Սարաշխարհ (Տեսանյութ)

Դրախտների մի հավք է անցնում լեռնաշխարհի վրայով, կախարդական մի թռչուն՝ աչքերում նախնական լուսաբացների պայծառ ու մաքուր ցոլքեր և փետուրների մեջ՝ Եդեմային հովիտների անաղարտ շունչը։ Նա երգում է ամպոտ բարձունքների վրա, և աստղերը՝ նրա երգով ներշնչված, մաքրվում են ձմռան թուխպ ու մշուշներից, հստակ ու երանելի շողում հավերժական լեռների Երկնքում։ Նրա թևաբախումից սարալանջերին արթնանում, շնչավորվում են խոտ և ծաղկունք՝ աշխարհը լցնելով անուշ բուրմունքներով։ Թևից զմրուխտե փետուր է ընկնում դատարկ, սարսռուն սարաշխարհին, և անտառները կանաչ սաղարթներ են հագնում, լցվում հեքիաթային խշշոցով։ Եվ աղբյուրներն են արթնանում քնած մանուկների պես, և մութ փչակներն ու ժայռախոռոչները լցվում են վայրի մեղուների տաք, բուրավետ ժխորով։ Անցնում է դրախտների թռչունը լեռնաշխարհի վրայով՝ սփռելով ներշնչանք, լույս ու շարժում։ Continue reading “Սարաշխարհ (Տեսանյութ)”

Advertisements

Հիշատակների լապտերավառը

12032016

Նամակ զինվորի հորը

Ինչպիսի խաղաղություն էլ աշխարհին իջնի, քո պատերազմը չի՛ վերջանալու, Վարոս Մինասյան: Քո պատերազմը մոռացություն ու հաշտեցում պարտադրող բիրտ ժամանակի դեմ է, որի կամքը կատարելու դեպքում մենք կդառնանք այթմատովյան մանկուրտներ, և մեր երկիրը մեզ համար կլինի աշխարհի այլ վայրերից ոչնչով չտարբերվող գորշ ու անորոշ տարածք: Քո կռիվը ժամանակիս կործանվող աոաքինության համար է, ազգային մեր խղճի համար, որը դարձել է շքեղ դղյակների ստվերում թափառող հալածական մուրացիկ: Continue reading “Հիշատակների լապտերավառը”

Գրադարանավարուհին

Ընկերոջս տանն էինք: Ներս մտավ նրա դպրոցական տղան՝ թևատակին ինչ-որ գեղարվեստական գիրք:

-Հայրի՛կ, գրադարանից եմ վերցրել, ընկեր Արևիկն ասաց՝ հրաշալի գիրք է…

Ես ու ընկերս ակամա նայեցինք միմյանց: Տղայի նշած անունը ծանոթ էր, մեր մեջ արթնացրեց սիրելի մի ձայն… Continue reading “Գրադարանավարուհին”

4 . ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆ

«Պատերազմի ճամփաներով» ակնարկաշարից

24-8-1-1Հրետանու դղիրդների մեջ մենք չլսեցինք առաջին ամպրոպների ճայթյունները սահմանային գորշ լեռների վրա: Գարնանը ոչ ոք չդիմավորեց: Ոչ ոք չզգաց առաջին անձրևի հետ արտերից բարձրացող վայրի համեմի հոտը, որովհետև արտեր չկային և ընդհանրապես բնության բոլոր բուրմունքները խեղդված էին վառոդի, բլինդաժներում վառվող կրակների ծխաշունչ մղձավանջի մեջ: Պատերազմը եղանակի փոփոխություններ չի ընդունում: Հարավային քաղաքում նույն թանձր ու մռայլ գիշերներն են՝ հատուկենտ շների վայրենացած կաղկանձով, տանիքներից պոկված թիթեղակտորների նյարդային աղմուկով: Continue reading “4 . ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ ԿՂԶԻՆ”

3. Ու թվում էր, թե գալիս է…

horadiz«ՍՈՒ-25»  ռմբակոծիչը    մի քանի պտույտ կատարեց հարավային քաղաքի վրա, ռումբ նետեց, որն ընկավ ու պայթեց ամայի դաշտում, ու կրկին հետ գնաց դեպի իրանի սահմանները: Այդ պահերին սովորաբար երկուստեք անհանգստություն է առաջանում՝ դիրքերից իջած, բազայում հանգստացող զինվորները մտահոգվում են առաջին գծում կռվող իրենց ընկերների համար, և հակառակը:

-Այս ցեխից պրծում չենք ունենալու,- ասում է Արմենը: -Տարիներ հետո պատերազմ ասելով ես նախ այս ցեխն եմ հիշելու:

Մինչև ծնկները  մեզ պարուրող թանձր, կպչուն կավացեխը: Մենք աշխարհի այս դժոխային հատվածում պատերազմելու դատապարտվածներս, մեր թշնամու հետ միասին ոտքերով ու անիվներով, թրթուրներով ու արկերով արդեն քանի՜ օր տրորում ենք ցրտաշունչ կավը: Ի՞նչ ենք ուզում, նրանից խաղաղության սափո՞ր արարել: Continue reading “3. Ու թվում էր, թե գալիս է…”

2. Եվ ճչում էր հավքը կեռասենու ճյուղից

zorԵս չգիտեի, որ հարավային գիշերներն այսչափ խավար են ու ցուրտ: Լուսնի աղոտ մի կտոր անսփոփ կախվել է մռայլ այգիների, մեր ու թշնամու դիրքերի վրա: Նրանից վեր՝ տիեզերքի ամպամած խորքերում, ես փնտրում եմ մեր գթառատ ու պաշտպանող Աստծո դեմքը, որ պիտի այս դառը ժամին հակված լիներ հոգնությունից օրորվող տղաների ճակատագրին: Բայց ես ո՞վ եմ, որ Նա ինձ երևա:
Հազիվ մեկուկես ժամ դողալուց հետո մշուշոտ լուսնակտորը հանգչում-կորչում է ինչ-որ տեղ, և թանձր խավարի մեջ բարձրանում է շնագայլերի կաղկանձը: Continue reading “2. Եվ ճչում էր հավքը կեռասենու ճյուղից”

1. Խավարի միջով՝ դեպի պատերազմ

«Պատերազմի ճամփաներով» ակնարկաշարից

FizuliԲեռնատարները հեռացան, ու ես մեն-մենակ մնացի անծանոթ ափի խոր գիշերվա մեջ: Այնուհետև ճանապարհը պետք է շարունակեի՝ ապավինած սեփական խոհեմությանն ու ճակատագրին:

Այո, ճակատագրին: Որովհետև պատերազմական այս թանձր գիշերում թշնամու հետախուզական թափառախմբի հանդիպելը կամ հենց մերոնց կրակահերթով սպանվելը բնավ էլ չի բացառվում: Continue reading “1. Խավարի միջով՝ դեպի պատերազմ”

ԴԺՎԱՐ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ

(Մենախոսություն բաց դռան միջով)

Տերևաթափի սարսռուն այդ օրը կարկամած թևերով թռչունն ինձ հաղորդեց դժվար տարածության գաղափարը:

-Բաց թող ,-ասացի ,-մենակ մնացած թռչունին վանդակում չեն պահում:
-Տերը ես եմ` չեմ թողնի:
-Թռչունի տերը երկինքն է, բաց թող ,-խնդրեցի դարձյալ:

Continue reading “ԴԺՎԱՐ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ”