Հասցրիր լուսավոր հետք թողնել

Իսկապես՝ շատ դժվար Է համակերպվել այս ծանր իրողության հետ. իր կենդանի ներկայությամբ այլևս մեր կողքին չէ Իգնատ ՄԱՄՅԱՆԸ:
Անհատ, ով իր ապրած վեց տասնամյակների ընթացքում լուսավոր հետք նախապատրաստեց՝ երկրային հաճախ տարտամ գորշությունը մեղմելու և իրենից հետո դրանով ամոքվելու ու մոռացումին չտրվելու: Continue reading “Հասցրիր լուսավոր հետք թողնել”

Advertisements

Ի՞նչ կմնա ինձնից հետո

10805647_318224488381264_4444440718662796675_nՀին օրերի կարո՞տն էր բերել, սիրելի թերթի նոր խմբագրին մոտիկից ճանաչելու-զգալու շատ մարդկային ու հասկանալի ցան­կությո՞ւնը… չգիտեմ: Հեովից ես իրեն գիտեի ու ինձ համար շատ սիրելի էին դեպի մարդն ու բնությունը տանող իր բանաստեղծութ­յունները, կրքոտ ու շիկացած հրապարակախոսական հովածները: Continue reading “Ի՞նչ կմնա ինձնից հետո”

Ամենակարևոր ընծան էր բերում մեզ՝ իր գրքերը

Կյանքից անժամանակ հեռացավ բանաս­տեղծ, հրապարակախոս և արձակագիր Իգնատ Մամյանը։
Մարդ, անհատականություն, ում մահը ցնցեց ոչ միայն նրա հարազատներին, ընկերներին ու բարեկամներին, այլև այն տասնյակ հազարավոր ընթերցող­ ներին, որոնք գաղտնի ու բացեիբաց հանդիպում­ներ էին ունենում նրա բանաստեղծությունների ու արձակի, մեկ բառով՝ Մամյան երևույթի հետ։ Continue reading “Ամենակարևոր ընծան էր բերում մեզ՝ իր գրքերը”

Հրաժեշտ` բանաստեղծ Իգնատ Մամյանին

MamyanIgnatԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Մայրաքաղաքի գրական հասարակայնությունն այսօր վերջին հրաժեշտը տվեց հունիսի 26-ին Երեւանում, կյանքի 61-րդ տարում վախճանված բանաստեղծ, հրապարակախոս,  1984թ. ՀԳՄ անդամ Իգնատ Մամյանին:

Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում բանաստեղծին վերջին հրաժեշտը տալու համար եկել էին գրականության եւ արվեստի գործիչներ, Երեւանի պետական համալսարանի դասախոսներ, որտեղ սովորել է Ի. Մամյանը,  գրողի հարազատները, հայրենի նոյեմբերյանցիներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Continue reading “Հրաժեշտ` բանաստեղծ Իգնատ Մամյանին”

Հայրենի եզերքի նվիրյալը

Իգնատ Մամյան՝ բանաստեղծ, արձակա­գիր, հրապարակախոս… Նաև բնության ու ծննդավայրի եզակի նվիրյալ: Դրա ամե­նավառ օրինակը իր իսկ գրքերն են՝ որ­պես մեծ սիրո և բացարձակ նվիրումի շքեղ առասպելներ: Այն վեց տասը տարիները, որ նա ապրեց, անմնացորդ նվի­րումի և ինքնայրման գալիք սերունդների գրելիք առասպելն է: Լուռումունջ և գիշե­րուզօր սիրում էր այն ամենը, ինչ իր հա­մար կազմում էր հայրենիք կոչվածը, առանց մեծագոռգոռ հայտարարություննե­րի, ինքնազոհության թաքուն հաճույքը պահ տված մտքի խորաններին: Continue reading “Հայրենի եզերքի նվիրյալը”

Լուսեղեն երգի երևույթը

Ի՛նչ արագ է թռչում ժամանակը, Տե՜ր Աստված, հարազատ մարդու ժամանակը:

Քսանհինգ-երեսուն տարի է անցել, բայց նրա բանաստեղծական ճանապարհին երբեք մեգ ու մշուշ չի եղել, այլ միայն լույս ու բյուրեղյա մաքրություն, կապույտ ճախրանքի թափանցիկություն, արևային հրացոլք, իր իսկ «արծաթե եզերքից» բխող անլռելի, ոգեղեն մի ղողանջ…

Թվում է՝ երեկ էր այդ ամենը, բայց ժամանակը հաշվի չնստեց ո՛չ մեր հուզառատ հոգու, ո՛չ երանավետ սպասելիքների, ո՛չ կարոտների, ո՛չ էլ մարդկային առնչումներում երկյուղածորեն անխառն մնալու հետ, ու մի քանի ակնթարթում մեծ բարեկամս դարձավ… 60 տարեկան: Continue reading “Լուսեղեն երգի երևույթը”