունեությունը «Ծիածան», «Սովետական Հայաստան», «Գրական թերթ», «Ձայն օրինաց», «Իրավաբանական թերթ», «Առավոտ» և այլ լրագրերում ու պարբերականներում), գրքից  գիրք առնականացող վիպասանն  ու վավերագրողը (ապացույց` «Հիշողության կղզիներ» վիպակը, «Մեթերհեմ բանտի կալանավորը» վեպը և վավերագրական վիպակների շարքը) բոլորում է կյանքի 5-րդ տասնամյակը:

Ես քնարերգակ  կամ բանաստեղծ բառերը չարտաբերեցի  այն պարզ պատճառով,  որ թվարկածս  մասնագիտությունները ձեռքբերովի են, համառ, նպատակասլաց  ու տքնաջան  աշխատանքի արդյունք, մինչդեռ  կոչումով ու աստվածատուր շնորհով Իգնատը բանաստեղծ է, հայ և հայաբույր քնարերգու, քանզի իր չափածոն` հոգեբանական, խոհական, ազգային և համազգային բովանդակությամբ, բարոյական ըմբռնումներով ու խտացված ընդհանրություններով, աղերսվում է մեր հին, միջնադարյան նոր ու նորագույն քերթությանը: Այս չափանիշներով և այս իմաստով Մամյանը  հայ դասական պոեզիայի ոգեկիր ասպետներից մեկն է: Continue reading “Հայ դասական քերթության ոգեկիրը”

Advertisements

ԵՎ ԱՆՑԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Սիրելի՛ Իգնատ, թվում էր՝ անչափ հեշտ պիտի լինի քո մասին փոքրիկ մի խոսք գրելը. երկար տարիների մտերիմ ընկերոջ ու գրչեղբոր, խորունկ բանաստեղծի ու կրակոտ հրապարակախոսի մասին, ում հետ կապված հիշել- ասելու այնքա՜ն շատ բան կա: Բայց արի ու տես, որ հենց դա էլ ինձ խանգարում է կարծես, ո՞րն ասել ու ո՞րը թողնել, ինչի՞ց սկսել: Գուցե մեր առաջին իսկ «հանդիպումից» «Ավանգարդ» թերթի գրական էջում՝ «Երիտասարդ գրողների ծաղկաձորյան խորհրդակցությանն ընդառաջ» խորագրի ներքո: Բանաստեղծություններդ այնտեղ իսկույն գրավել էին ինձ քնարական շնչով ու անկեղծությամբ, իսկ կատարման վարպետությունը, զարմանալի սահուն, բարեհունչ հանգավորումը, ճիշտն ասած, նույնիսկ կասկած էին հարուցում. իրո՞ք երիտասարդ կամ սկսնակ բանաստեղծ է էջի իմ հարևանը… Continue reading “ԵՎ ԱՆՑԱՆ ՏԱՐԻՆԵՐԸ”

Լ. Անանյան. «Մամյանը շարունակեց պահել Թումանյանի, Չարենցի, մեր մյուս մեծերի բացած հունը»

Շատ դժվար է անցյալ ժամանակով խոսել Իգնատ Մամյանի մասին, ընկերոջ մասին, գրողի մասին, հայրենասեր մարդու մասին:

Իգնատ Մամյանը իսկական տաղանդ էր, ով ուներ մի քանի շերտեր: Էդ տաղանդի յուրաքանչյուր առանձնահատկությունը կարող էր մի մարդ ապրել 60, 70, 80 տարի և համարեր, որ ապրել է լիակատար կյանքով:

Որպես բանաստեղծ Մամյանը թողեց շատ կարևոր, շատ մնայուն, մեր հայ քնարերգության էն ամենազուլալ, ամենավճիտ ակունքներից եկող մի ժառանգություն. երբեք չտրվեց գրական և ոչ գրական փորձարարություններին, երբեք չենթարկվեց էդ մոդեռնիստական փորձարկումներին և էն հունը շարունակեց պահել, ինչ-որ մեր դասական քնարերգության մեջ Թումանյանը, Չարենցը, մեր մյուս մեծերն են բացել: Continue reading “Լ. Անանյան. «Մամյանը շարունակեց պահել Թումանյանի, Չարենցի, մեր մյուս մեծերի բացած հունը»”

Մեծ եզերքների կարոտյալը

H.MatevosyanՏարիներ (էս իմ տարիքում էլ ի՞նչ տարիներ), պիտի ասեմ՝ խանդոտ տասնամյակներ առաջ Նոյեմբերյանի «Ծիածան» թեր­թի խմբագրությունում… Հոնի արաղով շունչս տեղը բերելու նման արդեն կարոտով եմ հիշում թերթում էնքան ինքնատիպ, ան­կեղծ, սրտացավ, հայրենի եզերքի գույներով ու մարդկային նվիրական ձայներով առլեցուն-շաղախված մարդիկ էին աշխատում, որ ամեն մեկն իր անհանգիստ գրչով, խանդավառ ու բռնկուն կրակով, իր ստորագրությամբ կարող էր մի թերթ պահել…

Continue reading “Մեծ եզերքների կարոտյալը”

Ժողովրդի պատմությունից ծնված գրողը

Խոսք ափսոսանքի ու ցավի միջից

Դեռ նոր էր բոլորել կյանքի վեցերորդ տասնամյակը և դեռ լսելի էին 60-ամյակի հանդիսության շռնդալից արձագանքները։

Նա այլևս ֆիզիկապես չի կարող մասնակիցը լինել իր ժողովրդի ու հայրենի եզերքի մեծ ու փոքր անցուդարձին։

Այսուհետ նրա ձայնը լսվելու է մեր պատմության խորքերից, սերունդներին կտակած արձակ և չափածո մատյանների էջերից։ Continue reading “Ժողովրդի պատմությունից ծնված գրողը”

Արծաթե եզերքի անմար Լույսը

hovhannesghazaryan2Քո խաչը ծանր է, ճանապարհը՝ ձիգ,
Բայց մի՛ անիծիր բախտն ու արարչին,
Քեզ չէ՞ որ ինքդ դատապարտեցիր
Այս ճամփորդությանն ու ծանր խաչին… Continue reading “Արծաթե եզերքի անմար Լույսը”

…Ու դատարկությունը չի լցվելու

MherArghamanyanՍկիզբը չեմ գտնում… Վերջի հոգեմաշող ցավն ամբողջը մշուշել–իր մեջ է կլլել ու լավ չի երևում։ Սկիզբը ուզում եմ տեսնել սարաշխարհիդ «նախնական լուսաբացների պայծառ ու մաքուր ցոլքերի», «քնած մանուկների պես արթնացող աղբյուրների», «դրախտների հավքի թևաբախումից շնչավորվող խոտ ու ծաղկունքի»՝ ռունգերդ սարսռող բույրերի մեջ, մեծ աշխարհի փոքր անկյուն Այրումի բարաքաշարի «պատուհաններին քսվող մշուշների միջով երևացող կաղնիներից» ծորացող թախծի ու այնտեղ ապրող կարծես ուրիշ աշխարհներից եկած մարդկանց փոխանցած ջղագրգիռ հոգեհոսքի մեջ… Continue reading “…Ու դատարկությունը չի լցվելու”

Արցունքոտ է գրիչս, սիրտս՝ դողդոջ

MamyanIgnatԱհա այսպիսին են այն տողերը, որ գրում է Իգնատ Մամյանը իր «Եղե­րական լուսաբաց» գրքում: Հիմա նույն ցավը ես եմ ապրում, նույն դող­դոջ սրտով խոսում եմ մի մարդու մասին, ով ան­ժամանակ հեռացավ կյանքից: Continue reading “Արցունքոտ է գրիչս, սիրտս՝ դողդոջ”

Հասցրիր լուսավոր հետք թողնել

Իսկապես՝ շատ դժվար Է համակերպվել այս ծանր իրողության հետ. իր կենդանի ներկայությամբ այլևս մեր կողքին չէ Իգնատ ՄԱՄՅԱՆԸ:
Անհատ, ով իր ապրած վեց տասնամյակների ընթացքում լուսավոր հետք նախապատրաստեց՝ երկրային հաճախ տարտամ գորշությունը մեղմելու և իրենից հետո դրանով ամոքվելու ու մոռացումին չտրվելու: Continue reading “Հասցրիր լուսավոր հետք թողնել”

Ի՞նչ կմնա ինձնից հետո

10805647_318224488381264_4444440718662796675_nՀին օրերի կարո՞տն էր բերել, սիրելի թերթի նոր խմբագրին մոտիկից ճանաչելու-զգալու շատ մարդկային ու հասկանալի ցան­կությո՞ւնը… չգիտեմ: Հեովից ես իրեն գիտեի ու ինձ համար շատ սիրելի էին դեպի մարդն ու բնությունը տանող իր բանաստեղծութ­յունները, կրքոտ ու շիկացած հրապարակախոսական հովածները: Continue reading “Ի՞նչ կմնա ինձնից հետո”